
Այսօր ավելի ու ավելի շատ ծնողներ են մտորում երեխաների համար էլեկտրոնային սարքերի օգուտի և վնասների մասին, քանի որ դրանք գնալով ավելի հասանելի են դառնում։
Մի կողմից, թվային տեխնոլոգիաները ընդլայնում են մտահորիզոնը և նոր ու ծավալուն տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ընձեռում, նպաստում են հաղորդակցմանը։ Մյուս կողմից դրանք ավելի հաճախ են կտրում իրական աշխարհից և թմրանյութերից ոչ պակաս կախվածություն են առաջացնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր 8-18 տարեկան երեխաները օրական միջինում 7,5 ժամ են անցկացնում էլեկտրոնային սարքերի դիմաց։
EnterTrain-ը ներկայացնում է հոգեբանների մտահոգություններն այս կապակցությամբ, թե ինչի կարող են հանգեցնել այս բացասական միտումները։
• Ծնողների հետ մշտական կոնտակտի բացակայությունը մինչև հինգ տարեկան երեխաների մոտ կարող է հանգեցնել ուշադրության բացակայության, կոգնիտիվ հապաղումների և ուսման մեջ խանգարումների։
• Շարժուն խաղերի սահմանափակումը մաքուր օդին դանդաղեցնում են ոչ միայն ֆիզիկական զարգացումը, այլև ուղեղի աշխատանքը։
• Լիարժեք քնի հետ կապված խնդիրներ են ծագում։
• Ընկնում է ուսման առաջադիմությունը դպրոցում։
• Աճում է դաժանությունն ու ագրեսիան։
• Հաճախ հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս։
• Էլեկտրոնային սարքերը ձեռքից վերցնելու դեպքում հիստերիա է սկսվում։
Եթե դուք նկատեցիք, որ այս կետերից թեկուզ մեկը առկա է ձեր երեխայի մոտ, ապա մտածելու առիթ ունեք, թե որքանով է նա կախված գաջեթներից, և պետք է քայլեր ձեռնարկեք։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին