Այս 8 բաներն անելով՝ մինչև կյանքիդ վերջ դժբախտ կլինես

EnterTrain-ը ներկայացնում է 8 վնասակար խորհուրդ, որոնք վայրկենաբար կփչացնեն տրամադրությունդ:

 

 

 

 

 

1. Նայիր պատուհանից

Այնտեղ մինչև հիմա քաղաքի ծայրամա՞սն է, տեսարան դեպի աղբամա՞նը կամ մոտակա գործարա՞նը: Այո, ընկերս, մինչև կենտրոնում բնակարանը դեռ երկար ճանապարհ ունես:

2. Նայիր հայելու մեջ

Չես կարողանում քնել մինչև գիշերը մեկ բաժին էկլեր չուտե՞ս: Հառաչում ես վնասակար սննդից հրաժարվելու մասին մտածելի՞ս: Հավանաբար մեծ կրկնակզակ և նախավերջին փուլի ցելյուլիտ ունես: Ամեն անգամ կցնցվես պատահաբար քո արտացոլանքը տեսնելիս:

3. Նորաձևության բլոգերների էջերը նայիր

Ո՞ւմ կյանքում է միշտ ամեն ինչ լավ: Ո՞վ ամբողջ օրը կատարյալ տեսք ունի և միշտ երջանիկ է: Եվ միայն քո կյանքում ոչինչ տեղի չի ունենում…

4. Գիրք կարդա

Ժամանակակից արձակի հերոսները լալկաններ, անհաջողակներ, միջին մարդիկ են: Առանձնապես ոգեշնչվելու բան չկա:

5. Զանգահարիր ծնողներիդ

Նրանք միշտ ուրախ են հիշեցնել քո ոչ հեռանկարային աշխատանքի մասին: Իսկ եթե 30-ին մոտ ես և դեռ ընտանիք չունես, ընդհանրապես հիասթափություն ես:

6. Կինո գնա

Ի՞նչ կինո: Ախր, այնտեղ լիակատար անհեթեթություն են ցուցադրում: Բացի դրանից՝ բոլորը զույգերով են գնում: Ոչ, ավելի լավ է՝ տանը նստիր…

7. Ինչ-որ բան խմիր

Առաջին բաժակից հետո ամեն ինչ հրաշալի է՝ քեզ լավ ես զգում, ազատագրվում և զվարճանում ես: Բայց էլի ես ուզում… Մի քանի կոկտեյլից հետո վրայիցդ սպիրտի հոտ կփչի, կանես մի բան, ինչի համար առավոտյան կամաչես: Բացի դրանից՝ այդ տարիքում խումհարն այնքան հեշտ չի հաղթահարվում, որքան նախկինում:

8. Սեքս մի գիշերով

Անշուշտ, հետաքրքիր փորձառություն է: Ակումբում շփվեցիր քեզ դուր եկած մարդու հետ, և ահա արդեն ննջասենյակում եք: Այդքանով սարսափելին նոր է սկսվում. դուք հարբած եք, առաջին անգամից չի ստացվում, իսկ պահպանակը միայն մեկ հատ է, սկսում ես սթափվել և հասկանում ես՝ այդ ամենն ինչ զզվելի է: Առավոտյան էլ հաստատ կցանկանաս մենակ մնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
Մոլորակի 5 արգելված վայրերը, որոնցից պետք է հնարավորինս հեռու մնալ

Վերջին լուրեր

Օգտագործեք այս բաղադրատոմսը 5 տարին մեկ անգամ և մոռացեք բոլոր ցավերի մասին
Կաշվե բաճկոնով հետաքրքիր համադրություններ
Ահա թե ինչու է պետք պահել հին տախտակներն ու լամինատը
Բիսկվիթային տորթ յոգուրտով
Ինչպիսի տեսք ունեն Հայդի Քլումի և սևամորթ երգիչ Սիլի երեխաները
Այժմ ես գիտեմ՝ ինչպես համեղ պատրաստել. Գաղտնիք, որի մասին լռում են բոլոր շեֆ-խոհարարները
Առանց կենդանիների կրկես. գերմանական կրկեսը շոուի համար իրական կենդանիների փոխարեն հոլոգրամներ է օգտագործում
Գաղտնի և ամոթալի հաճույքների հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
8 անսպասելի, բայց արդյունավետ խորհուրդներ՝ գեղեցիկ տեսք ունենալու համար