«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում

Էրիխ Մարիա Ռեմարկը հանճարեղ գրող էր, ում ստեղծագործությունները կարող են հուզել ու, միաժամանակ, դարձնել յուրաքանչյուր մտածող մարդու ավելի երջանիկ։ Նա պարզապես հերթական գրող չէր, այլ մեկն էր , ով ուներ փխրուն ու անհուն հոգի և տաղանդ, որին դժվարությամբ էր հավատում։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 20 ամենազոր մտքերին, որոնք պետք է կարդալ ու հիշել ամբողջ կյանքում։

1. Ոչ ոք չի կարող այնքան օտար դառնալ, որքան այն մարդը, ում ժամանակին խենթի պես սիրել ես։

2. Միայն նա, ով մի անգամ չէ, որ իր կյանքում լրիվ մենակ է մնացել, կարող է հասկանալ, թե ինչքան թանկ են սիրելիիդ հետ հանդիպումները։

3. Սերը բացատրություններ չի հանդուրժում, սիրուն միայն իրական արարքներ են պետք։

4. Յուրաքանչյուր սեր ուզում է հավերժ լինել։ Հենց սա է սիրո հավերժական տանջանքը։

5. Կինը սիրուց ավելի իմաստուն է դառնում, իսկ տղամարդը՝ կորցնում է գլուխը։

6. Մեր օրերում միշտ երջանիկ կարող են լինել միայն կովերը։

7. Երջանկության մասին մարդիկ կարող են պատմել ընդամենը 5 րոպե։ Այստեղ ավել բան չկա ասելու բացի նրանից, որ դու երջանիկ ես։ Դժբախտության մասին մարդիկ կարող են պատմել օրերով ու դեռ էլի պատմելիք ունենալ։

8. Երջանկությունն ամենաանորոշ ու ամենաթանկ բանն է աշխարհում։

9. Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն այն քաղաքն է, որտեղ մարդն իրեն երջանիկ է զգում։

10. Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա ուժեղ է սեփական ճակատագրից։

11. Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին։

12. Ոչ մի բան մինչև վերջ կորսված չէ։ Մարդուն կարող ես վերջնական կորցնել միայն այն ժամանակ, երբ նա մահանում է։

13. Որքան քիչ է մարդը ինքն իրեն սիրահարված, այնքան ավելի մեծ արժեք ինքն ունի։

14. Մտածել, որ մարդիկ նույն կերպ են ամեն ինչ զգում, մեղմ ասած սխալ է։

15. Կանանց պետք է կամ աստվածացնել, կամ թողնել։ Մնացած ամեն ինչ սուտ է։

16. Եթե կինը պատկանում է ուրիշին, նա 5 անգամ ավելի ցանկալի է դառնում, քան այն մեկն, ով հասանելի է քեզ։

17. Կնոջը երբեք ոչինչ պետք չէ բացատրել, կնոջ հետ միշտ պետք է գործել։

18. Միշտ հիշե՛ք. երբեք, երբեք ու էլի երբեք կինը չի ծիծաղի այն տղամարդու վրա, ով իր համար ինչ-որ բան է արել։

19. Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ շատ ես ուզում ապրել, քան ապրել այնքան, որ ցանկանաս մեռնել։

20. Սկզբունքները երբեմն պետք է խախտել, քանի որ դրանցից ոչ մի օգուտ կարող է չլինել։

Ամենակարդացված

Մարդկանց 90%-ը սխալ կողմով է դնում բժշկական դիմակը․ ահա թե ինչպես է հարկավոր անել դա
6 մահացու ուտելիք, որոնցից անհապաղ ազատվել է պետք
Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 10 մաֆիոզները
10 հատկանիշ, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Մարդկանց 10 տիպաժ, որոնք էներգիա են գողանում. Դալայ լամա
Ինչպես ազատվել ճարպից որովայնի հատվածում
Ինչպե՞ս ընտրել ամենալավ ձմերուկը. հնարքներ, որոնց մասին ինձ ասել է ֆերմերը
5 նշան, որ նա քեզ այլևս չի սիրում

Վերջին լուրեր

Եթե ուզում եք հարթ փոր ունենալ, խուսափեք հետևյալ 6 մթերքներից, որոնք դուք հավանաբար ամեն օր օգտագործում եք
Սելին Դիոնի բացառիկ հարսանեկան զգեստը մինչև հիմա համարվում է պատմության մեջ լավագույններից մեկը․ ահա, թե ինչպիսին է այն եղել
20 էֆեկտիվ սանրվածք, որոնք կարելի է ստանալ ընդամենը 5 րոպեում
Այս խառնուրդը պատրաստեք հենց հիմա, և ձեր կնճիռները, բծերը, զոլերը և այրվածքները կվերանան
20 լուսանկար, որոնք ապացուցում են, որ սիրո համար ոչ մի սահմանափակում չկա
6 բան, որ կարող են լրջորեն վնասել երեխայի առողջությանը
Կնոջն առաջարկեք ալկոհոլ ընտրել և կիմանաք նրա ծրագրերը ձեզ հետ կապված
«Քանի դեռ ես նախագծում եմ…». Մաշա Մնջոյանը՝ Ռոուլանդից չնեղանալու, հայերեն կատարման եւ նոր մարզչի մասին
Ես դեմքս սուրճով լվացի մեկ շաբաթ, և արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին ես սպասում էի