Կշեռքի 2020 թվականի հորոսկոպը

EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե ինչ է սպասվում Կշեռքին 2020 թվականին:

Աստղերը խորհուրդ են տալիս Կշեռքին ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն ակտիվ աշխատանքի, այլև ներքին վիճակի վրա: Կողքի դրեք նեգատիվը և ազատություն տվեք ձեր սկզբունքներին: Բացի այդ, աչքաթող մի արեք սիրային հարցերը, եթե դեռ միայնակ եք:

2020 թվականի սկզբին հնարավոր են բազմաթիվ գործուղումներ, բանակցություններ և տեղափոխություններ: Չի բացառվում ֆինանսական ժամանակավոր ճգնաժամը: Անձնական կյանքում ամուր հարաբերությունների համար խոչընդոտներ չեն լինի, բայց ընտրյալի հետ վեճերը չեն բացառվում: Միայնակ Կշեռքները բոլոր շանսերն ունեն գտնել իրենց երկրորդ կեսին, իսկ ամուսնացածների մոտ ամեն բան իր հունով կընթանա և հնարավցոր կլինի լուծել բոլոր կենցաղային և ֆինանսական հարցերը միաժամանակ: Ճամփորդությունների համար բարենպաստ է նոյեմբերը, այնպես որ հենց այդ ամսին գրեք ձեր արձակուրդի դիմումը: Ֆիզիկական առողջությունը բարձունքի վրա է, այս իսկ նյարդերն այնքան էլ լավ վիճակում չեն:

Սեր և ընտանիք

Եթե ցանկանում եք վստահելի և խելացի կողակցի հանդիպել, ավելի հաճախ գնացեք մշակութային միջոցառումների, այլ ոչ թե բարեր և սրճարաններ: Ընկերների հետ զվարճանքները այն ժամանակ պլանավորեք, երբ դա չի խանգարի հիմնական աշխատանքին և իհարկե չի վնասի առողջությանը:

Ամուսնացած Կշեռքներին սիրո և ընտանիքի հորոսկոպը կայուն և երջանիկ հարաբերություններ է կանխատեսում: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել ձեր զուգընկերոջ հետ առանձին, որպեսզի ոչ ոք չկարողանա ձեզ խանգարել:

Սիրահարված Կշեռքները երջանկության և փոխըմբռնման գագաթնակետում կհայտնվեն, որի մասին երազում էին: Սերը կարող է միանգամից չծնվել, բայց իրադարձությունները շտապեցնել պետք չէ, մանավանդ որ 2020-ին ձեզ համար շատ ավելի կարևոր են լինելու ընկերական հարաբերությունները:

Չի բացառվում տան վերանորոգումը, այլ բնակարան տեղափոխումը կամ նոր կահույքի ձեռք բերումը:

Ամռանն անպայման ծով գնացեք, որպեսզի լավ հանգստանաք:

Ֆինանսներ

Ինչ աշխատես, այն էլ կուտես. Կշեռքները 2020 թվականին պետք է սրանով առաջնորդվեն: Փողը գետի պես չի հոսի, եթե այն անազնիվ ճանապարհով վաստակեք: Հեռու մնացեք խարդավանքներից և մեքենայություններից: Ճամփորդությունների մեկնելիս ուշադիր եղեք ձեր դրամապանակի նկատմամբ: Հորոսկոպը խորհուրդ է տալիս Կշեռքներին ևս մեկ աշխատանք գտնել՝ ծախսերն ու եկամուտը հավասարակշռելու համար: Առնետի տարին ֆինանսական առումով կայուն չէ, բայց դա առիթ չէ, որ կիսատ թողնեք արդեն սկսած գործերը:

Չի բացառվում ֆինանսական օգնությունը մոտ ընկերոջից կամ հարազատից, ինչպես նաև պարգևավճարը: Շահավետ առաջարկ կստանաք մի մարդուց, ում հետ ժամանակին աշխատել եք: Եթե հնարավորություն կա սեփական գործ բացելու, մի հրաժարվեք դրանից: Մոռացեք ազարտային խաղերի և խարդախության մասին:

Կարիերա

2020 թվականի հորոսկոպը հաջող շրջան է խոստանում բիզնեսում: Վերջապես այն ամենը, ինչը պլանավորել էիք, կսկսի ստացվել ձեր աշխատասիրության և ֆինանսների գրագետ ներդրման շնորհիվ:

Կշեռքները Առնետի տարում բոլոր շանսերն ունեն աշխատանքի մեկնելու արտերկիր: Եթե անգամ խոչընդոտներ լինեն ճանապարհին, ապա միայն հոգեբանական բնույթի:

Առողջություն

2020 թվականի հորոսկոպը բոլոր Կշեռքներին խորհուրդ է տալիս վիտամիններ և դրական էներգիա հավաքել առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար: Եթե զգում եք, որ իմունիտետն ընկած է, գրիպի դեմ պատվաստվեք, հակառակ դեպքում կարող եք նույնիսկ հիվանդանոցում հայտնվել: Կոփեք օրգանիզմը ջրային պրոցեդուրաներով: Արևային լոգանքներով և առավոտյան վազքով:

Աստղերը Կշեռքին խորհուրդ են տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել երիկամներին, միզասեռական համակարգին և սրտին: Կարող է ճնշման տատանումներ լինեն, ժամանակին դեղեր ընդունեք, լուրջ խնդիրների հետ չբախվելու համար: Առնետի տարում Կշեռքներին շատ օգտակար կլինի մարզասրահ հաճախելն ու լողավազանում լողալը: Հատկապես եթե ողնաշարի խնդիր ունեք և ավելորդ քաշ եք հավաքել: Չմոռանաք նաև առողջ և քիչ կալորիաներով սննդի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն