ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի

Ընկույզի միջնապատերն առաջին հերթին հրաշալի միջոց են օրգանիզմում յոդի պակասի դեմ։

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` յոդի պակասն օրգանիզմում ունակ է բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման, շագանակագեղձի մաստոպացիայի, միոմայի ու ադենոմայի։

Յոդի պակասի պատճառով օրգանիզմում կարելի է ընդհանուր թուլություն նկատել, մատների դող, գրգռվածություն, հիշողության կորուստ, արյան բարձր ճնշում և այլն։

♦ Յոդի պակասը տարածված երևույթ է հատկապես մեծահասակների, հղիների ու այն կերակրող կանանց մոտ, ովքեր երկար ժամանակ անց են կացնում համակարգչի էկրանի առաջ։

Յոդի պակասի ախտորոշումն անելն այնքան էլ բարդ բան չէ։ Բավական է քնելուց առաջ յոդով թաթախած բամբակի ձողիկով մի քանի գիծ անել ուսին։ Եթե առավոտյան դրա հետքն արդեն չտեսնես, ապա խնդիրն ակնհայտ է։ Այս դեպքում խնդիրը կլուծեն ընկույզի միջնապատերը։ Դրա համար անհրաժեշտ է կես բաժակ ընկույզի միջնապատը լցնել էմալապատ տարայի մեջ, այնուհետև ավելացնել 2 բաժակ սառը ջուր ու դնել կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։

oreh-gretzky-peregorodki_02

Կրակն անջատելուց հետ թողնել, որ այն 10 րոպե հանգստանա։ Սառած լուծույթը, որի գույնը թունդ եռացրած թեյ է հիշեցնում, անհրաժեշտ է սառեցնել ու օրը երեք անգամ ուտելուց առաջ մեկական կումերով խմել։

Թուրմն անհրաժեշտ է ընդունել 1-4 շաբաթ, մինչև որ մաշկի վրա արված յոդը դադարի արագ ներծծվել մաշկի մեջ։

Արդյունքում լավանում է ինքնազգացողությունը, օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաև հոգեկան հավասարակշռությունը։

♦ Այն նաև կօգնի ազատվել շաղակապենաբորբից։ Դրա համար անհրաժեշտ է ընկույզի միջնապատերը մանրացնել սրճաղացի օգնությամբ։ Ստացված կես բաժակ փոշու վրա անհրաժեշտ է ավելացնել մեկ ու կես լիտր սառը ջուր և հասցնել եռման աստիճանի՝ մոտ 20 րոպե դնելով կրակի վրա։ Այնուհետև թանզիֆի մի քանի շերտով քամել։ Արդյունքում մոտ կես բաժակ մուգ շագանակագույն հեղուկ կմնա, որի մեջ այնուհետև անհրաժեշտ է բամբակ թաթախել ու մի քանի րոպե այն դնել կոպերի վրա։

kj

♦ Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է նաև ադենոմայի, պրոստատիտի, ձվարանների կիստայի համար։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատն ավելացնել 1,5 բաժակ եռացրած ջրին ու թողնել՝ եռա ցածր կրակի վրա 20 րոպե։ Մեկ ժամ թողնել, որ սառչի, այնուհետև խմել օրվա ընթացքում 3 անգամով։

♦ Վահանաձև գեղձի, ստամոքսաղիքային խանգարման, հոդացավերի ու հիպերտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում կես լիտրանոց մուգ շշի 1/3-ը լցնել ընկույզի միջնապատերով, այնուհետև վրան ավելացնել ջուր և թողնել, որպեսզի այն թրմվի 2-3 շաբաթ։ Դրանից հետո քամել և ուտելուց առաջ ընդունել 1 ճաշի գդալ թուրմ։

♦ Այն օգտագործվում է նաև շաքարախտի դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատ, որի վրա պետք է այնքան ջուր ավելացնել, որ այն ամբողջովին ծածկի դրանք։ Մեկ շաբաթ թողնել, օրական ընդունել թուրմի 5-6 կաթիլ՝ այն խառնելով 2 ճաշի գդալ ջրի հետ։ Թուրմն օգտագործել 3 շաբաթից մինչև 3 ամիս՝ կախված արյան մեջ շաքարի քանակի փոփոխությունից։

gre4-min

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Դդմիկի պատրաստման 12 հրաշալի բաղադրատոմս
ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում