Նրանք միասին 35 երջանիկ տարի ապրեցին, բայց ինչ-որ պահի նրանց կյանքը գլխիվայր շրջվեց…

EnterTrain-ը ներկայացնում է տղամարդու պատմություն, ով ինքը քանդեց իր ընտանիքը և շատ ափսոսաց դրա համար:

 

 

 

 

 

Նրանք միասին ապրեցին 35 տարի, լավ երեխաներ մեծացրին: Բայց ինչ-որ պահի նա այդ ամենը փոխեց երիտասարդ աղջկա հետ հարաբերություններով:

Նրա համար շատ ծանր է այս մասին խոսել: 35 տարում նա և կինը միասին անցան շատ փորձությունների միջով:Նրանք հրաշալի երեխաներ ունեն, ովքեր ամուր ընտանիքներ ունեն:

Թոշակի անցնելով՝ զույգը որոշեց խնայողությունները ներդնել բիզնեսում, և արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքնրը: Տղամարդը երբեք այդքան փող չէր ունեցել, հանկարծ «միլիարդատերերի ակումբի» անդամ դարձավ:

Այդ ժամանակ նրան սկսեց թվալ, որ մի կինն իրեն բավարար չէ:

Միջոցառումներից մեկի ժամանակ նա հանդիպեց երիտասարդ և սեքսուալ կնոջ, ում Դոլի կանվանենք: Եվ սիրահարվեց:

Տղամարդը հյուր էր Դոլիի տանը, երբ նա և մայրը սկսեցին պայմաններ դնել՝ 3 ամսվա ընթացքում նա պետք է բաժանվեր կնոջից:

Տուն վերադառնալով՝ նա սկսեց ամեն ինչում կնոջը մեղադրել՝ ավելորդ քաշի, ֆանատիկ հավատքի համար:

Կինը հանկարծ ասաց. «Ես գիտեմ՝ բանն ինչումն է: Ես քեզ զիջում եմ այն երիտասարդ շիկահերին»:

Կինը նույն օրը հեռացավ: Երիտասարդ սիրելիի հետ նա իրեն արքա էր զգում: Բայց արտաքին գեղեցկությունն այդ սանձարձակ, տգետ և անսիրտ աղջկա միակ առավելությունն էր:

Տղամարդը խոստովանեց. «Նա մինչև վերջ շորթեց ինձ: Մենք նույնիսկ սեքսով չէինք զբաղվում. ինձ մոտ էրեկցիայի խանգարում սկսվեց: Ես սարսափելի կարոտում էի կնոջս, նրա բարությունը: Ոչ ոք չէր հետևում ՝ ես ինչով եմ սնվում, ես առողջական խնդիրներ ունեցա: Դոլին չէր աշխատում, տանն էր նստում: Նա ինձ համար երեխա ունեցավ, բայց նրա հետ շփումն ինձ այնպիսի ուրախություն չէր բերում, ինչպես մի ժամանակ երեխաներիս և թոռներիս հետ շփումը»:

Նրա նախկին կինը բաժանումից հետո ավելի երիտասարդ և երջանիկ տեսք ուներ, իսկ մեծ երեխաները գործնականում դադարեցին շփվել նրա հետ:

«Ես սարսափելի սխալ գործեցի, բայց վախենում եմ որևէ մեիկին դա խոստովանել: Որոշ բաներ ես նույնիսկ ինձ չեմ կարող խոստովանել»,- գրում է տղամարդը:

Նա ասում է, որ Դոլին իսկական հրեշտակ էլ լիներ, ինքը չպետք է նրա հետ կապվեր:
Հիմա նա երազում է ժամանակը հետ շրջել: Նա նախանձում է զույգերին, ովքեր դժվար ժամանակներ ապրեցին և միասին մնացին տարեց ժամանակ:

Նա դեռ չի կորցնում կնոջ հետ միանալու հույսը, բայց կինը չի շտապում նախկին ամուսնուն մոտ թողնել:
Նամակի վերջում տղամարդն ասում է. «Կինս ասում է, որ ներել է ինձ, բայց չի ուզում ինձ հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ: Աստված իմ, օգնիր ինձ…»:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն

Վերջին լուրեր

Ամբողջ համացանցը քննարկում է այս աղջկա լուսանկարները․ ահա, թե ինչո
Միայն տեսեք, թե որքան է մեծացել Դիանա Գրիգորյանի դուստրը․ նա իսկական օրիորդ է դարձել
«Եթե մարդ խուսափում է կրթությունից, նա մինչև կյանքի վերջ կաղալով է քայլում»․ Պլատոն
Պետություն, որտեղ մինչ օրս գործում է ստրկավաճառությունը. իշխանությունները չեն կարողանում պայքարել դրա դեմ
Ինչպես տնային պայմաններում հեռացնել մսի մեջ ներաճած եղունգը
Շատ իմաստուն առակ՝ անկանխատեսելի վերջաբանով
Ինչի մասին են վկայում ձեր ճակատի կնճիռները
«Ես ընտրել եմ իմ ճանապարհը». Լիլիթ Բասյան
Թեստ՝ հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց