Այս լուսանկարը հզոր ուղերձ է կրում և արդեն գրավել է աշխարհը. այստեղ գաղտնի իմաստ կա…

EnterTrain-ը ներկայացնում է գայլերի ոհմակի լոսանկար, որը շարժվում է ձյունապատ անտառով:

Ահա, թե ինչպես է բացատրվում կենդանիների կարգը լուսանկարում:

Գայլերի ոհմակի առջևից գնում են 3 ծեր թույլ գայլերը: Նրանք հավանաբար կսատկեին, եթե հետևից գնային, իսկ այդպես մնացածները հարմարվում են նրանց շարժման արագությանը և նրանց օգնում են ողջ մնալ: Բայց միևնույն ժամանակ, այդ կենդանիները դարանի դեպքում զոհ կդառնան:

Հետո գալիս է 5 ամենաուժեղ գայլերի խումբը, նրանց հետևից՝ մնացած ոհմակը: Խումբը եզրափակում է ևս մեկ խումբ 5 ուժեղ կենդանիներից, միայն հեռվից շարժվում է առաջնորդը, որը պաշտպանում է թիկունքը և վերահսկում է ոհմակը՝ թույլերին թույլ չտալով հետ մնալ կամ կորել:

Իրականում վերը բերված լուսանկարն արվել է Կանադայի Վուդ-Բաֆֆալո արգելոցում: Լուսանկարի օրիգինալ մեկնաբանության համաձայն՝ դրանում պատկերված է մեծ ոհմակ, որն առաջնորդում է ալֆա-էգ գայլը:

Իհարկե, գայլերը ոչ մի դարանից չեն վախենում: Ոհմակը մեծամասամբ առաջնորդում է առաջնորդը (ալֆա-էգը կամ ալֆա-արուն): Հենց առաջնորդն է որոշում բնակության վայրի, որսի և պաշտպանության հետ կապված հարցերը: Նա պատասխանատու է ոհմակի բարեկեցության համար, ուստի առաջնորդ կարող են դառնալ միայն ամենախելացի կենդանիները:

Առաջնորդը ոչ միշտ է գլխային մասում: Նա կարող է մի խմբից մյուսը տեղափոխվել՝ ստուգելով, թե ոհմակի բոլոր անդամների գործերն ինչպես են:

Կենդանիները ոհմակով են քայլում էներգիան պահպանելու համար: Խորը ձյան մեջ դժվար է շարժվել, ուստի գայլերը իրար հետևից են գնում: Թույլ կենդանիներն արագ ուժասպառ կլինեին ոհմակի առջևից քայլելու դեպքում, ուստի ձյան միջով դիմացից գնում են ուժեղ և դիմացկուն գայլերը:

Գայլերի ոհմակում իսկապես խիստ հիերարխիա է գործում: Բոլոր գայլերը ենթարկվում են ալֆա-զույգին: Նրանց հիերարխիկ աստիճանով հաջորդում են բետա-զույգերը:

Նրանց հաջորդում են գամմա-գայլերը և ամենացածր հիերարխիկ աստիճանը օմեգա-գայլերն են, որոնց շարքին են դասվում տարեց առանձնյակները և ձագերը:

Գայլերը նաև չափազանց նվիրված են: Նրանց զույգերը կազմավորվում են ամբողջ կյանքի համար:

Հանդիպելով իրենց կեսին՝ նրանք արդեն մինչև մահ չեն բաժանվում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
Մոլորակի 5 արգելված վայրերը, որոնցից պետք է հնարավորինս հեռու մնալ

Վերջին լուրեր

Օգտագործեք այս բաղադրատոմսը 5 տարին մեկ անգամ և մոռացեք բոլոր ցավերի մասին
Կաշվե բաճկոնով հետաքրքիր համադրություններ
Ահա թե ինչու է պետք պահել հին տախտակներն ու լամինատը
Բիսկվիթային տորթ յոգուրտով
Ինչպիսի տեսք ունեն Հայդի Քլումի և սևամորթ երգիչ Սիլի երեխաները
Այժմ ես գիտեմ՝ ինչպես համեղ պատրաստել. Գաղտնիք, որի մասին լռում են բոլոր շեֆ-խոհարարները
Առանց կենդանիների կրկես. գերմանական կրկեսը շոուի համար իրական կենդանիների փոխարեն հոլոգրամներ է օգտագործում
Գաղտնի և ամոթալի հաճույքների հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
8 անսպասելի, բայց արդյունավետ խորհուրդներ՝ գեղեցիկ տեսք ունենալու համար