Դիետա առանց դիետայի. այուրվեդայի 15 կանոն՝ իդեալական մարմնի համար

EnterTrain-ը ներկայացնում է այուրվեդայի 15 կանոն, որոնք մարմինդ կուղղեն առանց ծանր դիետաների քաշի ներդաշնակ նվազեցման:

 

 

 

 

 

Դիետա առնաց վնասի

Այուրվեդան հնդկական ավանդական բժշկության համակարգ է: Այուրվեդիկ սննդակարգը չի ենթադրում բուսակերություն:

Եթե ուզում ես նորմալացնել քաշդ, լավացնել ինքնազգացողությունդ և արտաքին տեսքդ, այս խորհուրդները քեզ համար շատ օգտակար կլինեն:

1. Վաղ արթնացում

Փորձիր մինչև լուսաբաց արթնանալ: Վաղ արթնանալն օրգանիզմիդ կօգնի էներգիայով լցվել և նվազեցնել տոքսինների քանակը:

2. Տաք ջուր

Առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը կիտրոնով կօգնի մարսողական տրակտը մաքրել նյութափոխանակության արգասիքներից: Ուտելու ընթացքում տաք ջուր ընդունիր, դա կօգնի նվազեցնել քաշը նյութափոխանակությունն արագացնելու շնորհիվ: Ամեն օր տաք ջրի օգտագործումը կլավացնի երիկամների աշխատանքը, կօգնի կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ և կնվազեցնի քացրի նկատմամբ հակումը:

3. Քնջութի յուղ

Ոչ մեծ քանակությամբ քնջութի յուղով մերսումը կրծքի տակի հատվածում կլավացնի մարսողությունը և թեթևության զգացում կտա:

4. Գլխի մերսում

Գլխամաշկի ինտենսիվ մերսումը կոկոսի յուղով անհավանական օգտակար է: Այդ պրոցեդուրան կօգնի սրել զգացողությունները, մազերը փափուկ և խոնավ կդարձնի:

5. Մաքրիր քթանցքերդ

Ամեն առավոտ քիթդ լվա տաք աղաջրով և կզգաս, որ առավոտյան գլխացավը վերացել է:

6. Բաց մի թող ուտելու ժամերը

Դա հանգեցնում է մարսողական համակարգի գործառույթի խանգարման: Փորձիր օրը 3 անգամ լիարժեք սնվել և 2 անգամ թեթև ուտել: Ամենահագեցած սննդի ընդունումը՝ կեսօրին, իսկ ընթրիքը պարտադիր թող թեթև լինի: Դա կօգնի իդեալական քաշ պահպանել, խուսափել ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններից և երկարակցնել կյանքը:

7. Կեր, երբ քաղց զգաս

Առանց քաղցի ուտելը «մեղք է», դա նպաստում է օրգանիզմում շլակների կուտակմանը: Կեր միայն լավ տրամադրությամբ:

8. Խուսափիր անհամատեղելի մթերքներից

Բոլոր մթերքները, որոնք ուտում ես միանգամից, պետք է համադրվեն իրար հետ: Բաղադրությամբ, համով կամ մարսողության վրա ազդեցությամբ տարբեր մթերքները նպաստում են օրգանիզմում տոքսինների առաջացմանը: Սպիտակուցները կեր ածխաջրերից առանձին, իսկ մրգերը բոլորովին առանձին ուտելիք են:

9. Սիրիր կոճապղպեղը

Փորձիր ամեն անգամ ուտելը կոճապղպեղ օգտագործելով սկսել: Ոչ մեծ քանակի թթու դրած արմատը կօգնի լավացնել մարսողությունը:

10. Սնունդը պետք է թարմ լինի

Համարվում է, որ ուտեստը պատրաստվելուց հետո որքան արագ է հասնում սեղանին, այնքան ավելի օգտակար է:

11. Գազարով, բազուկով և վարունգով հյութ

Նախաճաշին այդ մթերքներով ֆրեշը կօգնի լավացնել մարսողությունը, ազատվել փորկապությունից և մաքրել լյարդը:

12. Ինհալյացիաներ Էվկալիպտի յուղով

Այդպիսի ինհալյացիա արա շաբաթական 1-2 անգամ և քեզ շատ ավելի առողջ և էներգիայով լի կզգաս, նաև կազատվես գլխացավից և քթանցքերի խցանումից:

13. Ակտիվ կենսակերպ

Օրական ընդամենը 30-40 րոպե ակտիվությունը (վազք, լող, զբոսանք) մարմինդ կդարձնեն ավելի դիմացկուն, ճկուն և հավասարակշռված:

14. Ժամանակ հատկացրու մեդիտացիային

20 րոպե գտիր առավոտյան և երեկոյան մեդիտացիայի համար: Կզգաս, որ միտքդ ավելի պարզ է դարձել, իսկ կենսական էներգիադ անսահման է:

15. Շնչառական վարժություններ

Շնչառական պրակտիկան կօգնի ներդաշնակեցնել մտքերը, կարգավորել ստամոքսի վիճակը և լավացնել մարսողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

25 լուսակնարներ, որոնք կհասկանան միայն ԽՍՀՄ տարիներին ապրած մարդիկ
Թեստ. որքա՞ն լավ գիտեք հայ գրականությունը
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Որքան փող դուք կունենաք 2020 թվականին՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի
Դեն նետեք ակնոցը. հազարավոր մարդիկ իրենց տեսողությունը վերականգնել են այս մեթոդով. ստուգված է
Թեստ հայոց լեզվի կետադրությունից. արդյո՞ք տարբերում եք բութն ու ստորակետը
Գրեթե բոլորը գիտեն այս երգը, սակայն քչերը գիտեն, թե այն ով է կատարում
10 հայաստանցիներից միայն մեկն է կարողանում 100% միավոր հավաքել Եվրոպայի վերաբերյալ այս թեստից
Սա 1 մլն դոլարանոց միջոց է. իմանալով՝ հարևաններն ինչու են ընկույզ եփում՝ ես էլ այդպես արեցի…

Վերջին լուրեր

Անտարբեր մի անցեք պատահաբար գտած այս 10 իրերի կողքով. դրանք կարող են հաջողություն բերել ձեզ
Ծառ, որի վրա 40 տեսակի միրգ է աճում
Բոլոր Առյուծ-կանանց բնորոշ 10 գիծ ♌️
Ընդամենը այս 2 բաղադրիչի օգնությամբ կարելի է հեշտությամբ վերացնել կնճիռները
8 նորաձև սանրվածք, որոնք վերադարձել են անցյալից
Նորաձության 14 լայֆհաք, որոնք կօգնեն ձեզ խուսափել հագուստի սխալ ընտրությունից
Ինչպես որակյալ և անվտանգ միս ընտրել․ խորհուրդներ մասնագետից
Դուք ձեր տնից առնվազն 10 իր դուրս կնետեք, երբ սա կարդաք
Դեն նետեք ձեր ակնոցը. հազարավոր մարդիկ արդեն լավացրել են իրենց տեսողությոնը՝ կիրառելով այս տեխնիկան