Հավով և սնկով տորթ-աղցան. շատ համեղ և կշտացնող

Այս տորթ-աղցանը, որն այսօր կպատրաստենք EnterTrain-ի հետ միասին, կզարդարի ցանկացած տոնական սեղան:

Բաղադրիչներ

  • 1 բանկա մարինացված շամպինյոն
  • 300 գրամ հավի փափկամիս
  • 2 шհատ գազար
  • 3 հատ կարտոֆիլ
  • 3 հատ ձու
  • 3 հատ թթու վարունգ
  • 2 կտոր մարինացված պղպեղ
  • 1 բանկա եգիպտացորեն
  • 1 կապ կանաչ սոխ
  • 300-400 գրամ մայոնեզ
  • աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Գազարը, կարտոֆիլը (առանց մաքրելու) և ձուն միասին խաշում ենք, սառեցնում և մաքրում:

2. Հավի փափկամիսը կտրատում եք, համեմում և 3-4 րոպե յուղի մեջ տապակում մինչև կարմրելը: Սառեցնում ենք:

3. Խաշված գազարը, կարտոֆիլը, ձվերը, թթու վարունգն ու սոխը մանր կտրատում ենք:

4. Առանձնացող 26 սմ տրամագծով ձևամանի մեջ սննդային թաղանթ ենք փռում և դնում ենք ամբողջական մարինացված սնկերը՝ գլխարկները դեպի ներքև: Վրան կանաչ սոխ ենք լցնում:

5. Վրայից դնում ենք գազարը, մի քիչ աղ ենք անում, պղպեղ և մայոնեզ ենք քսում:

6. Հավասարաչափ դասավորում ենք հավի կտորները:

7. Վրայից դնում ենք վարունգները, մարինացված պղպեղը, եգիպտացորենը և մայոնեզը: Մի քիչ եգիպտացորեն թողնում ենք զարդարելու համար;

8. Այնուհետև ձվերի շերտը, նորից աղ ենք անում ու մայոնեզ: Վերջին շերտը կարտոֆիլն է, կրկին աղ, պղպեղ ու մայոնեզ ենք անում: .

9. Աղցանը փակում ենք փայլաթիթեղով և 6-7 ժամով դնում ենք սառնարանը:

10. Այնուհետև հանում ենք փայլաթիթեղը, ծածկում ենք մեծ ափսեով և ձևամանը շրջում ենք, զգույշ հանում ենք սննդային թաղանթը և մատուցում ենք:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Այս ըմպելիքի մասին ասում են՝ մեռածին ոտքի կկանգնեցնի
Հազ, գլխացավ և նույնիսկ ընկճախտ. այս ամենը հնարավոր է բուժել ընդամենը սեղմելով այս կետերը
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
«Ընկերն առանց թերության չի լինում, եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ»․ Չինական ասացվածքներ, որոնք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս
Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի հարստության գաղտնիքները
«Ի՞նչ է սեքսուալ գրավչությունը». Միխայիլ Լաբկովսկի

Վերջին լուրեր

Ծիրանով արտակարգ համեղ թխուկ
Ինչպես գեղեցիկ և արագ կտրատել ձմերուկը
26 հիպերռեալիստական նկարներ, որոնց վրա նայելիս դժվար է հավատալը, որ դրանք լուսանկարներ չեն
Եթե դուք միանգամից չհասկացաք, թե ինչ է կատարվում այս լուսանկարում, ուրեմն երջանիկ մարդ եք
Նրանք քանդեցին 23 տարի առաջ ամբողջովին փակված ավտոտնակի մուտքն ու ահա, թե ինչ հազվագյուտ բան գտան ներսում
Խելացի կինը պատժել է ամուսնուն՝ իրեն չհարգելու համար.. և ճիշտ է արել
Այս տղամարդը որոշեց սեփական ձեռքերով վերանորոգել իր հին բնակարանը․ Արդյունքն ապշեցնում է…
Թեստ. Հայոց լեզվի 9-12-րդ դասարանների «Հանրապետական օլիմպիադայի» հարցերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում