7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով

Սվետլով 111 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի փլատակների տակ 4 հոգու էին ողջ հայտնաբերել: Ցնցումների ժամանակ 25-ամյա կնոջն իր երեք ամսական երեխան գրկին, դուրս գալ չհաջողվեց: Էմմա Հակոբյանն իր երեք ամսական դստեր հետ հայտնվեցին փլատակների տակ: Այս հերոս մոր պատմությունն է ներկայացնում այսօր EnterTrain-ը:

Այդ պահին Մարիամը 3,5 ամսական էր և ընդամենը 2 բարակ շապիկով էր:

«Մի ձեռքով ես ծածկում էի գլուխը, որ չհարվածի, մյուսով ծածկում էի մեջքը, որ թոքաբորբ չընկնի»,- հիշում է Էմմա Հակոբյանը:

Էմմա Հակոբյանի և նրա երեք ամսական դստեր՝ Լենինականում փլատակների տակից փրկվելու պատմությունը ոչ ոքի անտարբեր չթողեցին:

Յոթ օր առանց ջրի ու սնունդի, փլատակների տակ, բոլոր կողմերից բետոնի սալիկներով սեղմված, էմման երեխային գրկած ամբողջ ձայնով օգնություն էր կանչում: Սկզբում նա փոքրիկին կուրծք էր տալիս, բայց հետո էլ կաթ չկար: Եվ այդ ժամանակ նա կտրեց մատը ու տարավ երեխայի շրթունքներին:

«Երբ հասկացա, որ վերջ, մահանում ենք, զգուշորեն ձեռքս բարձրացրեցի և սկսեցի կտրել մատներս, և այդպես կերակրում էի երեխայիս»,- պատմում է Էմմա Հակոբյանը:

Էման մի հետաքրքիր դեպք է պատմել panorama.am-ի թղթակցին, որ տեղի է ունեցել երկրաշարժի նախօրեին: Դեկտեմբերի 6-ի երեկոյան նա վարագույրներն է կախել բնակարանի նորոգումից հետո, երբ հանկարծ աչքն ընկել է պահարանի մեջ հին թերթերին և որոշել է կարգի բերել դրանք, անպետքները դեն գցել:

«Ձեռքս մի անգլալեզու թերթ ընկավ, որը դեռ ուսանողական տարիներին էի կարդացել: Այնտեղ պատմվում էր, որ մարդիկ ամբողջ մի ամիս ողջ են մնացել անմարդաբնակ կղզում՝ սնվելով միայն ձիու արյունով, այդպիսով լրացնելով ջրի պակասը: Փլատակների տակ ես հիշեցի այդ տողերը: Իսկ շուրջս ապակու կտորների պակաս չկար: Ես դժվարությամբ ձգվեցի դեպի մի կտորը և դրա օգնությամբ ծակեցի մատս: Դա ավելի շատ բնազդորեն արեցի: Ես այդ ժամանակ միայն մի բանի մասին էի մտածում՝ փրկել երեխայիս: Եվ ես ոչ մի հերոսություն չեմ արել, ես ընդամենն իմ երեխային եմ փրկել, այդպես կվարվեր ցանկացած մայր»,- այդ օրերն է հիշում Էմմա Հակոբյանը:

Էմմային և Մարիամին գտան ֆրանսիացի փրկարարները: Փոքրիկի մարմնի վրա, որը մոր հետ մի շաբաթից ավել փլատակների տակ էր անցկացրել, ոչ մի քերծվածք չկար: Մորը կարողացան հանել փլատակների տակից միայն վեց ժամ անց: Միայն հրաշքով՝ կոտրված պանելը չընկավ նրա գլխին:

1990 թվականին նախագահ Միտերանը Էմմային Ֆրանսիա հրավիրեց, նրան հոտընկայս ծափահարում էր Ֆրանսիայի խորհրդարանը: Իսկ այդ երկրի երեք քաղաքներ նրան մեդալներ շնորհեցին: Նույն կերպ վարվեցին նաև Հունաստանի երկու քաղաքներ: ԱՊՀ երկրների խորհուրդը Էմմա Հակոբյանին «Աշխարհի մոր խորհրդանիշ» մրցանակը շնորհեց, իսկ «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությունը նրան հատուկ մրցանակի արժանացրեց: Մոր այս հերոսական քայլը հավերժ կմնա պատմության մեջ:

Հայ ժողովրդի համար այդ ողբերգական օրերին ԱՄՆ նախագահ Ջոն Բուշի որդին Լենինական ժամանեց, որպեսզի գտներ Էմմային և իր հիացմունքը հայտներ նրա խիզախությամբ:

Մայր Թերեզան աղոթում էր նրա առողջության համար: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն իր պոեմում նրան Հայաստանի Աստվածամայր է անվանում:

Նշենք, որ Էմմա Հակոբյանը հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից և որոշել է մնալ հայրենիքում: Հիմա նա Երևանում է ապրում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն