«Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կհեռանան». Սինգապուրը աղքատ փլատակներից ամենազարգացած երկրներից մեկը դարձրած Լի Քուան Յուի ցիտատները

2004 թվականի օգոստոսի 12-ին Սինգապուրում սուգ հայտարարվեց։ Մահացել էր Լի Քուան Յուն, մարդ, որի կառավարման տարիներին երկիրն ամբողջովին վերափոխվեց։ Երբ Սինգապուրի առաջին վարչապետը ստանձնեց իր պաշտոնը, նրա հայրենիքը երրորդ աշխարհի տիպիկ ներկայացուցիչ էր։ Իսկ հանգստի գնալուց առաջ տարեց քաղաքական գործիչը իր հաջորդին փոխանցեց ասիական ամենազարգացած և հարուստ երկրներից մեկը։

Հենց վարչապետի շնորհիվ տեղի ունեցավ այն, ինչը հետագայում ստացավ «սինգապուրյան տնտեսական հրաշք» անվանումը։

Այսօր EnterTrain-ը ներկայացնում է այս տաղանդավոր քաղաքական գործչի մի քանի ցիտատները։

• Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կգնան։

• Կյանքը միայն ուտելիքը, խմիչքը, հեռուստացույցն ու կինոն չէ։ Մարդու ուղեղը պետք է աշխատի, ստեղծագործի։ Այն չպետք է կախված լինի գաջեթներից, որոնք նրան զվարճացնում են։

• Եթե ցանկանում եք հաղթել կոռուպցիան, պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել ձեր ընկերներին և ընտանիքին։

• Ես չեմ հավատում առաջին հայացքից սիրուն։ Ես դա մեծ սխալ եմ համարում։ Քեզ գրավում են ֆիզիկական բնութագրերը, իսկ հետո դու զղջում ես դրա համար։

• Սիրալիրությունից մենք ոչինչ չենք կորցնում։ Կարելի է «ոչ» ասել, սակայն դա սիրալիր ասեք և հիմնավորեք։ «Ոչ»–ը «այո»–ի մի փոխեք։ Հիմար մի եղեք։ Եթե կան ոչի համար բավական հիմնավորումներ, այն պետք է «ոչ» մնա, բայց դա պետք է սիրալիր լինի։

• Սինգապուրը ղեկավարող մարդը պետք է երկաթից լինի, կամ հրաժարվի իր պաշտոնից։ Սա ձեզ համար թղթախաղ չէ։ Սա ձեր և իմ կյանքն է։ Ես ամբողջ կյանքում այն կառուցել եմ, և քանի դեռ ես այն ղեկավարում եմ, ոչ ոք այն չի քանդի։

• Ինձ հետաքրքիր չէ փոխել կոստյումս, մեքենաս և մնացած բաները նորաձևության հետ համաքայլ։ Դրանք կարևորություն չունեն։ Ես իմ և իմ ընկերների մասին դատում եմ ոչ նրանց նորաձև հագուստով։ Իհարկե, ես չեմ արդարացնում փնթի, մաշված հագուստով մարդկանց։ Բայց հինգ հազար դոլարանոց Armani կոստյումը ինձ չի ոգևորում։

• Իմ պարտականությունը մարդկանց հույս տալն էր և ոչ թե նրանց ապաբարոյականացնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների

Վերջին լուրեր

Ինչպես ակնթարթորեն ազատվել դեմքի սև կետիկներից
Այլևս երբեք Ձեր մեքենայի ապակիները չեն քրտնի. հանճարեղ միջոց
Հետևանքները մենք դեռ երկար կզգանք մեր մաշկի վրա…Սարգիս Գրիգորյան
Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից. ի՞նչ անել
Ինչպես ընտրել աչքերի ձևին համապատասխան ճիշտ հարդարում. Գաղտնիքներ, որոնց մասին լռում են բոլոր դիմահարդարները
Գաղտնիքներ, որոնց մասին գիտի տնային տնտեսուհիների միայն 3%-ը
Նրանք 87 տարի միասին են. հրեա զույգը համատեղ կյանքի ռեկորդ է սահմանել
Ի՞նչ կլիներ, եթե ծնողները իրենց երեխայի պես պահեին. 10 զվարճալի նկարազարդում
20 պատճառ, թե ինչու է Քրիս Հեմսվորթը հավակնում «մոլորակի ամենակատարյալ տղամարդ» տիտղոսին