«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները

Բեռնարդ Շոուն իռլանդացի մեծագույն գրող է:

Գրականության ոլորտում արժանացել է «Նոբելյան մրցանակի», իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար` «Օսկարի»:

Նա գրել է 63 պիես, մի քանի վեպ, քննադատական աշխատություններ, էսսեներ և ավելի քան 250 000 նամակներ:

Բ. Շոուն կյանքի ընթացքում դարձել է հայտնի դրամատուրգ և քննադատ: Իր աշխատություններում Շոուն միշտ բարձրացնում էր ժամանակի ամենաթեժ խնդիրները:

EnterTrain-ն խորհուրդ է տալիս Ձեզ ծանոթանալ այս մեծ մարդու փիլիսոփայությանը: Ստորև ներկայացված են Բեռնարդ Շոուի լավագույն ցիտատները, որոնք մտածելու տեղիք են տալիս:

1. Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ուզում են գումար ունենալ` առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել` առանց հարստանալու:

2. Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձկները, մեզ մնում է միայն մի բան սովորել. ապրել երկրի վրա` մարդու նման:

3. Ատելությունը վախկոտի վրեժն է իր զգացած վախի նկատմամբ:

4. Իդեալական ամուսինն այն տղամարդն է, ով կարծում է, որ ունի իդեալական կին:

5. Եթե Դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե Դուք ունեք մեկ գաղափար և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

6. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես, եթե Դուք նաև հիմար եք:

7. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է:

8. Երբեմն պետք է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի շեղեք նրանց` Ձեզ կախելու մտադրությունից:

9. Հարազատի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա է իրական անմարդկայնության գագաթնակետը:

10. Կանայք կարծես միանգամից կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստվում նրանց դավաճանել: Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա մեր մտքով կանցնի:

11. Չկա այդպիսի կին, ում հաջողվել է ասել՝ «Մինչ հանդիպում», ոչ պակաս, քան երեսուն բառով:

12. Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է, նրանց կարող են խեղդել, բայց հազվադեպ են լքում:

13. Ալկոհոլը անզգայացում է, որը թույլ է տալիս տանել «կյանք» կոչվող վիրահատությունը:

14. Մարդկանց, ովքեր չեն տիրապետում իրականության ընկալման օբյեկտիվ զգացմանը, հաճախ անվանում են ցինիկ:

15. Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:

16. Փորձեք ձեռք բերել այն, ինչ սիրում եք, թե չէ Դուք ստիպված կլինեք սիրել այն, ինչ ձեռք եք բերել:

17. Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:

18. Միակ դասը, որ կարելի է սովորել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում:

19. Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է մեր գլխավերևում և ստիպում է մեզ ապշահար նայել վերև, մինչ ուրիշ մարդիկ մտնում են մեր գրպանները:

20. Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

21. Եթե առողջ բանականությունը և աշխատասիրությունը կոմպենսացնում են Ձեր տաղանդի պակասը, ապա Դուք կարող եք լինել հանճարների հանճարը, սակայն հիմարաբար ավերում եք Ձեր կյանքը:

22. Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:

23. Համբավը դիմակ է, որը մարդիկ հագնում են այնպես, ինչպես տաբատը և բաճկոնը:

24. Բնությունը չի հանդուրժում դատարկություն. երբ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, նրանք բացերը լցնում են հորինվածքով:

25.
Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների

Վերջին լուրեր

Ինչպես ակնթարթորեն ազատվել դեմքի սև կետիկներից
Այլևս երբեք Ձեր մեքենայի ապակիները չեն քրտնի. հանճարեղ միջոց
Հետևանքները մենք դեռ երկար կզգանք մեր մաշկի վրա…Սարգիս Գրիգորյան
Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից. ի՞նչ անել
Ինչպես ընտրել աչքերի ձևին համապատասխան ճիշտ հարդարում. Գաղտնիքներ, որոնց մասին լռում են բոլոր դիմահարդարները
Գաղտնիքներ, որոնց մասին գիտի տնային տնտեսուհիների միայն 3%-ը
Նրանք 87 տարի միասին են. հրեա զույգը համատեղ կյանքի ռեկորդ է սահմանել
Ի՞նչ կլիներ, եթե ծնողները իրենց երեխայի պես պահեին. 10 զվարճալի նկարազարդում
20 պատճառ, թե ինչու է Քրիս Հեմսվորթը հավակնում «մոլորակի ամենակատարյալ տղամարդ» տիտղոսին