8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

EnterTrain-ն այսօր մի քանի պրոցեդուրա է ներկայացնում, որոնք շատ օգտակար են նորածինների աճի և առողջ զարգացման համար:

1. Մերսեք ոտնաթաթերը, որպեսզի հանեք սթրեսը

Ոտնաթաթերի թեթև մերսումը կօգնի երեխաներին թուլանալ և ավելի արագ քնել:

Ինչպես դա անել.

  • Թեթև շփելով տաքացրեք փոքրիկի ոտնաթաթերը
  • Սկսեք մերսումը՝ հետևելով երեխայի արձագանքին
  • Դուք սա կարող եք անել ամեն օր, որպեսզի օգնեք երեխային ազատվել սթրեսից:

2. Փաղաքշեք երեխային, որպեսզի նա հոգեպես առողջ մեծանա

Գիտականորեն ապացուցված է, որ այն երեխաները, որոնց ավելի հաճախ են գրկում և հպվում, ավելի ամուր հոգեկան առողջություն են ունենում, քանի որ նրանց մոտ ավելի լավ են զարգանում նեյրոնային կապերը:

3. Երեխաներին մերսեք, որպեսզի օգնեք թուլանալ

Մեծահասակները հաճախ են մերսման դիմում սթրեսից ազատվելու համար: Նորածինների վրա այն նույնպիսի ազդեցություն է գործում: Երբ դուք մերսում եք ձեր փոքրիկին, նա իրեն պաշտպանված է զգում և սթրեսն անցնում է: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ ամենօրյա մերսումը նպաստում է թերաճ երեխաների աճին և ոսկորների ամրացմանը:

4. Երեխային դրեք փորի վրա

Երբ երեխան պառկում է ձեր կրծքին, դա ոչ միայն ուրախ է, այլև օգտակար, քանի որ օգնում է ամրացնել մկանները: Արդյունքում երեխան ավելի շուտ է սկսում նստել և սողալ:

5. Փոքրիկին հանգստացնելու համար իբրացիաներ օգտագործեք և «սպիտակ աղմուկ»

Ապացուցված է, որ վիբրացիաները լաց լինող երեխային հանգստացնելու լավագույն միջոցներից մեկն են: «Սպիտակ աղմուկ» հանող սարքերը միևնույն ազդեցությունն են գործում: Բացի այդ դրանք օգնում են փոքրիկին քնել: Չորանոցներն ու լվացքի մեքենաները հուսահատ ծնողների համար իսկական փրկություն են դարձել: Փորձագետները պնդում են, որ հավասարաչափ աղմուկը երեխային հիշեցնում է մարմնի ձայների մասին, որոնք նա լսել է մոր արգանդում:

Ինչպես դա անել.

Երեխային նստեցրեք մեքենայի աթոռակի մեջ, կապեք և դրեք աթոռակը լվացքի մեքենայի վրա: Միացրեք լվացքը: Մեքենայի վիբրացիաները աստիճանաբար կհանգստացնեն փոքրիկին:

6. Երեխային մեքենայով զբոսանքի տարեք, որպեսզի նա քնի

Պարզվում է, որ այս տարբերակն իրոք աշխատում է: Մեքենայով գնալը երեխայի վրա օրորոցային ազդեցություն է գործում, քանի որ նմանակում է այն շարժումները, որոնք երեխան զգացել է մոր արգանդում եղած ժամանակ:

7. Միջատների խայթոցի տեղերը բուժեք կերակրի սոդայի լուծույթով

Կերակրի սոդայի և ջրի խառնուրդով պատրաստված մածուկը կօգնի ազատվել մոծակների խայթածի քորից և ցավից: Խառնեք 1 ճաշի գդալ սոդան մի քիչ ջրի հետ, որ մածուկի խտությանբ ստացվի և քսեք մաշկին:

8. Երեխայի ամեն մի լացը որպես սովի ազդանշան մի ընդունեք

Լացը պարտադիր չէ նշանակի, թե երեխան սոված է: Կան ծնողներ, որոնք ամեն մի լացի դեպքում երեխային կերակրում են: Սա լուրջ խնդիր է, որը կարող է մանկական ճարպակալման հանգեցնել:

Ինչ է կարելի անել լացի դեպքում, եթե երեխան կուշտ է.

Փորձեք զրուցել նրա հետ, խաղալ, գրկեք նրան, փաղաքշեք, սա կօգնի նրան հանգստանալ և թուլանալ: Իսկ միգուցե պետք է պարզապես փո;ել տակդիրը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն