10 մրգեր, որոնց մասին Դուք երբեք չեք լսել

Ի՞նչ խնդիր ունենք մենք այսօր. կարծես թե ոչ մի. մրգերի հսկայածավալ բազմազանությունը մեզ է սպասում յուրաքանչյուր սուպերմարկետում, և մենք կարող ենք ուզածի չափ գնել դրանցից:

Սակայն կան նաև այնպիսի մրգեր, որոնց մասին հաստատ չեք էլ լսել:

Ձեզ ենք ներկայացնում դրանցից տասը:

 

 

1. Ակի

Ակին (խնձոր ակի) պատկանում է օճառենիների դասին, իսկ դրա պտուղը ոչ պաշտոնական կերպով անվանում են «բանջարեղենային ուղեղ»: Ուտում են այդ մրգի միայն թաղանթը, որը դեղնավուն է և հյութալի, իսկ տեսքով ուղեղ է հիշեցնում: Ակին «ծնունդով» Արևմտյան Աֆրիկայից է, սակայն հետո՝ 18-րդ դարի վերջում, այն «գաղթել է» Ճամայկա և դարձել տեղի ազգային միրգը: Բացի Ճամայկայից՝ ակին հայտնի է նաև Հայիթիում, Բարբադոսում և Կուբայում:

2. Ֆիզալիս

Ֆիզալիսը պատկանում է մոմազգիների դասին: Դրա պտուղն իր տեսքով, թթվաշ, փափուկ և թարմացնող համով լոլիկ է հիշեցնում: Տարբեր կերակուրների մեջ լոլիկը հենց ֆիզալիսով էլ փոխարինում են: Այս արտասովոր միրգը հայտնի է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, աճում է նաև Հարավային Աֆրիկայում: Այլ կերպ այն անվանում են ինկերի հատապտուղ կամ ոսկե բալ:

3. Ջաբոտիկաբա

Այս միրգն աճում է ծառի հենց կեղևի վրա, դրա համար էլ տպավորություն է ստեղծվում, որ ծառը ծածկված է մանուշակագույն միջատներով: Ջաբոտիկաբան աճում է Բրազիլիայում, Արգենտինայում, Պարագվայում, Պերուում և Բոլիվիայում: Հայտնի է նաև բրազիլական խաղողի ծառ կամ գուապուրու անվանումներով: Պտուղը չափազանց հաստակաշի է, մանուշակագույն կեղևի ներսում սպիտակ կամ վարդագույն երանգ ունեցող, դոնդողանման 2-4 հատիկներ են: Այն խաղողի չափ հայտնի է աշխարհում, այդ իսկ պատճառով էլ ջաբոտիկաբան ոչ միայն հենց այդպես են ուտում, այլև ավելացնում են կարկանդակների, ջեմերի, գինիների և լիկյորների մեջ:

4. Կիվանո (եղջյուրավոր սեխ)

Կիվանոն հեշտ է տարբերելը իր եղջյուրանման փշերից, որտեղից էլ հենց գալիս է դրա երկրորդ անվանումը: Բացի դրանից՝ միրգը տարբեր վայրերում կոչում են նաև աֆրիկական եղջյուրավոր վարունգ կամ սեխ-դոնդող: Պտուղը դեղնանարնջագույն կեղև ունի և կանաչ, դոնդողանման միջուկ: Կիվանոյի համը թթվաշ է, իսկ տեսքը վարունգ է հիշեցնում: Երբ միրգը շատ է հասունանում, այն պայթում է և դուրս նետում միջի սերմերը: «Ծագումով» Կոնտրոնական Աֆրիկայից է, որտեղ ամռան ամիսներին այն համարվում է ջրի հազվագյուտ աղբյուրներից մեկը: Կիվանոն տարածվել է նաև Կալիֆոռնիայում, Միսսիսիպիում, Չիլիում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

5. Լանգսատ

Լանգսատի պտուղը լինում է օվալաձև կամ կլոր, արտաքինից կարտոֆիլ է հիշեցնում և աճում է փշերով: Հանդիպում է Հարավարևելյան Ասիայում, Բութանում և Հնդկաստանում: Փոքրիկ, կիսաթափանցիկ միջուկը շատ քաղցր համ ունի, երբ միրգը բավականաչափ հասած է լինում: Դրանից հաճախ օշարակներ են պատրաստում:

6. Չերիմոյա

Այս միրգն այլ կերպ անվանում են «կրեմային խնձոր»: Այն աճում է Հարավային Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում, Կալիֆոռնիայում, Հավայան կղզիներում, Հարավային Եվրոպայում, Արևելյան և Հյուսիսային Աֆրիկաներում: Չերիմոյայի սիրահարներն ասում են, որ այս մրգի համը կարծես բանանի, արքայախնձորի, դեղձի, պապայայի և ելակի համերի տարօրինակ խառնուրդ լինի: Պտուղը փափուկ է, այդ պատճառով էլ այն ուտում են սառեցված վիճակում գդալով, ինչպես պաղպաղակը:

7. Ագուահե

Արմավենու պտուղ է, որը պատված է կարմրավուն կեղևով: Վերջինս հարկավոր է մաքրել, որպեսզի հասնեք ուտելի, դեղնավուն միջուկին: Ագուահեն օգտագործվում է ջեմերի, հյութերի, պաղպաղակի և գինու արտադրության մեջ: Օգտագործվում է այրվածքների բուժման ժամանակ: Այն աճում է ամազոնյան արևադարձային անտառներում, սակայն հայտնի է նաև Կոլումբիայում, Տրինիդադեում, Վենեսուելայում, Գայանայում, Սուրինամում, Ֆրանսիական Գվինեայում, Բրազիլիայում, Էկվադորում, Պերուում և Բոլիվիայում:

8. Կուպուասու

Այս ծառը հանդիպում է ամազոնյան ավազաններում, իսկ դրա պտուղն անվանում են սուպեր միրգ՝ շնորհիվ դրա օգտակարության: Կուպուասուն ունի արքայախնձորաշոկոլադային համ: Այն ավելացնում են տարբեր տեսակի աղանդերների մեջ: Այս մրգից պատրաստված հյութը հիշեցնում է բանանով և տանձով հյութ: Հաստ, յուղոտ միջուկը օգտագործվում է նաև կոսմետիկ միջոցների պատրաստման մեջ:

9. Պեպինո

Պեպինոն կամ քաղցր վարունգը աճում է Հարավային Ամերիկայում: Դրա հոտը նման է սեխի և վարունգի հոտերի համադրությանը, իսկ համը՝ տանձի և սեխի: Միրգը նուրբ և բուրավետ է, այդ պատճառով դրանից հաճախ պատրաստում են մրգային աղանդերներ և աղցաններ:

10. Հալայի պտուղ

Հալան արտասովոր տեսք ունի. դրա արտաքին կեղևը թեփուկավոր է, իսկ ներսում 40-ից 200 որդանման «երևույթներ» կան: Դրանցից յուրաքանչյուրում երկուական սերմեր կան: Պտուղն ուտում են հում վիճակում կամ պահածոյացված և դրանցից հաճախ զարդեր են պատրաստում: Ծառի տերևներից զամբյուղներ և տանիքներ են պատրաստում:

Ամենակարդացված

Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա, թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը…
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Հոլիվուդը նվաճած 5 հայ աստղերը
Այս թեստն անսխալ չեն կարողանում անցնել նույնիսկ ուսուցիչները. իսկ դո՞ւք
Աշխարհի 10 ամենափոքր երկրները, որոնց մասին ձեզ դպրոցում չեն պատմել
Վիտամին D-ի պակասով պայմանավորված 8 հիվանդություն
Ինչպե՞ս է կյանքը փոխվում 30-ից հետո. նկարազարդումներ

Վերջին լուրեր

Լեգենդար ապուր՝ «Չեխոսլովակյան»
Համացանցի ամենառոմանտիկ և առեղծվածային զույգի լեգենդար երգի շքեղ կատարումը
Ինչպես հյուրասենյակը գեղեցիկ և հարմարավետ դարձնել․ 23 հրաշալի գաղափար
Թաղեցիք սերը միմյանց հանդեպ, վերացավ մարդկայինը. Սարգիս Գրիգորյան
Հայրս հիվանդ էր, ուզում էի նրա կողքին լինել. Ռաիսա Ավանեսյանը՝ հոր կորստի, ծանր օրերի և անձնականի մասին
Գարնանային ոճային զույգ․ վերարկու+զգեստ
Ինչպիսին է Ռուսաստանի առաջին և ամենահարուստ կատակերգու Պավել Վոլյայի տունը
Ջեռոցում պատրաստված բանջարեղեն․ 3 տարբերակ ցանկացած ճաշակի համար
Ցնցող 26 փաստ, որոնք մինչև այժմ չգիտեիք