Հիշո՞ւմ եք «Կլոն» սերիալի Խադիջային. ահա, թե ինչպիսին է նա հիմա

«Կլոն» հանրահայտ սերիալի վերջին սերիան նկարահանվել է 2001թ.: Շատ ժամանակ է անցել, փոխվել են դերասանները: EnterTrain-ը ներկայացնում է սերիալի Հադիջեին՝ դերսանուհի Կարլա Դիասին, որ արդեն 26 տարեկան է:

Հետաքրքիր է, որ փոքրիկ բրազիլուհուն անուն բերեցին հատկապես մանկական դերերը: Նա հայտնի դարձավ «Ընտանեկան կապեր» և «Կլոն» հեռուստասերիալներով:

Թատրոնի և կինոյի դերասանուհի Կարլա Դիասը ծնվել է 1990թ.: Նրա ծնողները ոչ մի կապ չունեն արվեստի հետ. նրանք աշխատում են բժշկության ոլորտում: Իսկ ահա նրանց դուստրը փոքր ժամանակից սիրել է տեսախցիկը: 2,5 տարեկանում նա իր առաջին փորձն է ձեռք բերել՝ նկարահանվելով գովազդային տեսահոլովակում:

Կարլայի բարեկամները ասում են, որ տեսանյութը նվիրված էր բանկին: Աղջիկը մարմնավորել է Բրազիլիայի ապագան: Շուտով փոքրիկ տաղանդավոր աղջիկը բանկի գովազդային գործակալության հետ աշխատանքային պայմանագիր է կնքում: Այդտեղ նրան տեսնում է ռեժիսոր Ժայմե Մանժարդիմը, որ, հետագայում աշխատելով «Կլոն» հեռուստասերիալում, հրավիրում է աղջկան այնտեղ նկարահանվելու:

7 տարեկանում Կարլան մեկնեց աշխատելու Արգենտինայում, որտեղ երկու տարի նկարահանվեց «Երեխաները» սերիալում:

«Ինձ շատ դուր եկավ Արգենտինան: Ես առավոտները դպրոց էի գնում, իսկ երեկոները նկարահանվում էի ֆիլմում: Ինձ համար շատ ուրախ էր և հետաքրքիր: Ես ինձ նույն կերպ էի զգում «Կլոն»-ում նկարահանվելիս»,- հիշում է դերասանուհին:

Վերադառնալով Բրազիլիա՝ Կարլան աշխատանքային պայմանագիր է ստորագրում Globo հեռուստաալիքի հետ երկու սերիալի համար՝ «Ընտանեկան կապեր» և «Կլոն»: Երկու սերիալներում էլ Դիասը աշխատում է բրազիլացի հանրահայտ դերասանուհի Ջովաննի Անտոնելայի հետ:

«Կլոն»-ում նա խաղաց գլխավոր կերպարի՝ Ժադիի դստեր՝ Հադիջայի դերը: Ժադիի դերում խաղում էր Ջովաննի Անտոնելան: Այդ դերը Կարլային շատ մրցանակներ բերեց: Դրանցից մեկը «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակն է:

Կարլան շարունակում է նկարահանվել ֆիլմերում և սերիալներում:

«Այն, ինչ ես անում եմ, ինձ ավելի է դուր գալիս, քան այն, ինչ ես վաստակում եմ դրանից: Ես շատ ծախսողներից չեմ, միայն սիրում եմ տարատեսակ պայուսակներ: Ինչ-որ հանդիսության գնալիս ես էլեգանտ հագուստ են հագնում, իսկ ընդհանրապես սիրում եմ ջինսեր, շապիկներ և սանդալներ»,- ասում է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Ինչո՞ւ են Առյուծները համարվում կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկը
Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

10 կանայք, որոնք դադարել են ծերանալ 20 տարի առաջ
Ձեր բնավորությունը կարելի է պարզել ըստ ձեր բռունցքի ձևի
Թեստ․ ո՞րն է ձեր պահապան հրեշտակը
5 խայթող արտահայտություն, որով մայրերը վիրավորում են իրենց հասուն աղջիկներին
12 շքեղ հարսանեկան զգեստներ, որոնք ցանկացած աղջկա կստիպեն իրեն իսկական թագուհի զգալ
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող «անմեղ» ախտանշաններ
NASA-ն պատրաստ է 18 հազար դոլար վճարել նրան, ով 60 օր կպառկի անկողնում
Բազուկով աղցան «Գեներալ»
Կշեռքի 2020 թվականի հորոսկոպը