Դաղստանում առաջին ամուսնական գիշերը տղամարդը սափրում է կնոջ գլուխն ու գլխին յուղ քսում. ինչո՞ւ է նա այդպես վարվում սիրելիի հետ

Որքան էլ որ թվում է, թե դժվար հայտնվեն ամուսնական այնպիսի ավանդույթներ, որոնք կզարմացնեն աշխարհին, բայց այդպիսի ավանդույթները կան, ու դրանք մեր կողքին են։

Այս անգամ զարմացնելու հերթում է հայտնվել Դաղստանը, որտեղ, պարզվում է, առաջին ամուսնական գիշերը տղամարդը սափրում է կնոջ գլուխն ու գլխին յուղ քսում։

Ինչո՞ւ է նա այդպես վարվում սիրելիի հետ։

Հնուց ի վեր Դաղստանում ընդունված է եղել, որ սիրած էակին հասնելու համար պետք է պայքարել ինչ-որ մեկի հետ, հաղթել նրան ու հետո տիրանալ սիրելիին։

Այս ավանդույթը, որն ավելի շատ կապված է եղել վիշապին հաղթելու լեգենդների հետ, վերածվել է «ժամանակակից» մի ավանդույթի, որի ընթացքում ամուսինն իր կնոջը հասնելու համար պետք է նրա հետ պայքարի ու վերջում, երբ կինը տեղի տա, նոր տիրանա կնոջը։

Ինչպե՞ս է դա կազմակերպվում։ Մերօրյա Դաղստանում առաջին ամուսնական գիշերից առաջ կնոջը մի լավ պարապացնում են ու դարձնում են մարտիկ։ Նույնը անում են նրա ապագա ամուսնու հետ։ Հենց առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում այս երկուսի մարտը։ Կնոջը իսկական զինվորականի պես են հագցնում, նրան հավատարմության գոտի են հագցնում ու ամուսինը պիտի կռվի նրա հետ, տապալի նրան, հետո նոր կարողանա արձակել շորերն ու տիրանալ իր սիրելիին։

Սակայն հնուց ի վեր հարսները հասկացել են, որ իրենց թույլ տեղը իրենց մազերն են, որոնցից հաճախ ամուսինը քաշում է ու նրանք դառնում են պարտելի։ Դրա համար ամուսինը առաջին ամուսնական գիշերը սափրում է կնոջ գլուխը, դրա վրա յուղ քսում, որ չկարողանա մազերից բռնել, ու նոր սկսվում է նրանց մարտը, որի ավարտից հետո արդեն պարզ է դառնում, թե ով է հաղթել։

Հարազատները մարտի ընթացքում աշխատում են սենյակի մոտ լինել ու լսել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Նրանք չափազանց հպարտանում են, երբ հարսը կարողանում է իրեն տիրապետել ու չհանձնվել ամուսնուն։ Այդպես հարսը դառնում է դժվար հասանելի ու ավելի է բարձրանում հարազատների աչքին։

Լինում են նույնիսկ դեպքեր, որ հարսն այնքան պատրաստված է լինում, որ ամուսինն այդպես էլ չի կարողանում տիրանալ կնոջը հարսանիքի առաջին գիշերը, ու մարտը շարունակվում է նաև հարսանիքի հաջորդ գիշերը։ Սակայն այդ դեպքում հարսի հարազատները նրան հորդորում են մի փոքր թույլ լինել ու թույլ տալ ամուսնուն տիրանալ իրեն։

Այն բանից հետո, երբ հարսը հանձնվում է, նրանք իրենց առաջին ամուսնական գիշերն անցկացնում են ու սպասում ընկերներին։ Ընկերները, որպես կանոն, մի քանի հարցեր են ուղարկում՝ չարախնդալով ու նորապսակների հոգու հետ խաղալով։ Նրան հարցնում են, թե ով հաղթեց, ինչպես անցավ գիշերը և այլն։ Ամուսինը, որպես իսկական ջենտլմեն, ոչինչ չպետք է պատմի առաջին գիշերվա «արկածների» մասին ու պատասխանի. «Ավելի ծանր օրեր էլ են եղել»։

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում

Վերջին լուրեր

300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը
Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել