Երեք օրում մաքրում ենք օրգանիզմը ապուրներով․ կերեք, որքան կկամենաք, միևնույնն է, կնիհարեք

Ժամանակ առ ժամանակա պետք է մաքրել օրգանիզմը, որպեսզի այն լավ աշխատի։ Դրա համար կարող եք օգտվել եռօրյա սննդակարգից, որի ընթացքում կարող եք ուտել որքան կկամենաք, բայց միայն ապուր, որը կհանի տոքսինները ձեր օրգանիզմից և կսնի այն օգտակար նյութերով։

Ահա ապուրային եռօրյա սննդակարգի առավելությունները․

  • Լիմֆատիկ համակարգի, թոքերի, աղիների, երիկամների, լյարդի աշխատանքի բարելավում։
  • Կարգավորվում է մարսողությունը, ամրանում է իմունիտետը։
  • Բջջանյութը բարձրացնում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։
  • Ուժի և էներգիայի հոսք եք զգում, բացի այդ մի քանի կիլոգրամ նիհարում եք։

Այս սննդակարգը կարելի է 1-3 օր, կրկնել միայն մեկ ամիս անց։ Օրական պետք է ուտել 5-6 աման ապուր։

Բացի բանջարեղենից կարող եք ավելացնել ձեր սիրելի համեմունքներն ու կանաչիները։

Ընթացքում շատ ջուր խմեք, որպեսզի տոքսինները հանեք օրգանիզմից։
Ապուրը պատրաստեք սննդակարգը սկսելուց մեկ օր առաջ։

Այս ընթացքում ապուրից բացի ոչինչ չի կարելի ուտել, իսկ ապուրը կարող եք ուտել որքան կամենաք։

Ահա ապուրների երեք լավագույն բաղադրատոմսերը, որոնք նպաստում են օրգանիզմը մաքրելուն։

1. Բրոկոլիով ապուր

Կաթսայի մեջ մի քիչ բուսայուղ տաքացրեք, լցրեք բրոկոլին, նեխուրը և սոխը։ Տապակեք բանջարեղենները 5 րոպե, այնուհետև բանջարեղենային արգանակ լցրեք վրան։ Եփե ապուրը մինչև բանջարեղենը պատրաստ կլինի։ Աղ և պղպեղ արեք, ավելացրեք ձեր սիրելի համեմունքները։ Կարող եք բլենդերով հարել և կրեմ ապուրի վերածել։

2. Գազարով և կոճապղպեղով ապուր

Կաթսայի մեջ բանջարեղենային արգանակ լցրեք, ավելացրեք կտրատած գազարը, կոճապղպեղը, սխտորը։ Եռացրեք և թողեք ցածր կրակի վրա շոգեխաշվի։ Սոխառած պատրաստեք քիչ ձեթով, ավելացրեք մնացած բանջարեղենին, թողեք կրակի վրա ևս 10 րոպե։ Աղ և պղպեղ արեք, ավելացրեք սիրելի համեմունքները և բլենդերով հարեք։

3. Ոսպով ապուր

Կաթսայի մեջ մի քիչ բուսայուղ տաքացրեք, ավելացրեք կարտոֆիլ, խնձոր, գազար, սոխ և տապակեք ցածր կրակի վրա 10 րոպե։ Այնուհետև վրան արգանակ լցրեք, ավելացրեք ոսպը, կոճապղպեղը, քիմիոնը, աղացած քաղցր և կծու պղպեղը։ Ապուրը եփեք 30 րոպե։ Վերջում կարող եք բլենդերով հարել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով