
Բոլոր տնային տնտեսուհիների կյանքում էլ լինում են իրավիճակներ, երբ ցանկություն է առաջանում որևէ ուտեստով զարմացնել կամ ուրախացնել հյուրերին, սակայն միշտ չէ, որ ձեռքի տակ լինում են անհրաժեշտ մթերքներ:
Այստեղ օգնության են գալիս յուրօրինակ բաղադրատոմսերը, որոնց պատրաստման համար բավական են այն մթերքները, որոնք կան գրեթե բոլորի տանը:
Այս անգամ ձեզ առաջարկում ենք այդպիսի մի բաղադրատոմս:
Բաղադրամասեր՝ կարտոֆիլ, կարագ, քերած պանիր, ձու, կանաչի, աղ և պղպեղ:
Պատրաստման եղանակը՝
Եփված կարտոֆիլի վերին շերտը կտրել, գդալով միջուկը հանել:
Կստացվեն կարտոֆիլե «բաժակներ»:
Ինչքան շատ հանեք կարտոֆիլի միջուկը, այնքան շատ կկարողանանք այն լցոնել:
Յուրաքանչյուր կարտոֆիլե «բաժակի» մեջ լցնել 1/2 գդալ կարագ, մեկական ձու, քերած պանիր, կանաչի և աղ ու պղպեղով համեմել:
Եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 20 րոպե՝ մինչև ձուն կեփվի:
Անմիջապես մատուցել:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին