Ինչպես պատրաստել հավի մսով բլինչիկ

 

 

 

 

 

 

Բաղադրությունը`

  • Բլինչիկի խմոր
  • 0.5 լ. կաթ
  • 2 ձու
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 200 գրամ ալյուր
  • 1 թեյի գդալ սոդա,
  • 1 թեյի գդալ շաքարավազ,
  • Աղ 0,5 թեյի գդալ

Պատրաստման եղանակը`

  • Ձուն ծփել շաքարավազի և աղի հետ միասին:
  • Ավելացնել ձեթը, այնուհետև կաթը և լավ խառնել:
  • Ավելացնել նաև սոդան և ալյուրը` հարել հարիչով:
  • Թավան ձեթով պատել, լավ տաքացնել կրակի վրա և լցնել խառնուրդը, այնպես շարժել թավան, որ խմորը տարածվի ամբողջ թավայով:
  • Եփել երկու կողմից:

Լցոնի համար

  • 1 կգ հավի կրծքամիս
  • 4 գազար
  • 4 լոլիկ
  • 2 կարմիր և 2 կանչ պղպեղ
  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 250 գրամ պանիր
  • Կետչուպ
  • Աղ ըստ ճաշակի
  • Սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը`

Հավի կրծքամիսը եփել, մանրացնել:

Գազարը մաքրել, անցկացնել քերիչով, լոլիկները և պղպեղները շատ մանր կտրտել:
Այս բոլորը խառնել և եփել, ավելացնել պղպեղի մածուկը, աղ անել:

Ստացված զանգվածը խառնել հավի կրծքամսին:

Ստացված լցոնից 1ճաշի գդալ դնել նրբաբլիթնի վրա, փաթաթել և շարել յուղած տապակի մեջ, վրան քսել կետչուպ,մի քիչ քերած պանիր շաղ տալ և 10 րոպե դնել ջեռոցը,200 °C ջերմաստիճանի տակ:

1090627

Ամենակարդացված

Մարդկանց 90%-ը սխալ կողմով է դնում բժշկական դիմակը․ ահա թե ինչպես է հարկավոր անել դա
6 մահացու ուտելիք, որոնցից անհապաղ ազատվել է պետք
Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 10 մաֆիոզները
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
10 հատկանիշ, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ
Ինչպես ազատվել ճարպից որովայնի հատվածում
Մարդկանց 10 տիպաժ, որոնք էներգիա են գողանում. Դալայ լամա
Բացահայտված է Հյուսիսային Կորեայի առաջնորդի շքեղ կյանքի մի մասը. շատերս այսպիսի բաների պատկերացում չունենք
Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից (ակնթարթային արդյունք)

Վերջին լուրեր

Թուրմ, որը կօգնի կարգավորել արյան ճնշումն ու կբուժի սեռական անկարողությունը
Թույլ մի տվեք, որ չարը մտնի ձեր տուն
Ալսուն ամուսնու և երեք երեխաների հետ լուսանկար է հրապարակել
Սամիթով բաղադրատոմսեր՝ ստամոքսի խնդիրներից ազատվելու համար
Նամակ հոգեբանից այն կանանց, ովքեր համարում են, որ այլևս ուժ չունեն
«Իմ մայրամուտը թույլ կտամ վայելեք, եթե անտարբերության չմատնեք». Լիա Զախարյանի գրավիչ հոլովակը
Ճարպերն այրող լավագույն կոկտեյլները
Ինչպե՞ս ճիշտ զուգընկեր գտնել. Զուգընկեր ընտրելու արվեստը. հոգեբան Միխայիլ Լիտվակ
«Մթության մեջ լույս կտեսնես, լռության մեջ կլսես ներդաշնակությունը…». Մերի Հակոբյան