Ինչպես դեմքի ձևին համապատասխան ճիշտ սանրվածք ընտրել

Ամեն անգամ վարսավիրոց գնալիս, հատկապես երբ ցանկանում ենք ամբողջովին փոխել սանրվածքը, մեզ մի հարց է տանջում․ իսկ կսազի՞ ինձ այս կտրվածքը։ Սա իրոք լուրջ հարց է, քանի որ ոչ ոք էլ չի ցանկանա ամիսներով մի սարնվածքով ման գալ, որն իրեն չի սազում։

Նման տհաճ իրավիճակում չհայտնվելու համար կան մի քանի եղանակներ որոշելու համար, թե ձեզ կոնկրետ ինչպիսի սանրվածքներ կարող են սազել։ Եթե ժամանակ ունեք կարող եք կեղծամների խանութ գնալ և փորձել մի քանիսն այնպիսի սանրվածքով, ինչպես ցանկանում եք կտրել ձեր մազերը։ Դուք կարող եք օգտվել համակարգչային ծրագրերից, որոնք սակայն վճարովի են։ Իսկ կարելի է պարզապես զբաղվել վարսավիրի հին ու բարի գիտությամբ․ որոշել ձեր դեմքի ձևը և հասկանալ, թե որ սանրվածքը ձեզ ավելի կսազի։ Հենց դա էլ այսօր կանենք EnterTrain-ի հետ միասին։

Քառակուսի դեմք

Կանանց մեջ դեմքի ոչ այնքան տարածված ձև է` ծնոտի հատվածում քառակուսիավուն, որը ճակատի հետ միասին քառակուսու ուրվագիծ է ստեղծում։

Ինչպիսի՞ սանրվածքներ են սազում նման դեմքի ձև ունեցողներին։

Երկարավուն պիքսի

Եթե դուք երազում եք կարճ մազերի մասին, ապա փորձեք հենց երկարոտ պիքսին։ Նման սանրվածքը կընդգծի ձեր առավելությունները, իսկ ճակատին իջած մազափուջը կծածկի ճակատի լայնությունը։ Այն ձեր դեմքն ավելի նուրբ ու կանացի կդարձնի։

Ծավալի հաղորդում

Նրանք, ովքեր դեռևս պատրաստ չեն մազերի երկարության հիմնովին փոփոխության, կարող ենբ շերտերով որևէ սանրվածք ընտրել, օրինակ կասկադ, և առավոտյան թեթև ծավալ հաղորդեն, որը կշեղի ուշադրությունը դեմքի կոպիտ գծերից և ավելի կանացիություն կհաղորդի ձեզ։

Ձվաձև դեմք

Սա այն ձևն է, երբ դեմքը սիմետրիկ է երևում երկարության և լայնության տարբերության պատճառով։ Նման դեմք ունեցողներին ցանկացած կտրվածք սազում է, եթե այն ճիշտ է արված։

Պիքսի

Եթե քառակուսի դեմքով աղջիկների համար կարևոր է մի քիչ երկարություն թողնելը, ապա օվալ դեմք ունեցողները դրա կարիքը չունեն։

Շերտերով երկար կտրվածք

Երկար մարզերը շատ աղջիկների են զարդարում, անկախ դեմքի ձևից, սակայն սանրվածքին խնամվածություն հաղորդելու և դեմքի ձևը լավ կողմից ընդգծելու համար, կտրվածքը պետք է շերտերով անել։

Երկար մազեր՝ թեք ճակատափնջով (չոլկայով)՛

Ամենալավը կլինի, եթե չյոլկան տարբեր կողմեր իջնի՝ ուղիղ, կամ թեք բացվածքով։ Գերազանց տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել ճակատի ինչ որ բացասական առանձնահատկություններ կամ այնպես անել, որ շեշտը քթի վրա չընկնի։

Կլոր դեմք

Կլորավուն դեմքով աղջիկների դիմագծերը հիմնականում նուրբ ու փափուկ են։ Նրանց համար շատ կարևոր է ճիշտ կտրվածք ընտրելը, որպեսզի ընդգծվի դեմքի նրբությունը։

Բոբ

Կառեն իր տարբեր դրսևորումներով կլոր դեմքով աղջիկների հաղթաքարն է։ Նրանց ցանկացած բոբ սազում է, միայն թե ոչ շատ կարճ։

Սրտաձև դեմք

Սրտաձև դեմքով աղջիկների կզակը նեղ է, իսկ ճակատը բավական լայն։ Շատերը դեմքի այս ձևն ամենագրավիչն ու գեղեցիկն են համարում։ Դեմքի այս ձևով աղջիկներին ամենից շատ սազում է մազերի մինչև ուսերը երկարությունը։

Պիքսի՝ երկար դեպի կողք «չյոլկայով»

Նման սանրվածքը կօգնի ձեզ վիզուալ երկարացնել դեմքը այն ավելի օվալ դարձնել և ձեզ շատ հետաքրքիր և յուրօրինակ կդարձնի։

Մինչև ուսերն իջնող բոբ

Այս դեպքում լավագույն տարբերակը ուղիղ բոբն է։ Մազերը կծածկեն լայն ճակատի անկյունները, իսկ մազերի նուրբ ծայրերը կերպարին թեթևություն և նրբություն կհաղորդեն։ Բացի այդ, նման երկարությունը հնարավորություն կտա փորձարկումներ անել սանրվածքների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Խնձորով պիրոգ՝ մի քանի րոպեում
«Երջանիկ եմ, որ դու հայտնվեցիր իմ կյանքում»․ Անահիտ Սիմոնյան
Բազուկով շատ համեղ աղցաններ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ և համեղ սնվել

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում