19-ամյա բլոգերը մեծահարուստ է ձևացել և համացանցում փորձի համար նկարներ է հրապարակել

Մեզանից շատերը հիացմունքով հետևում են հայտնի բլոգերներին և աստղերին, որոնք մշտապես կիսվում են իրենց թարմ լուսանկարներով։ Շքեղ կազմվածքներ, հրաշալի ինտերիերներ և նկարներ մոլորակի դրախտային անկյուններում. այս բոլորը հիացմունքի են արժանանում օգտատերերի կողմից։ Սակայն հաճախ նման կադրերը նաև մերկացվում են։ Կատարյալ նկարների հետևում կարող են թաքնվել ֆոտոշոփն ու այլ գրաֆիկական խմբագրման ծրագրեր, որոնք կարող են անճանաչելիորեն փոխել մարդուն։

EnterTrain-ը այսօր ներկայացնում է հայտնի լոնդոնյան YouTube բլոգեր, 19-ամյա Բայրոն Դենթոնին, որը հայտնի է իր կրեատիվությամբ։ Insider պարբերականի լրագրողների հետ զրույցում երիտասարդը նկատել է, որ բազմիցս է կեղծ լուսանկարներ տեսել, որոնցով մարդիկ կիսվել են սոցցանցերում, ցանկանալով ցույց տալ, թե իրենց կյանքն ավելի հետաքրքիր է, հագեցած, շքեղ, քան իրականում կա։ Դիմելով գրաֆիկական խմբագրիչներին, նրանք կեղծ ճամփորդությունների են «մեկնել», «կրել» են թանկարժեք հագուստ և աքսեսուարներ և «վայելել» իրենց շքեղ կյանքը։

Բայրոնը որոշել է փորձ դնել. նա կիսվել է իր սեփական «ապահովված» կյանքի լուսանկարներով, իսկ հետո մերկացրել է ինքն իրեն տեսանյութում, որը 2019 թվականի մարտի վերջի դրությամբ, երկու ամսից էլ քիչ ժամանակահատվածում, ավելի քան 700 000 մարդ է դիտել։

Նա ցուցադրել է թանկարժեք հագուստները, ճամփորդել է սեփական ինքնաթիռով և գնումներ է կատարել բրենդային շքեղ խանութներից։

Ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռում լուսանկարի համար նա նկարվել է սովորական բազմոցի վրա՝ օգտագործելով սովորական կանաչ կտավի ֆոնը, որի վրա ցանկացած պատկեր է տեղադրվում։

Նրա հանկարծակի «հարստության» գաղտնիքը նույնպես շատ հասարակ է պարզվել. նա լուսանկարվել է անհրաժեշտ ֆոնի վրա, խմբագրել է նկարները, մանրամասն մշակել է դիրքերը, որպեսզի բնական տեսք ունենա։

Եվ նրան հավատում էին։ Ավելին, հարցնում էին, թե ինչպես է նրան հաջողվել այդքան կարճ ժամանակում այդպես փոխել իր կյանքը։

Ի տարբերություն Բայրոնի, որն ինքն իրեն բացահայտեց, Ամելիա Լիանայի դեպքում ամեն բան այլ էր։ Ուշադիր օգտատերերը նկատել էին, որ որոշ լուսանկարներ որակյալ, բայց ոչ այնքան հաջողված ռետուշի արդյունք էին։ «Նյու Յորքում» արված նկարներից մեկում քաղաքն այնպիսին չէր, ինչպես իրականում է, այն ճանաչելի էր միայն Բրուքլինյան կամուրջով։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

My little tourist moment wearing the most gorgeous @janessaleone hat & @privacypls skirt 🐡 #NewYork #ManhattanBridge @revolve #RevolveMe

Публикация от Amelia Liana (@amelialiana)

Երբ աղջիկը հայտնի Թաջ–Մահալի մոտ էր նկարվել, շատերը զարմացել էին, որ շուրջը չկային զբոսաշրջիկներ, իսկ դա բացարձակ իրական չէր թվում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Such a dreamy trip to India topped of by getting to experience the Taj Mahal. So grateful to explore our beautiful world 🙏🇮🇳💫#India #TajMahal #Agra @revolve #revolveme

Публикация от Amelia Liana (@amelialiana)

Նրա լուսանկարները շատ գեղեցիկ էին, բայց ավելի շատ նման էին սնդուսափայլ ամսագրերի համար արված լուսանկարների և ոչ թե իրական կյանքից վերցված նկարների։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Get ready with me on my birthday & @glamglowuk with their brand new Glow Starter & Glow Setter 🌟link in my bio to watch! #glamglowuk #hellosexy #ad

Публикация от Amelia Liana (@amelialiana)

Իհարկե, ոչ բոլոր մարդիկ են ռետուշ օգտագործում և մի քանիսով չի կարելի դատել բոլորին, հատկապես, որ մեզանից շատերը շարունակելու են հիանալ գեղեցիկ և անհոգ կյանքով, այնպես չէ՞։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Թեստ. 25 հարց աշխարհագրությունից
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
Ընդամենը 1 բնական բաղադրիչով բուժեք ձեր երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը և այլն

Վերջին լուրեր

Բուդդայի իմաստուն 16 մտքերը, որ կփոխեն ձեր կյանքը
Սամվել Կարապետյանի և նրա կնոջ տանգոն՝ Կիրկորովի երգի ներքո
Քանդակներ, որոնք ապշեցնում են իրենց զգացմունքայնությամբ
3 բանի ոսկե կանոնը
Ահա թե որոնք են հորոսկոպի ամենաիմաստուն նշանները
Պետք չէ դեն նետել հին կրծկալները․ ահա, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել
15 ապացույց, որ պետք չէ հավատալ սոցցանցերում տեղադրվող կատարյալ լուսանկարներին
Ալինա Մարտիրոսյանն առանց շպարի լուսանկար է հրապարակել
13 բան, որոնք կանայք պետք է դադարեն անել իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար