Բանանով քաղցր շոկոլադային ռոլեր. զարմացրեք ձեր մտերիմներին համեղ աղանդերով

Եթե սիրում եք ճապոնական խոհանոցը, ապա փորձեք զարմացնել ձեր հարազատներին և հյուրերին անսովոր քաղցր ռոլերով, որոնք այսօր առաջարկում է պատրաստել EnterTrain-ը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

Խմորի համար

  • 4 ձու
  • 200 գր. շաքարավազ
  • 75 գր. ալյուր
  • 75 գր. օսլա
  • 4 ճ. գդալ սառը ջուր
  • 2 ճ.գ. կակաո
  • 1 թ.գ. թխվածքի փոշի

Կրեմ

  • 500 գր. մասկարպոնե
  • 250 գր. թթվասեր սերուցքի համար
  • 5 գր. ժելատին
  • 8 ճ.գ. շաքարավազ
  • վանիլին
  • 4 ճ.գ. լուծվող կապուչինո
  • 2 բանան

Զարդարելու համար

50 գրամ քերած շոկոլադ

Պատրաստման եղանակը.

1. Խմորի համար հարում ենք սպիտակուցները, աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը, հետո գդալ-գդալ ջուրը, հերթով ավելացնում ենք դեղնուցները, իսկ ամենավերջում օսլայի, փխրեցուցիչի և 2 գդալ կակաոյի հետ խառնած ալյուրը:

2. Խմորը լցնում ենք կարագ քսած և յուղաթուղթ փռած ձևամանի մեջ: Թխում ենք մոտ 20 րոպե: Պատրաստ լինելը ստուգում ենք ատամի չոփիկով:

3. Մաքուր սրբիչի վրա 1 գդալ շաքարավազ ենք լցնում և վրան դնում ենք դեռևս տաք խմորը: Սրբիչով խմորը փաթաթում ենք և սպասում ենք, մինչև սառչի:

4. Կրեմի համար. ժելատինը թրջում ենք 100 մլ սառը ջրի մեջ մոտ 10 րոպե, հետո տաքացնում ենք ցածր կրակի վրա, բայց չենք եռացնում: Կապուչինոն լուծում ենք 50 մլ տաք ջրի մեջ և թողնում ենք սառչի:

5. Այդ ընթացքում հարում ենք սերուցքը շաքարավազի ու վանիլինի հետ միասին, ավելացնում ենք սառած կապուչինոն և մասկարպոնե պանիրը: Լուծված ժելատինի մեջ մի գդալ կրեմ ենք ավելացնում, խառնում ենք, ևս մի գդալ կրեմ ենք ավելացնում, նորից խառնում ենք ու լցնում ենք մնացած կրեմը:

6. Սրբիչը բացում ենք, հանում ենք խմորը և դնում ամանի մեջ: Հավասար շերտով քսում ենք կրեմի կեսը, մեջտեղում 2 բանան ենք դնում և նորից ռուլետի նման ամուր փաթաթում:

7. Կրեմի մնացած մասով ամբողջովին ծածկում ենք ռուլետը:

8. Զարդարում ենք շոկոլադի քերուկով կամ ինչպես կցանկանաք:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն