«Ուր էլ հանգչեմ, որ մի գերեզմանում, ձեր դատաստանին լինելու եմ ներկա». Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը՝ Ռոբերտ Քոչարյանին

2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում, անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հայտարարեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու մասին: Կապուտիկյանը շքանշանը ստացել էր 1998 թվականին:

«Ինձ համար շատ ծանր մի ընտրություն էր դա՝ հետ վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որովհետեւ ես մինչեւ հիմա մտածում եմ, թե ինչու այդպես պիտի լիներ, որ մեր անկախ հանրապետության իրավիճակը այնպես դասավորվեր, որ ես ստիպված լինեի վերադարձնել շքանշանը, որը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը… Նա իմ կյանքի, իմ հոգու շաղախի մեջ խառնված մի մեծություն է, մի սրբություն է, որին ես այս իմ քայլով մտածում եմ, որ հավատարիմ մնացի, քանի որ նրա ժողովուրդը այսօր ենթարկվում է հալածանքի ոչ միայն ֆիզիկական, ուժային մեթոդներով, այլեւ մշակույթի ասպարեզում, որ անհրաժեշտ չափով չի հարգվում Մեսրոպ Մաշտոցի լեզուն, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցը, Մեսրոպ Մաշտոցով շնչավորված մշակույթը»,- ասել էր անվանի բանաստեղծուհին:

Արձագանքելով նրան՝ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ ավելի կոշտ պատասխան կտայի»:

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու հետ մեկտեղ Սիլվա Կապուտիկյանը Քոչարյանին էր ուղարկել նաեւ այդ օրերին գրած իր այս բանաստեղծությունը.

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Ամենակարդացված

Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Ինչպես դեմքի ձևին համապատասխան ճիշտ սանրվածք ընտրել
Ասպիրինով դեմքի դիմակների 7 բաղադրատոմս

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում