Հեքիաթային թեստ կանանց համար

Այսօր EnterTrain-ը առաջարկում է ձեզ մի քիչ ցրվել և անցնել այս հեքիաթային թեստը, որը կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ:

Դուք պետք է միայն այս չորս առաջարկված տարբերակներից ընտրեք ձեր սիրելի հեքիաթային հերոսուհուն կամ այն հերոսուհուն, որին ամենաշտն եք ապրումակցել մանկության տարիներին:

1. Կարմիր գլխարկ

Միշտ պատրաստ եք արձագանքել օգնության խնդրանքին, բայց երբեմն այն, ինչ անում եք, այնքան էլ չի համապատասխանում նրան, ինչ խնդրել են: Անհոգ եք, միշտ հույսը դնում եք հրաշքով փրկության վրա, ինչը անսպասելի կհայտնվի համարձակ Որսորդի տեսքով և կփրկի իրավիճակը:

2. Մատնաչափիկ

Այս աղջիկը երբեք չգիտի, թե ինչ է ուզում: Միակ բանը, որ նա հաստատ գիտի, դա այն է, որ չի ուզում այն, ինչ ունի տվյալ պահին: Նա ձգտում է լավագույնին և չի կարողանում հարաբերություններ ստեղցծել երկրային տղամարդկանց հետ: Նա թույլ է տալիս երկրպագուներին զբաղեցնել իրեն և նվաճել, բայց այն պահին, երբ «նվաճողը» համոզված է, որ «Մատնաչափիկն» իր գրպանում է, նա օգնության ճիչ է արձակում. «Ծիծեռնակ… սիրելի ծիծեռնակ» և անհետանում է անհայտ ուղղությամբ՝ էլֆերի արքայազնին փնտրելով: Արքայազնները մի թերություն ունեն, ցավոք շատ ծանրակշիռ. նրանք շատ հազվադեպ են հանդիպում կյանքում: Մատնաչափիկի գիտակցության մեջ աղջկա կողմից ակտիվ գործողությունների անթույլատրելիության մասին միֆն է ապրում, ինչից էլ օգտվում են բազմաթիվ Բզեզները, Խլուրդներն ու Դոդոշները:

3. Ձյունե թագուհին

Քանի որ հեքիաթի հիմնական կերպարն ամեն դեպքում Գերդան է, կխոսենք նրա մասին: Գերդան փաստացի մայրական զգացմունքներ է տածում բոլորի նկատմամբ, ում հետ շփվում է: Նա պատրաստ է ցանկացած դժվարություններ հաղթահարել միայն թե պահի հարաբերությունները: Եվ նրան բացարձակ չի հուզում այն փաստը, որ միայն ինքը պետք է անի ամբողջ գործը: Շատ հաճախ հենց Գերդան է դառնում ընտանիքում գլխավորը, իսկ տղամարդը նրա կողքին միշտ խնամքի տակ առնված երեխա է:

4. Գորտ-արքայադուստրը

«Հեքիաթային կնոջ» թերևս ամենահաջողված տարբերակն է Վասիլիսա Իմաստունը (հենց այսպես էր գորտ արքայադստեր իրական անունը), որը գիտի իր արժեքը: Նա պատրաստ է կիրառել իր բոլոր տաղանդները՝ հարաբերություններ կառուցելով տղամարդու հետ, օգնելով նրան, բայց չի էլ տանի, եթե տղամարդը անգործության մատնվի: Վասիլիսան չի ընդունում դժվարություններից փախչող տղամարդկանց: Նա առանց խղճւ խայթի խզում է հարաբերությունները, եթե տղամարդն իրեն չի արդարացնում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ինչպես պատրաստել տորթ «Սնիկերս»
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
20 տարի այս կինը մաքրություն չի արել իր տանը, բայց այն միշտ մաքուր է. պատճառը անհավատալի կթվա քեզ…
Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ
Բրյուս Լի. ինչպիսի տեսք ունեն հիմա լեգենդար դերասանի կինն ու երեխաները
10 մթերք, որոնք խելացի կդարձնեն ձեր երեխային
10 հայաստանցիներից միայն մեկն է կարողանում 100% միավոր հավաքել Եվրոպայի վերաբերյալ այս թեստից
Հիսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է

Վերջին լուրեր

Ինչպես են ստում Կենդանակերպի տարբեր նշանները
-9 կգ` 1 ամսում. Նաիրա Մովսիսյանի նիհարելու գաղտնիքը
Եթե առավոտները բերանումդ տհաճ համ է լինում, կարդա սա
Այս «Ժիգուլին» արտադրվում էր հատուկ Կանադայի համար. տեսեք, թե ինչպիսին է այն
Ընդամենը մեկ հայացքով քիմիական բանջարեղենը բնականից տարբերելու 5 մեթոդ
Ամեն առավոտ խմեք ՍԱ և տեսեք, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ
Ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչու եք դուք ձախողվում հարաբերություններում՝ ըստ ձեր Կենդանակերպի նշանի
Ինչ տեսք ունի Քարդաշյանների ամբողջ ընտանիքն առանց դիմահարդարման
Անհավանական համեղ տորթ Ռաֆաելլո. զարմացրու՛ հյուրերիդ