«Իմ մեջ արթնացավ մազոխիստը, ու ես ամուսնացա․․․»․ Վաչե Թովմասյանի սթենդափի պրեմիերան, ինտիմ անկեղծությունն ու հայտնի հյուրերը

Վաչե Թովմասյանի անունը լսելիս շատերս առաջինը հիշում ենք «Վիտամին» ակումբը, որտեղից հումորիստը հայտնի դարձավ: Հենց այս նախագծի ձևաչափով էլ դերասան Ռաֆայել Երանոսյանն ազդարարեց Վաչեի սթենդափի բացումը, ապա բեմ բարձրացան Մհերն ու Բոնին՝  «ԿօօԿօօՌօօզ»-ի ձևաչափով, հաջորդիվ Ռաֆայել Երանոսյանը հատված ներկայացրեց իր «tRaffik» սթենդափից, ինչից հետո միայն հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը ներկայացրեց իր առաջին սթենդափը՝ «Դե հիմա էդ ա» խորագրով։

Սթենդափում ներկայացված էին կյանքից վերցրած պատմություններ, իրական դեպքեր և երևույթներ, որոնք Վաչեին նյարդայինացնում են։ Այս ամենի մասին հումորիստն անկեղծ խոսեց, իրերն իրենց անունով կոչեց, իսկ մարմնի մասերն ու բարեմասնությունները՝ իրենց։ Որոշ դրվագներում ցենզուրան զիջեց դիրքերը, սակայն, ինչպես հուշում է սթենդափի խորագիրը, «Դե հիմա էդ ա»։

Tert.am Lifeը ներկա է եղել Վաչեի սթենդափին, մինչ ելույթը զրուցել Վաչեի, իսկ ելույթից ու անձնական անկեղծ պատմություններից հետո՝ հումորիստի կնոջ հետ։

Չնայած բեմին հանդես գալու տարիների փորձին՝ հետնաբեմում Վաչեն անհանգիստ էր ու հուզված․ «Խոսք կա՝ «թիթեռնիկներ փորի մեջ», հիմա ինձ մոտ դա է, թիթեռնիկները խմբով են ու շատ։ Ամեն անգամ ինձ մոտ այդպես է լինում, սակայն այսօր հուզմունքս մի փոքր ավելին է»։

«Իմ մեջ արթնացավ մազոխիստն ու ես ամուսնացա․․․». բեմից հայտարարեց Վաչեն ու շարունակեց սրամտել ամուսնության, համատեղ կյանքի ու փոքրիկ ունենալու մասին։

Սթենդափ ելույթների ժամանակ հիմնական շեշտադրումը ելույթի բովանդակության, խոսքի ու սրամտության վրա է, հումորիստին հանդիսատեսը վաղուց է ճանաչում, իսկ նա էլ՝ իր հանդիսատեսին։ Որոշ դրվագներում սրամտությանը փոխարինելու էին գալիս Վաչեի դերասանական հմտություններն ու հայտնի՝ «տատին ուտի» արտահայտությունը, որը, պարզվում է, հումորիստի բեմից դուրս կյանքի վրա այնքան էլ հումորային ազդեցություն չի ունեցել։

Շարունակությունը կարդացեք սկբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Թեստ. 25 հարց աշխարհագրությունից
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
Ընդամենը 1 բնական բաղադրիչով բուժեք ձեր երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը և այլն

Վերջին լուրեր

Բուդդայի իմաստուն 16 մտքերը, որ կփոխեն ձեր կյանքը
Սամվել Կարապետյանի և նրա կնոջ տանգոն՝ Կիրկորովի երգի ներքո
Քանդակներ, որոնք ապշեցնում են իրենց զգացմունքայնությամբ
3 բանի ոսկե կանոնը
Ահա թե որոնք են հորոսկոպի ամենաիմաստուն նշանները
Պետք չէ դեն նետել հին կրծկալները․ ահա, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել
15 ապացույց, որ պետք չէ հավատալ սոցցանցերում տեղադրվող կատարյալ լուսանկարներին
Ալինա Մարտիրոսյանն առանց շպարի լուսանկար է հրապարակել
13 բան, որոնք կանայք պետք է դադարեն անել իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար