
EnterTrain-ը ներկայացնում է ավտոմեքենայի բնական մաքրող միջոցներ:
1. Քացախ և սոդա
Երեսպատման մուգ և կեղտոտ բծերից ազատվելու համար քացախ և սոդա խառնեք, որպեսզի մածուկ ստացվի, հետո ատամի խոզանակով քսեք կեղտոտ հատվածներին: Թողեք խառնուրդը չորանա և հետո մաքրեք փոշեկուլով:
2. Փոշու խոզանակ
Օդափոխման անցքերը և բռնակների շրջակա հատվածները մաքրել կօգնի սափրվելու խոզանակը: Այն շատ լավ մաքրում է դժվարհասանելի հատվածների փոշին:
3. Ձիթապտղի յուղ
Կառավարման վահանակը մաքրելու համար պետք է կտոր և ձիթապտղի յուղ օգտագործել, որով կարելի է լավ փայլեցնել պանելը:
4. Ջրով հեղուկացիր
Կտորե նստարանների վրայից ընտանի կենդանիների մորթուց ազատվելու համար ջուրը ցանեք նստատեղերին, հետո սպունգով մաքրեք մորթին:
5. Օդի բնական թարմացուցիչ
Օդի բնական թարմացուցիչի համար խառնեք սոդան և անհրաժեշտ բույրով եթերայուղ: Խառնուրդը դրեք սրահում, օրինակ՝ գավաթակրի մեջ:
6. Ապակու մաքրիչ առանց բծերի
Որպեսզի դիմապակու մաքրիչները կեղտը չտարածեն դիմապակու վրա, բավարար է դրան սպիրտով սրբել:
7. Քացախ և թերթ
Ցողացիր շիշը քացախով լցրեք, ցանեք ապակուն և թողեք մի քանի րոպե, հետո թերթով սրբեք ապակիները:
8. Փայլուն քրոմապատ անիվներ
Հավասար քանակությամբ ջուր և քացախ խառնեք, լցրեք ցողացիրի մեջ: Խառնուրդը ցանեք սկավառակների վրա և սրբեք կտորով:
9. Անվադողերի բնական մաքրիչ
Սոդա և ջուր խառնեք, լցրեք անվադողերին: Անիվները լվացեք:
10. Օրգանական մաքրում
Մեքենան լվալու համար բուսական յուղերի հիմքով հեղուկ օճառ օգտագործեք: Այն խառնեք ջրին և լվացեք ավտոմեքենան:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին