7 նշան, որ ձեր զրուցակիցը ստում է

Իսկ դուք քա՞նի հոգու հետ եք այսօր զրուցել: Հավանականությունը մեծ է, որ նրանցից շատերը ստել են ձեզ, այն էլ՝ ավելի քան մեկ անգամ:

Դժվար է հավատալ, բայց ձեր լավագույն ընկերներն էլ են ձեզ հաճախ ստում:

Մասաչուսեթսի համալսարանում դասավանդող հոգեբան Ռոբերտ Ֆելդմանը տասնյակ տարիներ շարունակ ուսումնասիրել է սուտն ու դրա դրսևորման եղանակները և վերջապես եկել որոշ եզրահանգումների:

Ամենաշոկայինն այն է, որ մարդկանց 60%-ը միջինում 10-րոպեանոց զրույցների ընթացքում ստում է 2-3 անգամ:

Ուսումնասիրությանը մասնակցած անձանցից շատերը չէին էլ գիտակցել, որ ստել են, և դա հասկացան միայն այն ժամանակ, երբ տեսախցիկի նկարահանած տեսանյութը միասին դիտեցին:

Ստելով մարդիկ փորձում են ավելի գրավիչ երևալ: Մինչ տղամարդիկ ու կանայք հավասար քանակությամբ ստեր են ասում, պատճառները երկու սեռերի մոտ տարբեր են: Կանայք ստում են, որպեսզի իրեն զրուցակցին անհարմար դրության մեջ չգցեն, իսկ տղամարդիկ ստում են, որպեսզի գրավիչ երևան:

Ուսումնասիրության ընթացքում նաև ուշադրություն դարձվեց մարդկանց՝ ստելու ընթացքում արած շարժումներին: Ահա որոշ նշաններ, որոնց ուշադրություն դարձնելով՝ կարող եք հասկանալ՝ ձեր զրուցակիցը ստո՞ւմ է, թե ոչ:

Բերանը ծածկելը

Ստելիս մարդիկ սովորաբար ծածկում են իրենց բերանը: Ձեռքով թեկուզ շրթունքներին դիպչելը կարող է նշանակել, որ ձեր դիմացինը ստում է՝ փորձելով արագ ավարտել խոսակցությունը: Շատերը ստելիս նաև ծածկում են մարմնի այլ կարևոր մասերը՝ գլուխը, վիզը, փորը…

Նույն բանը շարունակ կրկնելն ու մանրամասներ պատմելը

Ստախոսներն ատում են լռությունը և այդ պատճառով էլ հաճախ սպասվածից շատ խոսում՝ տրամադրելով ոչ անհրաժեշտ մանրամասներ: Եթե որևէ մեկի պատմությունը (որը սուտ է) լսելուց հետո մի քանի րոպե լռեք, նրանք կսկսեն մանրամասներ պատմել, որպեսզի կարողանան համոզել ձեզ: Այս դեպքում նրանք նաև պարբերաբար կկրկնեն նույն խոսքերը, քանի որ չեն հասցնի մտքերը համակարգել:

Փախչելուն պատրաստ վիճակը

Ստելու ընթացքում մարդիկ սովորաբար նստում են այնպես, որ փախչելը հեշտ լինի (սա ենթագիտակցորեն է տեղի ունենում), կամ էլ կանգնում են դռանը շատ մոտիկ: Հնարավոր է նաև, որ մարմնի հանգիստ վիճակը վերափոխվի ձիգ, նյարդային վիճակի:

Խոսքերն ու մարմնի շարժումները չեն համընկնում

Խոսքերով ստելը բավականին հեշտ է, սակայն մարդու մարմինը միշտ գիտի և ցույց է տալիս ճշմարտությունը: Եթե մարդը խոսում է այլ բանի մասին, սակայն մարմնի շարժումներով այլ բան ցույց տալիս, ապա հաստատ ստում է: Օրինակ՝ մեկը ձեզ տխուր պատմություն է պատմում, թե ինչպես որոշ խնդիրների պատճառով կորցրեց իր սիրելի աշխատանքը, սակայն դեմքի թաքնված ժպիտն ու ձեռքի ուրախ շարժումներն այլ բան են ասում:

Շնչառությունն արագանում է

Մարդիկ ռեֆլեքսորեն ավելի ծանր ու արագ են սկսում շնչել, երբ ստում են, քանի որ այդ պահին փոփոխվում է սրտի աշխատանքի արագությունն ու արյան ճնշումը: Մարդիկ կան, ովքեր ստելիս հազիվ են խոսում, քանի որ չորանում է լեզուն:

Աչքերի փոփոխական շարժումները

Ասում են՝ աչքերը հոգու պատուհաններն են: Այստեղ կարևորը ոչ թե այն է, թե ուր են նայում աչքերը, այլ, թե որ ուղղությամբ են նայում: Օրինակ՝ մարդիկ կան, որ որևէ բան հիշելու համար մեկ աջ, մեկ վերև են նայում, իսկ ստելիս՝ ներքև: Բայց տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Ուստի այս հնարքն օգտագործելու համար հարկավոր է լավ ճանաչել զրուցակցին, որպեսզի նաև իմանաք, թե սովորաբար աչքի ինչ շարժումներ է նա անում:

Ագրեսիվ վարք ցուցաբերելը

Ստախոսները հաճախ են առանց պատճառի ագրեսիվ, թշնամական վերաբերմունք ցուցաբերում: Երբեմն կարող են անգամ առանց թարթելու մի քանի վայրկյան իրենց դիմացինի աչքերին նայել, որպեսզի «ճշտախոսի» տպավորություն թողնեն:

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
Կդառնայի պարզապես ճաշ եփող կին.Անուշիկ Առաքելյանը՝ 22 տարեկանում ամուսնալուծվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով
Կորոնավիրուսը մաքրում է աշխարհը՝ հնարավորություն տալով բնությանը ինքնամաքրվել
Աղջիկը շրթունքների վրա զարմանահրաշ ու վառ մանրանկարներ է անում