8 երկրներ, որտեղ ավելորդ քաշը իսկական գեղեցկության չափանիշ է համարվում

Շատ երկրներում են կանայք սկսել հրաժարվել ֆոտոմոդելի տեսք ունենալու մոլուցքից՝ ընդունելով իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին կա: Եվ այնուամենայնիվ, բոլորն էլ գիտեն, որ առողջ ապրելակերպը լավ բան է: Ամեն դեպքում, երբ մենք մեր նորմայից ավելանում ենք, սկսում ենք դառնացած մտածել, որ մեզ բաց ենք թողել և շտապ միջոցներ ենք ձեռնարկում նիհարելու համար:

Սակայն գոյություն ունեն երկրներ, որտեղ ոչ թե ձգտում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլ ընդհակառակը, ուրախանում են, որ դրանք կան:

EnterTrain-ը այսօր 8 այդպիսի երկիր է ներկայացնում, որտեղ փարթամ կանայք համարվում են ավելի գեղեցիկ, առողջ և ցանկալի:

8. Հունաստան

Այս երկրում, որտեղ մարդիկ միշտ հանգիստ են ու ոչ մի տեղ չեն շտապում, խոշոր կանանց են սիրում: Այստեղ առողջ և համապատասխանաբար գեղեցիկ են համարվում փորով փարթամ կանայք ու տղամարդիկ:

7. Մեքսիկա

Մեքսիկացի կանայք կրքոտ գեղեցկուհիներ են արտահայտիչ աչքերով և փարթամ մարդմնով: Այստեղ մի թեթև գիրությունը գեղեցկության կարևոր բաղկացուցիչներից է:

6. Աֆղանստան

Աֆղանստանում համարում են, որ գեր կանայք կարող են ավելի առողջ երեխաներ ունենալ, քան նիհարները: Երկրում խիստ կլիմա է և ծանր տնտեսական պայմաններ, այնպես որ այստեղ ապրում են՝ «այնտեղ, որտեղ նիհարը կմահանա, գերը միայն կնիհարի» սկզբունքով:

5. Սամոա

Սամոա կղզում երկրպագում են փարթամ կազմվածքին: Սա նույնպես պայմանավորված է տնտեսական վատ պայմաններով: Գեր կանայք նրանց կարծիքով ավելի գեղեցիկ են և ավելի բեղուն:

4. ՀԱՀ

Հարավային Աֆրիկայում նույնպես լիքը մարդիկ առանձնանում են ամբոխից և նրանց հետևից նայում են հիացական և նախանձկոտ աչքերով: Եթե գեր է, ուրեմն կուշտ է և բարեկեցիկ է ապրում: Կա նաև մեկ այլ պատճառ, ինչի պատճառով գիրությունն էլ ավելի ցանկալի է դարձել. Հարավային Ամերիկայում շատ են ՁԻԱՀ-ի հիվանդության դեպքերը, իսկ այդ հիվանդությունը սարսափելի հյուծում է: Այդ պատճառով հիմա տպավորություն է, որ եթե մարդը գեր է, ուրեմն հաստատ առողջ է:

3. Սաուդյան Արաբիա

Արաբական սոցիումում համարվում է, որ գիրությունը գեղեցկության և հասարակական բարձր դիրքի նշան է: Սաուդյան Արաբիայում սպորտը չի ողջունվում, հատկապես կանանց շրջանում, բայց ամեն դեպքում այստեղ գնալով ավելի հաճախ են կանանց համար ֆիթնես ակումբների ստեղծման նախագծեր հայտնվում: Կանայք սակայն չեն շտապում մարզասրահ հաճախել. նրանց դուր չի գալիս ֆիզիկական վարժությունների օգնությամբ քաշից ազատվելու գաղափարը: Նրանք վախենում են, որ ճարպի փոխարեն մկաններ ձեռք կբերեն և գեղեցկությունը կանհետանա:

2. Արաբական Միացյալ Էմիրություններ

Այսօր բազմաթիվ սլացիկ և ոճային գեղեկուհիներ են այս երկրից Instagram-ում բլոգեր վարում և նրանց նայելով թվում է, թե ԱՄԷ-ում բոլորն այսպես նուրբ են և վարպետորեն շպարված: Սակայն դարերից եկած սովորությունները ջնջելն այդքան էլ հեշտ չէ: Ավելի ոչ աշխարհիկ միջավայրում գիրությունը դեռ առողջության և գեղեցկության չափանիշ է համարվում: ԱՄԷ-ում թմբլիկ լինելը նորմալ և բնական է:

1. Բրազիլիա

Գեղեցիկ բրազիլուհին դա այն կինն է, ում վրա, ինչպես ասում են, «բռնվելու տեղ կա» և այդ տեղը պետք է դուրս ցցված լինի և մեջքից ներքև գտնվի: Տպավորիչ հետույքի տիրուհին կարող է մի հարյուր կիլո էլ քաշ ունենա, սակայն դա ոչ ոքի կողմից բացասաբար չի ընդունվի: Բրազիլուհիները հպարտանում են իրենց կազմվածքով և տղամարդիկ էլ այդ հարցում նրանց խրախուսում են:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ինչպես պատրաստել տորթ «Սնիկերս»
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
20 տարի այս կինը մաքրություն չի արել իր տանը, բայց այն միշտ մաքուր է. պատճառը անհավատալի կթվա քեզ…
Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ
Բրյուս Լի. ինչպիսի տեսք ունեն հիմա լեգենդար դերասանի կինն ու երեխաները
10 մթերք, որոնք խելացի կդարձնեն ձեր երեխային
10 հայաստանցիներից միայն մեկն է կարողանում 100% միավոր հավաքել Եվրոպայի վերաբերյալ այս թեստից
Հիսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է

Վերջին լուրեր

Ինչպես են ստում Կենդանակերպի տարբեր նշանները
-9 կգ` 1 ամսում. Նաիրա Մովսիսյանի նիհարելու գաղտնիքը
Եթե առավոտները բերանումդ տհաճ համ է լինում, կարդա սա
Այս «Ժիգուլին» արտադրվում էր հատուկ Կանադայի համար. տեսեք, թե ինչպիսին է այն
Ընդամենը մեկ հայացքով քիմիական բանջարեղենը բնականից տարբերելու 5 մեթոդ
Ամեն առավոտ խմեք ՍԱ և տեսեք, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ
Ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչու եք դուք ձախողվում հարաբերություններում՝ ըստ ձեր Կենդանակերպի նշանի
Ինչ տեսք ունի Քարդաշյանների ամբողջ ընտանիքն առանց դիմահարդարման
Անհավանական համեղ տորթ Ռաֆաելլո. զարմացրու՛ հյուրերիդ