Որքան փող դուք կունենաք 2020 թվականին՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի

2020 թվականը սարերի հետևում չէ, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է իմանալ, թե ինչ է մեզ սպասվելու գալիք տարում: Իսկ քանի որ ֆինանսական հարցը բոլորիս հուզող կարևորագույն հարցերից մեկն է, այսօր EnterTrain-ը առաջարկում է միասին պարզել, թե ինչ է սպասվում այս ոլորտում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին:

Խոյ

Իմպուլսիվ Խոյերին խորհուրդ է տրվում զերծ մնալ չմտածված ծախսերից: Այս առումով հատկապես վտանգավոր է 2020-ի գարունը, երբ Մարսի հովանավորյալների մոտ կարող է թանկարժեք իրեր գնելու ցանկություն առաջանա: Հիշեք, որ շատ շուտով դուք հնարավոր է զղջաք, որ անմտորեն ծախսել եք ձեր փողերը:

Ցուլ

Նոր տարին չպետք է Ցուլերին ինչ-որ նշանակալի փոփոխություններ բերի: Այս մարդիկ կձգտեն գումար հավաքել և պահ տալ դրանք բանկում՝ անփոփոխ տոկոսներ ստանալով: Տարվա կեսերին նրանք հնարավոր է ֆինանսական օգնություն ցուցաբերեն իրենց հարազատներին: Առանց զղջալու տվեք այդ գումարը, սակայն հետ ստանալ այն մի ակնկալեք:

Երկվորյակ

Երկվորյակներին գալիք տարին բազմաթիվ անակնկալներ է խոստանում, այդ թվում ոչ շատ հաճելի: Տարվա սկզբին Երկվորյակը կարող է որոշել փոխել աշխատանքը՝ ավելի շատ փող աշխատելու նպատակով: Դա պետք է շատ մտածված անել, հակառակ դեպքում արդեն աշնանը հնարավոր է ձեռնունայն մնաք: Բացի այդ, հեռու մնացեք վարկերից և պարտքերին:

Խեցգետին

2020 թվականը կարող է հաջողակ լինել Խեցգետինների համար, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմելուց: Յուպիտերի հովանավորության տակ Խեցգետինները տարվա առաջին կեսին հնարավորություն կունենան բարելավելու իրենց ֆինանսական վիճակը ազարտային խաղերի և վիճակախաղի օգնությամբ: Սակայն հիշեք, որ մեկ անգամ հաջողելուց հետո պետք է կանգ առնել:

Առյուծ

Տարվա սկզբից Առյուծները ինքնագնահատականի բարձրացման կարիք կունենան, ընդ որում հենց ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Դրա համար Առյուծները կարող է մութ գործարքների գնան: Աստղաբանները խորհուրդ են տալիս նրանց զգույշ մնալ. նրանք կարող է պատժվեն օրենքի հետ խաղալու համար:

Կույս

Կույսերի համար բարդ տարի է լինելու, եթե նրանք ամբողջովին չլծվեն աշխատանքին: Լավ կլինի, եթե Կույսերը ֆինանսական պլան կազմեն և փորձեն ողջ տարվա ընթացքում չշեղվել դրանից, հակառակ դեպքում կարող են պարտքեր կուտակել:

Կշեռք

Արդեն տարվա սկզբին Կշեռքները փոփոխության ցանկություն կունենան՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ակտիվ փնտրտուքը նրանք գումար վաստակելու հնարավորություն կտա, սակայն տնից հեռու, հնարավոր է նույնիսկ արտասահմանում: Գնալ թե մնալ պետք է իրենք՝ Կշեռքները որոշեն:

Կարիճ

Կարիճի կյանքում բարդ և պատասխանատու փուլ է սկսվում: Նրանք ձգտելու են ինքնուրույնության, հնարավոր է սեփական բիզնես հիմնելու: Սակայն պետք չէ սպասել ակնթարթային հաջողության: Կարիճները պետք է գործի մեջ դնեն սեփական միջոցները և նաև պետությունից վարկ վերցնեն, այնպես որ պատրաստվեք այս փորձությունը հաղթահարելուն:

Աղեղնավոր

Աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորին զերծ մնալ փող աշխատելու պատահական հնարավորություններից: Ձմռանը փորձեք կայուն եկամուտով աշխատանք գտնել, որը և փող կբերի և հաճելի կլինի: Փորձեք միայն ազնիվ աշխատել, և ձեր եկամուտները աստիճանաբար կավելանան:

Այծեղջյուր

Այծեղջյուրների հովանավորը Սատուրն է, այնպես որ այս տարին նրանց համար հաջողակ է լինելու ֆինանսական առումով: Նրանք փողի կայուն հոսքեր կունենան, սակայն եթե դիվանագիտական որակներ ցուցաբերեն և ճիշտ ծանոթություններ հաստատեն, հնարավոր է, որ նոյեմբերին արդեն իրոք հարստանան: Միայն թե մի պատմեք ձեր պլանների մասին ոչ ոքի:

Ջրհոս

Սպիտակ Առնետի տարին հաջողակ է լինելու նաև Ջրհոսների համար: Գարնանը ինչ-որ իրադարձություն տեղի կունենա, որը լրջորեն կազդի նրանց ֆինանսական վիճակի վրա: Հնարավոր է դա կազինոյի կամ վիճակախաղի շահում լինի, ժառանգություն կամ հաջող ամուսնություն:

Ձկներ

2020 թվականին Ձկների ֆինանսական վիճակը կայուն կլինի: Արդեն տարվա սկզբին հնարավոր է մտերիմները գումար խնդրեն, որոնց Ձկները չպետք է մերժեն: Այս տարի օգնելով ուրիշներին՝ դուք կարող եք պատասխան օգնություն ակնկալել հետագայում: Հնարավոր է բարի գործը օգնի ձեզ հետագայում եկամտաբեր աշխատանքի տեղավորվել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել

Վերջին լուրեր

Աշխարհի տների տարօրինակությունները, որոնք ռացիոնալ բացատրություն ունեն
18 քանդակ, որոնց հետևում մարդկության տխուր պատմությունն է
Բոլոր կապուտաչյա մարդիկ մեկ ընդհանուր գաղտնիք ունեն. Սենսացիոն բացահայտում
Թեստ. Որքանո՞վ է առողջ ձեր միտքը
Յուրաքանչյուրի մատների վրա կան գանղտնի կետեր. Ահա, թե ինչ կլինի, եթե սեղմեք դրանք
Ինչպես ավազը դուրս բերել երիկամներից ժողովրդական միջոցներով
«Երբ դու կդադարես պարզապես ցանկանալ և կնպատակադրվես ունենալ, հենց այդ ժամանակ դու կստանաս». Վադիմ Զելանդ
Ինչպես պատրաստել հայկական հալվա
15 հզոր ֆիլմեր նրանց համար, ովքեր հոգնել են ներկայիս բլոքբասթերներից