15 սովորություն, որոնք ունեն բոլոր հարուստ մարդիկ, իսկ դուք ունե՞ք

Թոմաս Կորլին իր «Ձեր երեխան աղքատ կլինի՞, թե՞ հարուստ» գրքի շրջանակներում 5 տարի ուսումնասիրեց մոտ 250 ունևոր և 130 չքավոր մարդկանց կյանքը: Ինչ եզրակացության եկավ՝ ներկայացնում է EnterTrain-ը:

 

 

 

 

1. Միլիոնատեր դարձած մարդկանց 63%-ը երեխա ժամանակ ծնողների հրահանգով ամսեկան 2 և ավելի ոչ գեղարվեստական գիրք էր կարդացել:

2. Միլիոնատերերի միայն 6%-ն է լոտո խաղում: Չունևորների դեպքում այս թիվը 77% է:

3. Բարեկեցիկ մարդկանց 63%-ը լավատեսորեն էր տրամադրված կյանքի նկատմամբ: Չքավորների 94%-ը կյանքին վախով և դժգոհությամբ էին վերաբերվում:

4. Հարուստների 82%-ը գնացել էր իր երազանքի հետևից:

5. Միլիոնատերերի 68%-ը հաջողակ լինել սովորել էր ծնողներից:

6. Հարուստների 21%-ն ավելի քան 15 կգ ավելորդ քաշ ուներ, չքավորների՝ 66%-ը:

7. Հարուստների 63%-ը ժամանցի համար համացանցից օգտվում էր օրական մեկ ժամից ոչ ավել: Չքավորների 74%-ը դրա վրա մեկ ժամից ավել էր ծախսում:

8. հարուստների 67%-ը հեռուստացույց էր դիտում օրական 1 ժամից ոչ ավել: Աղքատների 78%-ը, հարուստների 9%-ը թոք-շոու էր դիտում:

9. Հարուստների 92%-ը պնդում է, որ հարստացել էր համառության և ջանասիրաբար աշխատելու արդյունքում: Չքավորների 79%-ը կարծում է, որ հարուստների բախտը պարզապես բերել էր:

10. Հարուստների 79%-ը կարծում էր, որ ամեն ինչ իրենց ձեռքերում է: Չքավորների 82%-ը համոզված էր, որ աղքատությունն ընդմիշտ է:

11. Միլիոնատերերի 78%-ը եթե ոչ օգտակար սնունդ ուտում են, ապա օրական 300 կալորիայից պակաս: Աղքատների 97%-ը օրական ոտում է ավելի քան 300 կալորիա վնասակար սնունդ:

12. Հարստացած երեխաների ծնողների 83%-ն այցելել էր իր երխայի դպրոցական միջոցառումներին:

13. Հարուստների 63%-ն ուղևորությունների ընթացքում աուդիոգրքեր էր լսում:

14. Հարուստների 95%-ը սպորտով էր զբաղվում շաբաթական 4 օր, օրական ավելի քան 30 րոպե: Չունևորների միայն 23%-ն էր այդպես անում:

15. Միլիոնատերերի 100%-ը դաստիարակ ուներ, ով նրանց խորհուրդներ էր տալիս: Չքավորները դաստիարակ չունեին:

Մեր ձեռքերում է երեխաներին սովորեցնելը, որ հարուստ լինելը դժվար չէ, գլխավորը կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխելն է:

Ահա, թե ինչ կարող ենք սովորեցնել երեխաներին՝

  • Կրճատել համացանցից օգտվելու, հեռուստացույց դիտելու, տեսախաղեր խաղալու ժամանակը:
  • Երեխաներին խորհուրդ տալ ոչ գեղարվեստական գիրք կարդալ: Նվազագույնը ամսեկան մեկ գիրք:
  • Երեխաներին սովորեցնել սպորտով զբաղվել գոնե օրական 20-30 րոպե:
  • Վնասակար սննդի օգտագործումը կրճատել մինչև օրական 300 կալորիա:
  • Երեխային սովորեցնել երազել:
  • Երեխաներին սովորեցնել բարեգործական և կամավորական գործունեությամբ զբաղվել:
  • Բացատրել, որ հաջողությունը լիովին մեզնից է կախված:
  • Երեխաներին սովորեցնել հաղթահարել բացասական ապրումները:
  • Երեխաներին պատմել, որ հաջողության ձգտելը նորմալ է:
  • Երեխային սովորեցնել փողին ճիշտ վերաբերվել:
  • Երեխային ըստ հետաքրքրության որևէ խմբակի գրանցել:
  • Պարբերաբար երեխայի հետ դեմ առ դեմ խոսել՝ առանց հեռուստացույցի, հեռախոսի կամ համացանցի:
  • Երեխաներին սովորեցնել ճիշտ կազմակերպել իրենց ժամանակը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Այս տղամարդն ինքնասպանությունից փրկել է մոտ 400 մարդու՝ ընդամենը նրանց տալով ԱՅՍ հասարակ հարցը
Դեն նետեք ակնոցը. հազարավոր մարդիկ իրենց տեսողությունը վերականգնել են այս մեթոդով. ստուգված է
Ինչպե՞ս ազատվել մաշկի ավելորդ մսագնդերից
Դաղստանում առաջին ամուսնական գիշերը տղամարդը սափրում է կնոջ գլուխն ու գլխին յուղ քսում. ինչո՞ւ է նա այդպես վարվում սիրելիի հետ
Թևատակերը հեշտությամբ սպիտակեցրեք ընդամենը 3 րոպեում. բնական միջոց
Ի՞նչ կարելի է տեսնել, եթե նայենք Հոլիվուդի գեղեցկուհիների դեմքին մոտիկից ու առանց ֆոտոխմբարիչների
Տղամարդն ամեն օր աշխատանքից հետո լողանում էր հանրային բաղնիքում, նոր գնում տուն, որպեսզի ընտանիքից թաքցներ իր ԱՅՍ գաղտնիքը. բայց մի անգամ նրա դուստրերն ամեն ինչ իմացան․․․

Վերջին լուրեր

Ինչպե՞ս տան պայմաններում փչել թռչող փուչիկներ առանց հելիումի օգնության (տեսանյութ)
Թեստ. ընտրեք այն մարդուն, որը ձեզ մոտ հակակրանք է առաջացնում
«Այսօր հատուկ օր է». Լիլիթ Բասյան
Ստուգենք գիտելիքները. Ո՞ր մեքենան պետք է անցնի առաջինը
Խոզի միսը՝ գարեջրի մեջ. անկրկնելի համ և տեսք
Անատի Սաքանյանը՝ լողազգեստով
Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Արփի Գաբրիելյանը որդու հետ՝ Սուրբ Շողակաթ եկեղեցում
Տիկին Չժեն. ինչպե՞ս գիշերային թիթեռնիկը դարձավ պատմության մեջ ամենահայտնի ծովահենը