Հայ մայրերի դաստիարակության 5 կանոն, որոնց մասին արտասահմանում չեն էլ լսել

EnterTrain-ը համեմատել է, թե ինչպես են դաստիարակում երեխաներին մեզ մոտ և արտասահմանում։ Իհարկե, մեր մայրիկներից շատ բան կարելի է սովորել, բայց եկեք համաձայնենք, որ կանոններն էլ երբեմն կարելի է շրջանցել։

Սեզոնին համապատասխան հագուստ

Մեզ մոտ երեխաներին հնարավորինս տաք են հագցնում ցուրտ եղանակին՝ գլխարկ, շարֆ, կոմբինեզոնի տակից զուգագուլպա՝ անկախ երեխայի սեռից։ Այսպես երեխան կարող է ցրտին որքան ուզում է մնալ դրսոմ։

Արտասահմանում հագուստի նկատմամբ վերաբերմունքն ավելի պարզ է։ Հաճախ ցրտին կհանդիպեք չկոճկած բաճկոններով և առանց գլխարկի երեխաների։ Իսկ Բավարիայի կրթության նախարարությունը նույնիսկ խորհուրդ է տալիս թույլ տալ, որ երեխան ինքն ընտրի, թե ինչ հագնի։

Սակայն հիշեք, որ շատ տաքացնելը երեխայի համար ավելի վնաս է, քան սառչելը։ Երեխային այնպես հագցրեք, ինչպես դուք եք հագնվում։ Ճիշտ հագնված երեխայի ձեռքերը, վիզն ու երեսը սառն են, իսկ այտերը՝ վարդագույն։

Մայրիկ + հայրիկ

Մեզ մոտ սովորաբար մայրիկներն են ամբողջ օրը զբաղված երեխաներով։ Նրանք են խորհուրդներ տալիս և հանգստացնում, օգնում պատրաստել դասերն ու մանկապարտեզի համար ձեռքի աշխատանքներ անում։

Արտասահմանում շատ երկրներում հայրերը մայրիկների հետ հավասար զբաղվում են երեխաներով։ Դա կախված է նրանից, թե ով է նրանցից ավելի շատ վաստակում։ Երեխաներին նրանք միշտ պատրաստ են օգնել խորհրդով, սակայն դասերը նրանց փոխարեն երբեք չեն անի։

Եկեք համաձայնենք, որ երեխաների դաստիարակությունը վաղուց դադարել է զուտ «մայրական» գործ լինելուց։ Երկու ծնողն էլ պետք է հավասարաչափ ներգրավված լինեն երեխայի հետ կապված բոլոր գործերում։

Հարազատների օգնությունը

Մեզ մոտ երեխաներին հաճախ թողնում են տատիկների հետ։ Նրանց համար դա մեծ ուրախություն և պատասխանատվություն է։ Իսկ երեխաները հաճույքով են մնում տատիկների հետ և հետագայում հիշում են այդ օրերը որպես ամենաանհոգն ու երջանիկը։

Արատասահմանյան տատիկ–պապիկները հազվադեպ են օգնություն առաջարկում։ Նրանք իրենց կյանքով են ապրում, իսկ թոռներին տոնից տոն են տեսնում։ Շատ մայրեր ծննդաբերությունից մի քանի ամիս անց արդեն աշխատանքի են վերադառնում, իսկ երեխաներին մանկապարտեզ են տանում։

Իհարկե, ոչ մի դայակ կամ դաստիարակ չի կարող փոխարինել հարազատ տատիկին։ Սակայն մինչև դպրոցական տարիքը հույսը տատիկի վրա դնելն էլ այնքան ճիշտ չէ։ Երեխան պետք է շփվի իր հասակակիցների հետ։ Հոգեբանները խորհուրդ են տալիս 1,5 տարեկանից երեխային մանկաարտեզ տանել, իսկ լավ հարմարվելու համար սկզբում միայն կես օրով թողնել։

Հոբբի

Մեզ մոտ՝ լող, պար, շախմատ, նկարչություն, երաժշտություն։ Խմբակները երբեք շատ չեն լինում՝ մտածում են մեր մայրիկները։ Իսկ նախքան դպրոց գնալն էլ երեխաներին արդեն գրել ու կարդալ են սովորեցնոմ։

Արտասահմանում առաջնորդվում են երեխային չծանրաբեռնելու սկզբունքով։ Դպրոցին էլ նրան չեն պատրաստում. կարդալ ու հաշվել երեխաները տարրական դպրոցում են սովորում։ Տարրական դասարաններում էլ երեխաներին տնային առաջադրանքներ չեն հանձնարարում և պարապմունքները խաղային ձևաչափով են անցկացնում։

Հիշեք, որ կարևորը երեխայի ցանկությունն է։ Երբեք պետք չէ ծանրաբեռնել նրան և ինչ որ բաներ ստիպելով մի սովորեցրեք։ Եթե պարապմունքների չափն անցնեք, հնարավոր է հակառակ ազդեցությունը ստանաք՝ հոգնածություն և ապատիա։

Առողջություն

Մանկական հիվանդությունների նկատմամբ վերաբերմունքը մեզ մոտ շատ լուրջ է։ Հայ մայրիկն անպայման բժիշկ կկանչի և կհետևի նրա խորհուրդներին։ Ջերմությունն իջեցնելու համար անպայման ազնվամորիով տաք թեյ կտա և անկողին կպառկացնի։

Արտասահմանում մայրիկներն այդքան էլ խիստ չեն։ Բժիշկներն էլ մինչև 39 աստիճան ջերմությանը առանձնապես լուրջ չեն վերաբերվում։ Իսկ եթե երեխան ցանկանա, նրան թույլ կտան զբոսնել և խաղալ։

Իհարկե, մեր մայրիկների ուշադրությունը կանխարգելում է հետագա բարդությունները։ Կարևորը չափը պահելն է և երեխային անիմաստ դեղերով չծանրաբեռնելը։ Մանկաբույժները խորհուրդ են տալիս շնչառական հիվանդությունների դեպքում մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել, քիթը աղային լուծույթով ողողել և հաճախ օդափոխել սենյակը։ Իսկ բարձր ջերմության դեպքում՝ անկողնային ռեժիմ պահպանել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Թեստ. 25 հարց աշխարհագրությունից
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
Ընդամենը 1 բնական բաղադրիչով բուժեք ձեր երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը և այլն

Վերջին լուրեր

Ալինա Մարտիրոսյանն առանց շպարի լուսանկար է հրապարակել
13 բան, որոնք կանայք պետք է դադարեն անել իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար
20+ ապացույց, որ կերպարանափոխման համար կանանց պլաստիկ վիրաբույժ պետք չէ
ԽՍՀՄ-ի տարիների մետաղադրամներ ունեցողները կարող են միլիոնատեր դառնալ. ահա, թե ինչպես…
Այս լուսանկարը հզոր ուղերձ է կրում և արդեն գրավել է աշխարհը. այստեղ գաղտնի իմաստ կա…
Սա աշխարհի ամենաառողջարար բանջարեղենն է, բայց միայն ոմանք գիտեն դա
20+ լուսանկար, որոնք ցույց են տալիս, որ գենետիկան հազար նկարիչ արժե
Գերէժան միջոցներ դեղատնից՝ գերարդյունքով…
7 նշան, որ ձեր զրուցակիցը ստում է