Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ

Քունը կյանքի կարևորագույն պրոցեսներից է, որն օգնում է մեզ վերականգնել ուժերը աշխատանքային օրվանից հետո:
Գիտնականները ապացուցել են, որ մենք միջինում քնի վրա վատնում ենք մեր կյանքի 24 տարին, ինչը իհարկե քիչ չէ: Սակայն կարևոր է ոչ միայն այն, թե որքան ենք քնում, այլ նաև քնի որակը. այսինքն այն, թե որքան օգուտ է ստանում օրգանիզմն այդ ընթացքում:

Որքան պետք է քնել հարցը միանշանակ պատասխան չունի: Ութժամյա քունը բոլորին չէ, որ պետք է: Մարդկանց մեծամասնությանը բավականացնում է նաև 7 ժամը:

EnterTrain-ը ներկայացնում է Անգլիայի Լաֆբորոյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Հորնի թեզը կանանց քնի վերաբերյալ, ըստ որի՝ կանացի ուղեղը ունի տղամարդուց տարբեր և ավելի բարդ կառուցվածք: Այդ պատճառով նա ավելի շատ քնի կարիք ունի: Հենց այդ պատճառով կանայք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն քնի իրենց ռեժիմին:

 

«Կանանց մոտ քնի պակասը սերտորեն կապված է հոգեբանական ծանրաբեռնվածության բարձր մակարդակի, անպաշտպանվածության զգացողության, ինչպես նաև ջղայինության հետ: Տղամարդկանց մոտ նման կապ չկա»,- նշում է պրոֆեսորը:

Այն հարցին, թե որ ժամին է պետք քնել, ամեն մարդ ինքը կարող է պատասխանել: Խորհուրդ է տրվում պառկել 11.30-ին: Միայն այդպես կարելի կլինի բաց չթողնել խորը քնի համար կարևոր ժամանակը, որը ձգվում է մինչև կեսգիշեր:

Քնի նման ռեժիմը թույլ կտա թե ֆիզիկական, թե հոգեբանական տեսանկյունից ավելի ակտիվ և գործունյա վիճակի մեջ մնալ գալիք օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է տղամարդկանց՝ եթե նրանք զբաղված են ակտիվ մտային աշխատանքով և օրվա ընթացքում շատ որոշումներ են կայացնում, ապա նրանց համար նույնպես օգտակար կլինի երկար քունը: Սակայն նույնիսկ այդ դեպքում կանայք ավելի շատ քնի կարիք ունեն:

Իսկ հիմա վատ լուր նրանց համար, ովքեր շատ են տարվում իրենց աշխատանքով իրենց քնի հաշվին կամ զբաղված են ֆիլմեր դիտելով: Եթե այդպիսի մարդիկ քնել են ընդամենը 4 ժամ, ապա կարող են իրենց նույնպես առույգ կամ հանգստացած զգալ: Սակայն քիչ քնած մարդը չի նկատում իր գործունյա լինելու մակարդակի նվազումը, ինչը կարող է բարդ հետևանքների հանգեցնել: Օրինակ՝ խորհուրդ չի տրվում նստել մեքենայի ղեկին, եթե դուք քիչ եք քնել նախորդ գիշեր:

Նման դեպքում պետք է անպայման թեկուզ 20 րոպե քնել օրվա ընթացքում: Դա կօգնի վերականգնել ուշադրությունը:

Իսկ հեշտ քնելու բանաձևը շատ պարզ է: Պետք է ընդամենը բավականաչափ հոգնել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Աղբյուրը՝ ofigenno

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Ինչո՞ւ են Առյուծները համարվում կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկը
Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

10 կանայք, որոնք դադարել են ծերանալ 20 տարի առաջ
Ձեր բնավորությունը կարելի է պարզել ըստ ձեր բռունցքի ձևի
Թեստ․ ո՞րն է ձեր պահապան հրեշտակը
5 խայթող արտահայտություն, որով մայրերը վիրավորում են իրենց հասուն աղջիկներին
12 շքեղ հարսանեկան զգեստներ, որոնք ցանկացած աղջկա կստիպեն իրեն իսկական թագուհի զգալ
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող «անմեղ» ախտանշաններ
NASA-ն պատրաստ է 18 հազար դոլար վճարել նրան, ով 60 օր կպառկի անկողնում
Բազուկով աղցան «Գեներալ»
Կշեռքի 2020 թվականի հորոսկոպը