«Մարդիկ մտածում են` ես Լիլի Մորտոն եմ». Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ իրեն Լիլի Մորտոյի հետ նույնացնող նյութերի մասին

Մոդել, գեղեցկության մրցույթների մասնակից Լիլիթ Մարտիրոսյանը զավեշտալի պատմության մեջ է ընկել: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ նրան նույնացնում են մեկ այլ մոդել Լիլիթ Մարտիրոսյանի հետ, ով հանրությանն առավել հայտնի է որպես Լիլի Մորտո: Թեեւ երկուսն էլ բարձրաձայնել են խնդիրը, ռուսական կայքերը ոչ միայն հերքում չեն տպագրել, այլեւ շարունակում են տարածել մեծ սուտ, թե գյումրեցի մոդելը հերիք չէ վիրահատությունների է դիմել, մի բան էլ դրա համար չի ներվում սեփական ընտանիքի կողմից: Լիլիթ Մարտիրոսյանը BRAVO.am-ին պատմել է, թե որտեղից է սկսվել այս ամենը, նաեւ տեղեկացրել է իր հետագա քայլերի մասին:

Ըստ նրա՝ կայքերը միացրել են իր եւ Լիլիի կենսագրականները՝ առանց պարզելու լուրի իսկությունը.«Նյութերի սկզբում գրված է, որ ես Գյումրիից եմ, ունեմ նկարելու տաղանդ, իսկ հետո՝ իբրեւ ես դիմել եմ տարբեր վիրահատությունների, փոխել եմ անունս, որովհետեւ Հայաստանում ինձ չեն ընդունել: Կողք կողքի դրված են իմ եւ Լիլիի լուսանկարները՝ գրությամբ, թե ես փորձել եմ նմանվել իմ սիրելի բարբի տիկնիկին»:

Նյութերը կարդալուն պես մոդելը հայտարարել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել.«Ես իմ պաշտոնական էջերում հայտարարություն տարածեցի, որ այս տեղեկությունը սուտ է: Տարբեր լրատվամիջոցներ անդրադարձան, բայց անօգուտ: Գրել եմ այն լրատվամիջոցներին, ովքեր տարածում են այդ սուտը, բայց պատասխան չի լինում: Զրուցել եմ տարբեր լրագրողների, իրավաբանների հետ, բայց լուծում դեռ չենք գտնում: Այս սուտն աստիճանաբար ավելի է տարածվում»:

Լիլիթին զայրացնում է, որ մարդիկ այս սուտն ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն.«Մեկնաբանությունները երբ կարդում եմ, հասկանում եմ՝ մտածում են, որ ես Լիլի Մորտոն եմ: Գրում են՝ ինչ ափսոս է, որ նման գեղեցկուհին դարձել է այսպիսին: Ափսոսում են, որ դիմել եմ այդքան վիրահատությունների»:

Շարունակություն կարդացեք սկբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Թեստ. 25 հարց աշխարհագրությունից
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
Ընդամենը 1 բնական բաղադրիչով բուժեք ձեր երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը և այլն

Վերջին լուրեր

13 բան, որոնք կանայք պետք է դադարեն անել իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար
20+ ապացույց, որ կերպարանափոխման համար կանանց պլաստիկ վիրաբույժ պետք չէ
ԽՍՀՄ-ի տարիների մետաղադրամներ ունեցողները կարող են միլիոնատեր դառնալ. ահա, թե ինչպես…
Այս լուսանկարը հզոր ուղերձ է կրում և արդեն գրավել է աշխարհը. այստեղ գաղտնի իմաստ կա…
«Օրենքով գող» Կարլեն Թովմասյան՝ Երևանի Աբովյան փողոցի լեգենդը
Սա աշխարհի ամենաառողջարար բանջարեղենն է, բայց միայն ոմանք գիտեն դա
20+ լուսանկար, որոնք ցույց են տալիս, որ գենետիկան հազար նկարիչ արժե
Գերէժան միջոցներ դեղատնից՝ գերարդյունքով…
7 նշան, որ ձեր զրուցակիցը ստում է