6 վարժություն, որոնք կօգնեն Ձեզ ազատվել կախված որովայնից և կոնքի ավելորդ ճարպերից

Այս վարժությունները կօգնեն ձեզ ազատվել կախված որովայնից և կոնքի ավելորդ ճարպերից:

Շատ հաճախ այդպիսի խնդիրները մարսողության խանգարման վառ նշաններ են:

Եթե դրանից ազատվեք, ձեր որովայնը հարթ կլինի, իսկ ինքնազգացողությունը հիանալի կլինի:

Այս վեց վարժությունները շատ ժամանակ չեն պահանջում:

Դուք ոչ միայն ձեր արտաքինը կբարելավեք, այլ նաև կպաշտպանեք ձեր մարսողական համակարգը՝ տոնական ծանրաբեռնվածությունից:

Վարժություններ՝ նիհարելու ու մարսողությունը լավացնելու համար

1 Ծնկները դեպի կրծքավանդակը

170

Մեջքի վրա պառկեք գետնին: Խորը շունչ քաշեք և ծնկները մոտեցրեք կրծքավանդակին՝ ձեռքերով բռնելով դրանք: Մի փոքր բարձրացրեք նստատեղը, և այդպես մնացեք մեկ րոպե: Հետևեք, որ ձեր շնչառությունը կայուն, հավասարաչափ լինի:

2 Թեքումներ

235

Նստեք հատակին՝ ուղիղ, առաջ ձգված ոտքերով: Ծալեք աջ ծունկը, թեքվեք, և ֆիքսեք այն ձախ ձեռքով: Դանդաղ պտտվեք աջ կողմ, որքան որ հնարավոր է, մնացեք այդ դիրքում 30 վայրկյան: Նույնը կրկնեք նաև ձախ ծնկով:

3 Կքանստում

329

Ուղիղ կանգնեք, ոտքերը դրեք ուսերի լայնությանը հավասար: Բարձրացրեք ձեռքերը վերև և ուղիղ պահեք՝ գլխի վերևում: Սահուն նստեք օդի մեջ, կարծես պատրաստվում եք աթոռին նստել: Մնացեք այդ դիրքում մեկ րոպե, դանդաղ շնչեք, հետևեք, որ ուսերն ուղիղ լինեն:

4 Հարձակուրդ կատարել (ինչպես լուսանկարում է)

421

Մեծ քայլ արեք դեպի առաջ աջ ոտքով, ձախը որքան հնարավոր է ուղիղ պահեք: Միացրեք ձեռքերը մեջքի հետևում և ուղղեք՝ մեջքը մի թեթև հետ տանելով: Մի փոքր մնացեք այդ դիրքում և կրկնեք վարժությունը մյուս ոտքով: Վարժությունը պետք է կրկնել ամեն ոտքից հինգ անգամ: Մի շտապեք, խորը շնչեք, փորձեք պահել հավասարակշռությունը, և ամեն ինչ կստացվի:

5 Կամուրջ

519

Պառկեք մեջքի վրա, ծալեք ծնկները և ոտնաթաթերով ամուր հպվեք հատակին: Բարձրացրեք ազդրերը, ձեռքերն ուղիղ ձգած դրեք հատակին և դաստակներն իրար միացրեք: Մնացեք այդ դիրքում մեկ րոպե, չմոռանալով խորը շունչ քաշել, ողջ կրծքավանդակով:

6 Ոտքերը դեպի վեր

614

Պառկեք հատակին, ոտքերը վերև բարձրացրեք: Ուղիղ պահեք ոտքերը՝ հենվելով մեջքի և ձեռքերի վրա. Ձեռքերի ափերը դեպի ներքև: Մնացեք այս դիրքում մեկ րոպե, հետևեք ձեր շնչառությանը:

Ամենակարդացված

Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Այս ըմպելիքի մասին ասում են՝ մեռածին ոտքի կկանգնեցնի
Հազ, գլխացավ և նույնիսկ ընկճախտ. այս ամենը հնարավոր է բուժել ընդամենը սեղմելով այս կետերը
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
«Ընկերն առանց թերության չի լինում, եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ»․ Չինական ասացվածքներ, որոնք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս
Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի հարստության գաղտնիքները
«Ի՞նչ է սեքսուալ գրավչությունը». Միխայիլ Լաբկովսկի

Վերջին լուրեր

Ծիրանով արտակարգ համեղ թխուկ
Ինչպես գեղեցիկ և արագ կտրատել ձմերուկը
26 հիպերռեալիստական նկարներ, որոնց վրա նայելիս դժվար է հավատալը, որ դրանք լուսանկարներ չեն
Եթե դուք միանգամից չհասկացաք, թե ինչ է կատարվում այս լուսանկարում, ուրեմն երջանիկ մարդ եք
Նրանք քանդեցին 23 տարի առաջ ամբողջովին փակված ավտոտնակի մուտքն ու ահա, թե ինչ հազվագյուտ բան գտան ներսում
Խելացի կինը պատժել է ամուսնուն՝ իրեն չհարգելու համար.. և ճիշտ է արել
Այս տղամարդը որոշեց սեփական ձեռքերով վերանորոգել իր հին բնակարանը․ Արդյունքն ապշեցնում է…
Թեստ. Հայոց լեզվի 9-12-րդ դասարանների «Հանրապետական օլիմպիադայի» հարցերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում