Միկրոալիքային վառարանի օգտագործման 20 եղանակ, որոնց մասին դուք չգիտեք

Այսօր գրեթե յուրաքանչյուր տանը կա միկրոալիքային վառարան, որ հիմնականում նախատեսված է ուտելիքը տաքացնելու, հազվադեպ նաև ուտեստ պատրաստելու համար: EnterTrain-ը առաջարկում է այն օգտագործել նաև այլ նպատակներով:

 

 

 

 

Սոխը առանց արցունքների կտրատելու համար

30 վայրկյան բարձր ջերմաստիճանի տակ պահեք սոխը վառարանում, այնուհետև կտրատեք առանց արցունքների:

Երկար պահված համեմունքների բույրը վերադարձնելու համար

Դրա համար բավական է 15 վայրկյան պահել այն վառարանում ուժեղ ջերմաստիճանի տակ:

Կյանք տալ չիփսերին

Չիփսերի հետ վառարանում մի քանի մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներ դրեք. դրանք կկլանեն խոնավությունը շատ կարճ ժամանակամիջոցում:

Հին հացը թարմացնելու համար

10 վայրկյան տեղադրեք այն բարձր ջերմաստիճանի վրա միացված վառարանում:

Պատրաստեք ճարպազերծված բեկոն

Ափսեի վրա թղթե սրբիչներ դրեք, վրան շարեք բեկոնի բարակ շերտերը, վրայից նորից թղթե անձեռոցիկներ դրեք: 3-5 րոպե պահեք վառարանում. ճարպը ամբողջովին կհալվի:

Սենդվիչները և թխվածքը տաքացնելու համար

Դրանք փաթաթել թղթե սրբիչներով և տաքացնել վառարանում. թուղթը կլանում է խոնավությունը:

Ընկուզեղենը բովելու համար

1 րոպե բարձր ջերմաստիճանում պահեք ընկուզեղենը. գործողությունը կրկնեք 3-4 անգամ խառնելով:

Ստուգել պլաստիկե տարայի որակը

Տարայի մեջ սառը ջուր լցրեք և տեղադրեք վառարանում, պահեք մեկ րոպե: Եթե ջուրը տաքանա, իսկ տարան սառը մնա, ուրեմն որակյալ է և օգտագործման համար պիտանի:

Արագ ձվածեղ

Բաժակի մեջ ձու ջարդեք, ավելացրեք աղ, պանիր և բարձր ժերմաստիճանում 3 րոպե պահեք վառարանում:

Մեղրի բյուրեղիկներից ազատվելու համար

Մեղրով լի տարան առանց կափարիչի 2 րոպե պահել ցածր ջերմաստիճանի վառարանում:

Հատիկեղենը թրջելու համար

Հատիկեղենը եփելուց առաջ լցնել տարայի մեջ, ավելացնել ջուր և մի քիչ սոդա, դնել վառարանում 10 րոպե: Այնուհետև հանել և պահել 30-40 րոպե: Շատ արագ կեփվի դրանից հետո:

Կանաչին չորացնելու համար

Ափսեի վրա թղթե անձեռոցիկներ փռել, վրան կանաչին դնել, 2-4 րոպե տաքացնել վառարանում, քամել անձեռոցիկը և կանաչին, կրկնել գործողությունը, մինչև չորանալը:

Պնդացած շագանակագույն շաքարավազը վերականգնելու համար

Պնդացած շաքարավազը 20-30 վայրկյան պահել վառարանում:

Ձկան միսը խորովելու համար

Մինչև պատրաստելը այն պետք է չորացնել: Վառարանում պետք է պահել այնքան, քանի դեռ ձուկը չի կորցրել իր փայլը:

Կիտրոնը ավելի հյութեղ դարձնելու համար

10-20 վայրկյան կիտրոնը պահել վառարանում: Այն դառնում է ավելի հյութեղ:

Ձվի պաշոտ

Ձուն կոտրել հատուկ բաժակի մեջ լցված եռման ջրի մեջ: Դեղնուցի մեջ մի քանի ատամփորիչ դնել, այնուհետև ծածկել բաժակը սննդի փաթեթով, 30 վայրկյան պահել բարձր ջերմաստիճանում, այնուհետև ձուն շրջել և պահել ևս 20 վայրկյան:

Սխտորը կեղևահանելու համար

15 վայրկյան դրեք վառարանում. կեղևը կխոնավանա և հեշտությամբ դուրս կգա:

Եգիպտացորենը արագ եփելու համար

Եգիպտացորենի չմաքրած ցողունի ներքևի հատվածը կտրել և այն դնել վառարանում, պահել 30 վայրկյան բարձր ջերմաստիճանի տակ: Հանելուց հետո ցողունի վերին հատվածից բռնել և թափահարել, եգիպտացորենը հեշտությամբ կառանձնանա:

Սերուցքը հարելու համար

Սերուցքը հարել հարիչով, բացել հարիչի կափարիչը և 30 վայրկյան դնել վառարանում բարձր ջերմաստիճանում:

Մրգերը և բանջարաղենը կեղևահանելու համար

Դրա համար ընդամենը պետք է միրգն ու բանջարեղենը 30 վայրկյան տաքացնել վառարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Ինչո՞ւ են Առյուծները համարվում կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկը
Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

10 կանայք, որոնք դադարել են ծերանալ 20 տարի առաջ
Ձեր բնավորությունը կարելի է պարզել ըստ ձեր բռունցքի ձևի
Թեստ․ ո՞րն է ձեր պահապան հրեշտակը
5 խայթող արտահայտություն, որով մայրերը վիրավորում են իրենց հասուն աղջիկներին
12 շքեղ հարսանեկան զգեստներ, որոնք ցանկացած աղջկա կստիպեն իրեն իսկական թագուհի զգալ
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող «անմեղ» ախտանշաններ
NASA-ն պատրաստ է 18 հազար դոլար վճարել նրան, ով 60 օր կպառկի անկողնում
Բազուկով աղցան «Գեներալ»
Կշեռքի 2020 թվականի հորոսկոպը