10 փաստ Անտարկտիդայի մասին, որոնք զարմացնում են

Մենք դեռ շատ բան չգիտենք մեր մոլորակի մասին, հատկապես դաժան կլիմայով նրա հեռավոր դժվարմատչելի տարածաշրջանների մասին։ Սա լիովին վերաբերում է Անտարկտիդային․ սառցե մայրցամաքը դեռ շատ գաղտնիքներ է իր մեջ պահում, որոնցից մի քանիսը այսօր կներկայացնի EnterTrain-ը։

Ամերիկացի գիտնականն առաջին և միակ մարդն է դարձել, որը Tinder-ի միջոցով գտել է իր զույգին Անտարկտիդայում։

Ամերիկացի մի գիտնական, որն աշխատում էր անտարկտիկական կայանում, հետաքրքրության համար որոշել է Tinder մտնել և մոտակայքում ընկերուհի գտնել։ Եվ որքան մեծ էր նրա զարմանքը, երբ ծրագիրը ցույց տվեց՝ կոնտակտ կա։ Պարզվեց որ մեկ այլ հետազոտող կին այդ նույն ժամանակ գտնվում էր անտարկտիդայում, ուղղաթիռով 45 րոպե հեռավորության վրա։ Հենց նույն օրը նրանք ծանոթացան և մոլորակի վրա անտարկտիկական առաջին Tinder զույգը դարձան։

Անտարկտիդայում գտնվել է աշխարհում ամենահին սպերմատոզոիդը

2015 թվականին շվեդ գիտնականները Անտարկտիդայում քարացած օղակավոր որդ են հայտնաբերել, որի տարիքը 50 միլիոն տարեկան է գնահատվում։ Նրա օրգանիզմում սպերմատոզոիդներ են հայտնաբերվել։ Օղակավոր որդի կարճ սպերմատոզոիդները շատ կարճ կյանք ունեն և գիտնականների համար դրանք հայտնաբերելը շատ դժվար է։ Սական քարացած վիճակում նրանք միլիոնավոր տարիներ են պահպանվել։

Անտարկտիդայում սառույցի միջին հաստությունը 1,6 կիլոմետր է

Անտարկտիդայի տարածքի 99%-ը սառույցով է պատված։ Նրա միջին հաստությունը 1,6 կիլոմետր է, իսկ ամենահաստ շերտը հասնում է 4,8 կիլոմետրի։

Անտարկտիդայում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը +17,5 աստիճանն է եղել

Նման ջերմաստիճան է գրանցվել 2015 թվականին արգենտինական «Էսպերանսա» հետազոտական բազայում։

Անտարկտիդայում գրանցված ամենացածր ջերմաստիճանը -98-ն է եղել։

Մինչև 2013 թվականը ամենացածր ջերմաստիճանը գետնի մակերեսի վրա -93 աստիճան է եղել ըստ Ցելսիուսի, իսկ հիմա ամենացածր ջերմաստիճանը հասել է -98-ի։ Գիտնականների կարծիքով այս ռեկորդը երկար կպահպանվի։

Անտարկտիդան միակ աշխարհամասն է, որտեղ չկան սողուններ

Անտարկտիդայում կենդանիներ շատ կան՝ կետեր, պինգվիններ, փոկեր։ Այ իսկ օձեր և ընդհանրապես որևէ տեսակի սողուններ այստեղ չկան։ Եվ դա տրամաբանական է․ սառնարյուն սողունները այստեղ հավերժ քուն կմտնեին։

Անտարկտիդայի մակերեսը մեկ ու կես անգամ մեծ է ԱՄՆ-ից

Անտարկտիդայի մակերեսը 14 միլիոն քառակուսի մետր է։ Ձմռնաը դրա մակերեսը կրկնապատկվում է ավելացող սառույցի հաշվին։ Անտարկտիդան 1,5 անգամ մեծ է ԱՄՆ-ից, երկու անգամ մեծ է Ավստրալիայից և 50 անգամ մեծ է Մեծ Բրիտանիայից։

Անտարկտիդայում չկան սպիտակ արջեր

Անտարկտիդայում չկան սպիտակ արջեր, նրանք բոլորը բացառապես Արկտիկայում են ապրում։ Փոխարենը, թագավորական պինգվիններւը հենց անտարկտիկական տեսակ են և միայն այստեղ են բազմանում, Հարավային բևեռում։

Անտարկտիդայում բանկոմատ կա

Անտարկտիդայում միակ բանկոմատը տեղադրվել է 1998 թվականին ՄակՄուրդո հետազոտական կայանում։ Չնայած այն բանին, որ կայանը Նոր Զելանդիային է պատկանում, բանկոմատը միայն ամերիկյան դոլարներ է տալիս։

Անտարկտիդայում յոթ քրիստոնեական եկեղեցի կա

Այսօր Անտարկտիդայում յոթ եկեղեցի է գործում․ Ձյունե եկեղեցին, Երրորդությաբ եկեղեցին, Սառցե քարանձավի կաթոլիկ եկեղեցին, Սուրբ Ֆրանցիսկոսի տաճարը, Սուրբ Հովհաննես Ռիլսկու եկեղեցին, չիլիական Սուրբ Մարիամի դե լա Պաս եկեղեցին և սուրբ կույս Լուխանսկու կաթոլիկ եկեղեցին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Թեստ. 25 հարց աշխարհագրությունից
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
Ընդամենը 1 բնական բաղադրիչով բուժեք ձեր երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը և այլն

Վերջին լուրեր

Ալինա Մարտիրոսյանն առանց շպարի լուսանկար է հրապարակել
13 բան, որոնք կանայք պետք է դադարեն անել իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար
20+ ապացույց, որ կերպարանափոխման համար կանանց պլաստիկ վիրաբույժ պետք չէ
ԽՍՀՄ-ի տարիների մետաղադրամներ ունեցողները կարող են միլիոնատեր դառնալ. ահա, թե ինչպես…
Այս լուսանկարը հզոր ուղերձ է կրում և արդեն գրավել է աշխարհը. այստեղ գաղտնի իմաստ կա…
Սա աշխարհի ամենաառողջարար բանջարեղենն է, բայց միայն ոմանք գիտեն դա
20+ լուսանկար, որոնք ցույց են տալիս, որ գենետիկան հազար նկարիչ արժե
Գերէժան միջոցներ դեղատնից՝ գերարդյունքով…
7 նշան, որ ձեր զրուցակիցը ստում է