Թևատակերը հեշտությամբ սպիտակեցրեք ընդամենը 3 րոպեում. բնական միջոց

 

 

 

 

 

 

 

Թևատակերի մգություն կարող է առաջանալ սափրելու կամ մազահեռացման քսուքների պարբերական օգտագործման դեպքում, չափից շատ քրտնելու, թևատակերի վատ օդափոխության, նաև մաշկի մեռած բջիջների կուտակման, սպիրտային հիմքով դեզոդորանտների, հակաքրտնքայինների հետևանքով:

Թևատակերը սպիտակեցնելու շատ բնական միջոցներ կան: Դրանցից մի քանիսը ներկայացնում է EnterTrain-ը:

№ 1. Կարտոֆիլ

Թևատակերը սրբեք կարտոֆիլի բարակ շերտով: Կարող եք նաև կարտոֆիլը քերել և հյութը քսել մուգ հատվածներին: Թողեք 15-20 րոպե, հետո լվացեք տաք ջրով: Դա կրկնեք օրական 2 անգամ:

№ 2. Կիտրոն

Կիտրոնը քսեք մաշկին և թողեք մի քանի րոպե: Լվացեք 10 րոպե անց: Հետո խոնավեցնող քսուք քսեք:

№ 3. Կերակրի սոդա

Սոդան խառնեք ջրին, մինչև խիտ զանգված ստացվի: Օգտագործեք որպես սկրաբ թևատակերի համար, հետո մածուկը լվացեք: Սա արեք շաբաթական մի քանի անգամ: Թևատակերի հոտը կարող է վերանալ սոդայի և եգիպտացորենի օսլայի միջոցով:

№ 4. Քացախ

Խառնեք ալյուր և քացախ, մինչև խիտ մածուկ ստացվի: Մածուկը քսեք թևատակերին և թողեք 10-15 րոպե: Լվացեք տաք ջրով: Պրոցեդուրան արեք շաբաթական մի քանի անգամ:

№ 5. Կոկոսի յուղ

Այս յուղը հարուստ է վիտամիններով: Լոգանքից առաջ մի քիչ կոկոսի յուղ քսեք թևատակերին, մերսեք այդ հատվածը 5-10 րոպե և լվացեք տաք ջրով և օճառով: Սա կրկնեք ամեն օր, մինչև տեսանելի արդյունք ստանաք:

Ինչպես խուսափել թևատակերի մգանալուց

Թևատակերի համար մեղրամոմ օգտագործեք ածելու փոխարեն:

Կոկոսի յուղ օգտագործեք սափրվելու քսուքի փոխարեն, քանի որ այն հարթեցնում և փափկեցնում է մաշկը:

Թևատակերը շաբաթական մեկ անգամ թեփազատեք՝ մեռած մաշկի բջիջների կուտակումը կանխելու համար:

Բնական հակաքրտնքայիններ օգտագործեք քրտնարտադրության վերահսկողության և թևատակերի լավ հոտի պսհպանման համար:

Մուգ թևատակերը կարող են խոսել ինսուլինի նկատմամբ դիմադրության, ճարպակալման կամ հորմոնալ խախտման, քաղցկեղի հետ կապված հիվանդության մասին: Նախքան բնական միջոցներ օգտագործելը՝ բժշկի դիմեք, քանի որ դրանք կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը
Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել