NASA-ն պատրաստ է 18 հազար դոլար վճարել նրան, ով 60 օր կպառկի անկողնում

Պարզվում է NASA-ին կամավորներ են անհրաժեշտ, ովքեր պատրաստ կլինեն անկողնում մոտ 60 օր անցկացնել։ Եվ դեռ դրա համար 18500 դոլար կստանան։ Իրոք որ նման է ամենացանկալի արձակուրդին։ Իսկ թե ո՞րն է այստեղ NASA-ի շահագրգռվածության պատճառը, պարզենք EnterTrain-ի հետ միասին։

Մարդկությունը վաղուց է երազում տիեզերքը նվաճելու մասին, սակայն Լուսնից այն կողմ դեռևս մենք չենք գնացել։ Խնդիրը տեխնոլոգիաներն են, որոնք ի վիճակի չեն մարդուն միլիոնավոր լուսային տարիներ հեռացնել իր տնից։ Տվյալ գիտափորձը կօգնի մի փոքրիկ տեղաշարժ անել այս ուղղությամբ։

Գիտնականները մտադիր են հետազոտել անկշռության ազդեցությունը մարդու մարմնի վրա, իսկ պառկած վիճակը դրա սիմուլյացիայի լավագույն տարբերակն է։ Առավելագույն ճշգրիտ պատասխաններ ստանալու համար մասնակիցները պետք է պառկեն մի թեթև բարձրացված ոտքերով և իջեցված գլխով։

Միևնույն ժամանակ գիտնականները որոշել են հետազոտել մարիխուանայի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, այդ պատճառով էլ գիտափորձի մասնակիցները հնարավորություն կունենան կանեփի տարբեր տեսակներ ծխել։

Առաջին օրերին մասնակիցները կարող էին տեղաշարժվել պալատում՝ անկողնային ռեժիմ պահպանելով։ Առաջին փուլում նրանք ծանոթացել են գիտափորձի բովանդակությանը և պատրաստվել դրան։

Հիմնական փուլի ընթացքում մասնակիցները պետք է անշարժ պառկեին օրեր շարունակ։ Կամավորներին անմիջապես զգուշացրել են, որ գիտափորձի ավարտից հետո նրանք կարող է հոդային և մկանային խնդիրներ ունենան։

Չնայած պառկած ռեժիմին, մասնակիցներին հասանելի են եղել տարբեր համակարգչային խաղեր, հեռուստացույց, ինտերնետ, գրքեր և ֆիլմեր։

Չնայած շատ անհարմարություններին, բոլոր մասնակիցները փորձի ավարտից հետո գոհ են եղել և բացարձակ չեն զղջացել մասնակցության համար։ Նրանք ստացան իրենց փողերը, նոր ընկերներ ձեռք բերեցին և որ ամենակարևորն է, իրենց ավանդն ունեցան գիտության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Թեստ. 25 հարց աշխարհագրությունից
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
Ընդամենը 1 բնական բաղադրիչով բուժեք ձեր երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը և այլն

Վերջին լուրեր

Բուդդայի իմաստուն 16 մտքերը, որ կփոխեն ձեր կյանքը
Սամվել Կարապետյանի և նրա կնոջ տանգոն՝ Կիրկորովի երգի ներքո
Քանդակներ, որոնք ապշեցնում են իրենց զգացմունքայնությամբ
3 բանի ոսկե կանոնը
Ահա թե որոնք են հորոսկոպի ամենաիմաստուն նշանները
Պետք չէ դեն նետել հին կրծկալները․ ահա, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել
15 ապացույց, որ պետք չէ հավատալ սոցցանցերում տեղադրվող կատարյալ լուսանկարներին
Ալինա Մարտիրոսյանն առանց շպարի լուսանկար է հրապարակել
13 բան, որոնք կանայք պետք է դադարեն անել իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար