Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ

Էթիկետն այն է, երբ քեզ ավելի լավ ես դրսևորում, քան դա անհրաժեշտ է:

Էթիկետի՝ տարրական հարգանքի ու բարեկրթության կանոններն աշխատում են երկուստեք. դուք դրանք դրսևորում եք այլ մարդու հանդեպ, նա՝ ձեր։

Այսպիսով՝ շահում են բոլորը։

Սակայն կան որոշակի նրբություններ, որոնք պիտի իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ։

Ժամանակակից էթիկետի 21 ոսկե կանոններ

faded57017eeb5a923cc0f8845d20a83

1. Երբեք հյուր մի գնացեք առանց նախապես զանգահարելու: Եթե ձեզ այցելել են առանց զգուշացման, կարող եք հյուրերին ընդունել տնային հագուստով։ Բրիտանացի մի լեդի ասում էր, որ անկոչ հյուրերի հայտնվելուն պես նա միշտ հագնում է կոշիկները, դնում գլխարկն ու վերցնում հովանոցը։ Եթե հյուրն իրեն հաճելի է, նա բացականչում է. «Ինչ լավ է, ես էլ հենց նոր տուն մտա»։ Եթե տհաճ է. «Ցավոք, ես ստիպված եմ դուրս գալ»։

2. Ով էլ որ լինեք՝ տնօրեն, ակադեմիկոս, տարեց կին թե դպրոցական, որևէ տեղ մտնելիս միշտ առաջինը բարևեք։

3. Ձեռքսեղմում. կանանց հետ ընդունված չէ ձեռքսեղմամբ ողջույնը, սակայն եթե նա առաջինն է տղամարդուն ձեռք մեկնում, պետք է սեղմել այն, բայց ոչ այնքան ուժեղ, որքան տղամարդունը։

4. Ռեստորանում արված պատվերի համար վճարման կանոնը եթե դուք ասում եք՝ ես ձեզ հրավիրում եմ, դա նշանակում է, որ վճարում եք դուք։ Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, ինքն էլ վճարում է։ Մեկ այլ ձևակերպում. «Եկեք գնանք ռեստորան». այս դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն եթե տղամարդն առաջարկում է վճարել կնոջ փոխարեն, նա կարող է համաձայնել։

5. Հովանոցը երբեք չի չորանում բաց վիճակում՝ ո՛չ գրասենյակում, ո՛չ հյուր գնալիս։ Այն պետք է ծալել և դնել հատուկ տեղում կամ կախել։

6. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ սեփական աթոռին։ Փոքրիկ կլատչ-պայուսակը կարելի է դնել սեղանին, մեծ պայուսակը՝ կախել աթոռի մեջքից կամ դնել հատակին, եթե հատուկ աթոռ չկա։ Պորտֆելը դնում են հատակին։

7. Օծանելիքի օգտագործման ոսկե կանոնը չափավորությունն է։ Եթե երեկոյան դուք զգում եք սեփական օծանելիքի հոտը, ապա իմացեք՝ բոլորն արդեն դրանից «խեղդվել են»։

8. Եթե դուք քայլում եք ինչ-որ մեկի հետ, և ձեր ուղեկիցը բարևում է ձեզ անծանոթ որևէ մեկի, դուք նույնպես պետք է բարևեք։

9. Ցելոֆանե փաթեթները, ինչպես նաև բուտիկների թղթե տոպրակները կարելի է օգտագործել միայն սուպերմարկետից վերադառնալիս։ Դրանք հետագայում որպես պայուսակ գործածելն անբարեկրթություն է։

10. Տղամարդը երբեք կնոջ պայուսակ չի կրում։ Եվ կնոջ վերարկուն նա վերցնում է միայն այն բանի համար, որպեսզի տանի այն մինչև հանդերձարան։

11. Տնային հագուստը հարմարավետ, բայց նորմալ տեսք ունեցող տաբատն ու բլուզն են։ Խալաթն ու գիշերազգեստը նախատեսված են առավոտյան լողասենյակ գնալու, իսկ երեկոյան՝ այնտեղից վերադառնալու համար։

12. Այն պահից, երբ երեխան տեղափոխվում է առանձին սենյակ, նրա սենյակը մտնելիս սովորեք թակել։ Այնուհետև նա էլ այդպես կվարվի, երբ ցանկանա մտնել ձեր ննջասենյակը։

13. Կինը որևէ տեղ կարող է չհանել իր շլյապան ու ձեռնոցները, բայց գլխարկն ու թաթմանները հանել անհրաժեշտ է։

14. Համաձայն միջազգային արձանագրության՝ զարդերի ընդհանուր քանակը չպիտի գերազանցի 13-ը, ընդ որում՝ դրանց մեջ մտնում են նաև ոսկերչական կոճակները։ Ձեռնոցի վրայից ամուսնական մատանի չեն դնում, սակայն թևնոցը թույլատրվում է։ Որքան մութ է դրսում, այնքան թանկ են զարդերը։ Ադամանդն առաջ համարվում էր երեկոյան զարդ՝ ամուսնացած կանանց համար, սակայն վերջին ժամանակներում թույլատրելի է դարձել ադամանդը նաև ցերեկը կրելը։ Երիտասարդ աղջկա ականջներին 0,25 կարատանոց ադամանդե մեխակ-ականջօղերը միանգամայն տեղին են։

15. Տղամարդը միշտ առաջինն է վերելակ մտնում, սակայն առաջինը դուրս է գալիս նա, ով մոտ է դռանը։

16. Ավտոմեքենայում «ամենահեղինակավոր» տեղը համարվում է վարորդի հետևի նստատեղը: Այն զբաղեցնում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին, երբ նա դուրս է գալիս մեքենայից, պահում է դուռը և ձեռքը մեկնում է կնոջը։ Եթե տղամարդը նստած է ղեկին, կինն այս դեպքում ևս պիտի նստի նրա հետևի նստատեղին։ Սակայն որտեղ էլ կինը նստի, տղամարդը պիտի նրա առջև բացի դուռը և օգնի իջնել։ Գործնական էթիկետում տղամարդիկ գնալով ավելի հաճախ են խախտում այս կանոնը՝ օգտագործելով ֆեմինիստուհիների նշանաբանը. «Բիզնեսում չկան տղամարդիկ ու կանայք»։

17. Եթե ներողություն խնդրելուց հետո դուք ներված եք, չարժե ևս մեկ անգամ վերադառնալ վիրավորական հարցին և երկրորդ անգամ ներողություն խնդրել. ուղղակի նման սխալներ մի կրկնեք։

18. Ի լուր աշխարհի ասել, որ դուք դիետա եք պահում, վատ վարքի նշան է։ Հատկապես այդ պատճառաբանությամբ չի կարելի հրաժարվել հյուրասեր տանտիրուհու առաջարկած ուտեստներից։ Անպայման գովեք նրա խոհարարական ձիրքը, այդ դեպքում դուք կարող եք ոչինչ չուտել։ Նույն կերպ պետք է վարվել նաև ալկոհոլի դեպքում։ Չարժե բոլորին տեղեկացնել, թե ինչու ձեզ չի կարելի խմել։ Սպիտակ չոր գինի խնդրեք և մի փոքր ըմպեք։

19. Աշխարհիկ զրույցի արգելված թեմաներն են քաղաքականությունը, կրոնը, առողջությունը, փողը։ Ոչ տեղին է «Օ՜, ինչ հրաշալի զգեստ է, որքա՞ն եք վճարել» հարցը։ Ինչպե՞ս արձագանքել։ Ջերմ ժպտացեք. «Սա նվեր է»։ Փոխեք զրույցի թեման, եթե զրուցակիցը պնդում է, ասեք, որ չեք ցանկանում այդ մասին խոսել։

20. 8 բան արժե գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, աղոթքը, դեղերի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, հարգանքը և անպատվությունը։

21. 12 տարեկանը լրացած ցանկացած մարդու հետ անհրաժեշտ է «Դուք»-ով խոսել։ Զզվելի է լսել, երբ մարդիկ «դու»-ով են դիմում մատուցողներին կամ վարորդներին։ Նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց դուք լավ ճանաչում եք, գրասենյակում ավելի լավ է խոսել «Դուք»-ով, քան «դու»-ով։ «Դու»-ով դիմել կարելի է միայն այն ժամանակ, երբ դուք մենակ եք։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դուք հասակակիցներ եք կամ ընկերներ։ Ինչպե՞ս արձագանքել, եթե զրուցակիցը համառորեն ձեզ «դու»-ով է դիմում։ Սկզբում հարցրեք. «Ներեցեք, Դուք ի՞նձ եք դիմում»։ Այլապես՝ ուսերի նեյտրալ թոթվում. «Կներեք, բայց մենք չենք անցել «դու»-ի»։

1444630638_10776_1_1_55265282cc265

Եվ, որպես վերջաբան, Ջեք Նիկոլսոնը՝ բարեկրթության մասին. «Ես շատ զգույշ եմ վերաբերվում բարեկրթության կանոններին։ Ինչպես փոխանցել ափսեն։ Չգոռալ մի սենյակից մյուսը։ Առանց թակելու չբացել փակ դուռը։ Կնոջն առաջ թողնել։ Այս բոլոր հասարակ կանոնների նպատակը կյանքն ավելի լավը դարձնելն է։ Սա ինչ-որ աբստրակտ բան չէ։ Սա բոլորին հասկանալի հարգանքի լեզուն է»։

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից