Ո՞վ էր Լենինի սիրուհին, ում համար նա ուզում էր անգամ բաժանվել իր կնոջից. ողջ ճշմարտությունը ԽՍՀՄ առաջնորդի սիրախաղերի մասին

ԽՍՀՄ առաջնորդ, Հոկտեմբերյան հեղափոխության կարկառուն դեմք Վլադիմիր Լենինին դժվար էր էմոցիոնալ որևէ վիճակում գտնել։

Նա անգամ իր ամենամտերիմ ընկերների հետ էր պատրաստ վիճել, եթե վերջիններիս հայացքները չէին համապատասխանում իր հեղափոխական գաղափարներին, իսկ գնդակահարության դատապարտած մարդկանց թիվը խոսում էր նրա անողոքության մասին։

Սակայն այս աշխարհում կային երկու կին, ում հանդեպ Լենինը թուլություն ուներ՝ իր կինն ու Ինեսա Արմանդը, ում համար էլ Լենինը քիչ էր մնում՝ բաժանվեր իր կնոջից ու կյանքը երկրորդ անգամ մեկ ուրիշի հետ կապեր։

Ո՞վ էր առեղծվածային գեղեցկուհին, որ խելքահան էր արել ԽՍՀՄ առաջնորդին։

Արմանդը 35 տարեկանում հասցրել էր արդեն երկու անգամ ամուսնանալ ու երկրորդ ամուսնու շնորհիվ սկսեց ավելի լավ հասկանալ սոցիալ-դեմոկրատիայի ամբողջ խորությունն ու տարվել հեղափոխական գաղափարներով։ Շուտով նրա հեղափոխական գաղափարների պատճառով նրան Սիբիր ուղարկեցին, որտեղից էլ կինը փախավ Շվեյցարիա։ Շուտով Արմանդը մնաց լրիվ մենակ․ նրա ամուսինը մահացավ, իսկ ինքն էլ ստիպված էր խնամել իր 5 երեխաներին։

1909թ.-ին տեղի ունեցավ ճակատագրական հանդիպումը. Ինեսան հանդիպեց իր իդեալի՝ Լենինի հետ, ում աշխատանքների շնորհիվ էր նա տոգորվել հեղափոխական գաղափարներով։ Նրանք հանդիպեցին Փարիզում ու բավական երկար ժամանակ միասին էին աշխատում։

Կոլեգաները նշում էին, որ նրանց մեջ ավելին էր, քան պարզապես ընկերությունը։ Նրանք իրար տարօրինակ սիրառատ հայացքներով էին նայում ու կարող էին ժամերով իրար հետ խոսել տարբեր թեմաների շուրջ։ Այսպիսի զրույցները հաճախ տարբեր խոսակցությունների առիթ էին դառնում, որոնք հետագայում հաստատվեցին. Ինեսան ու Վլադիմիրը կրքոտ սիրախաղի մեջ էին, սակայն ինչքան էլ դժվար լինի հավատալ, Լենինի կինը չէր խանդում Ինեսային, ու նրանք բավականին ընկերացել էին։ Այս երկուսը իրար մասին միայն դրականն էին խոսում ու դարձել էին Լենինի հաշտ ու համերաշխ երկու կանայք։

Ինչքան էլ որ նրանք իրար հետ հաշտ լինեին, Լենինը արդյունքում ընտրեց իր կնոջը։ Ինեսան մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց իր իդեալին ու սիրելիին։ Նա մասնակցեց Հոկտեմբերյան հեղափոխությանն ու չնայած ուներ Ֆրանսիայի քաղաքացիություն, մինչև կյանքի վերջը մնաց Մոսկվայում, որտեղ ապրում էր անմխիթար պայմաններում։ Ինեսան մահացավ խոլերայից, ու Լենինը թաղման արարողության ժամանակ անգամ չէր կարողանում բացել աչքերը նրա գերեզմանին նայելու համար։ Ժամանակակիցները նշում են, որ Լենինի կյանքի ամենածանր օրերից էր դա։ ԽՍՀՄ ղեկավարն այդ օրն առաջին անգամ ցույց տվեց, որ ինքն էլ կարող է թույլ ու էմոցիոնալ լինել՝ հոգու խորքում դեռ սիրելով իր վաղեմի «ընկերոջը»։

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը
Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել