Նորապսակներն ու եղջերուն․ ինչպես անսպասելի հանդիպումը հարսանեկան ֆոտոսեսիան յուրահատուկ դարձրեց

Լուսանկարիչներին ծանոթ է այն իրավիճակը, երբ ծրագրված և կանոնակարգված ֆոտոսեսիաներին անսպասելիորեն ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան է միջամտում՝ լինի դա չսպասված հորդառատ անձրև, ինչ-որ մի շնիկ, որն ուշադրություն է փնտրում կամ էլ հագուստի անսպասելիորեն պատռված դետալներ։

Բայց համաձայնեք, որ երբեք մտքներովդ էլ չի կարող անցնել, որ կադրում կարող է վայրի եղջերու հայտնվել։

Հենց այդպիսի իրավիճակում հայտնվեց լուսանկարիչ Լորենդա Մարի Բենեթը, երբ նա Միչիգանում նոր ամուսնացած զույգին տարավ անտառ, որպեսզի այնտեղ երեկոյան աղջամուղջին լուսանկարներ անի, որոնք այսօր ձեր դատին է ներկայացնում EnterTrain-ը։

«Մենք բարձրացանք բլրի գագաթին և հանկարծ նկատեցինք, որ փայտե ցանկապատի հետևում եղջերու է կանգնած։ Իսկ նա, իր հերթին, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, ուղիղ գնաց դեպի հարսն ու փեսան։ Նա սկսեց ցանկապատի վրայով ձգել վիզը, փորձելով հասնել ծաղկեփնջին, իսկ հետո անցավ ցանկապատի վրայով և կանգնեց ուղիղ նորապսակների դիմաց՝ ծամելով տոնական ծաղիկները»։

Այդ ընթացքում լուսանկարիչը շարունակում էր նկարել։

Ինչ-որ մի պահի հարսնացուն հանձնվեց և եղջերուին տվեց ամբողջ ծաղկեփունջը, քանի որ կենդանուց ազատվելու այլ հնար չկար․ նա համառորեն ուզում էր հենց այդ ծաղիկներն ուտել։ Լուսանկարիչը խոստովանել է, որ լսել էր այդ եղջերուի մասին, բայց մտքովն անգամ չէր անցել, որ անձամբ կհանդիպի նրան։

Բանն այն է, որ մոտ մեկ ամիս առաջ համացանցում մեկ այլ լուսանկարչի նկարներն էին տարածվել, որը սիրահար զույգի նշանադրությունն էր լուսանկարել։ Եվ այդ ժամանակ նույնպես զույգին մոտեցել էր եղջերուն, հոտոտել էր և շուտով հեռացել դեպի մոտակա ծառը։

«Ես երբեք չէի մտածի, որ ինքս նկարահանումների ժամանակ կհանդիպեմ այդ եղջերուին», – խոստովանել է Լորենդա Մարի Բենեթը։

Ավելի ուշ, երբ երեկոյան զույգը կրկին անցել է այդ դաշտով, նրանք կամրջի վրա չվնասված սպիտակ վարդ են գտել ծաղկեփնջի միջից։ Այն այնքան գեղեցիկ էր դրված, կարծես հենց իրենց սպասեր։ «Եղջերուն արդեն այնտեղ չէր, իսկ վարդը մնացել էր՝ անվնաս և հիասքանչ»։ Հարսը դա լավ նշան է համարել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Խաշած ձվի սննդակարգ. 2 շաբաթում կարելի է 11 կգ նիհարել
Բիսկվիթ պատրաստելու իտալական բաղադրատոմս․ բոլոր բաղադրիչներից 12 գդալ, և հրաշալի բիսկվիթը պատրաստ է
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Ինչպե՞ս ազատվել մաշկի ավելորդ մսագնդերից
«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Հուշում վարորդների համար. ահա, թե երբ է կարելի խմելուց հետո ղեկին նստել
Ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Վերջին լուրեր

Ի՞նչ կլինի մարմնի հետ ամեն օր շատ թեյ խմելու դեպքում
Հավի կրծքամսով կարկանդակ «Վելինգթոն»․ բյուջետային ուտեստ՝ ընտիր համով
Դիաբետի 9 վաղ ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել
83-ամյա տարեց կնոջ նամակը ընկերուհուն շատ հուզիչ է․ Այն ընթերցելուց հետո ձեզ մտորելու առիթ կտա
Շպարն անճանաչելիորեն փոխում է հարսնացուին. այսքանից հետո արժի՞ հավատալ Instagram-ի նկարներին (լուսանկարներ)
Գարիկ Պապոյանը՝ չքայլելու դժոխային փուլի, հոր՝ պաշտոնից զրկվելու, բանվորություն անելու և դստրերի մասին
«Ստիպված եմ ամուսնուցս, երեխաներիցս հեռու մնալ». Դիանա Շատվերյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի և ապրումների մասին
Սովորողները կգնան դպրոց. Արայիկ Հարությունյան
Բա Տիգրան Մեծի ժամանակ ու՞ր էիք, ինչի՞ չէիք խոսում… Մկրտիչ Արզումանյան