Հոլիվուդը նվաճած 5 հայ աստղերը

Ամեն տարի ամերիկյան կինոարդյունաբերությունում հարյուրավոր ֆիլմեր են նկարվում, որոնք հավակնում են համաշխարհային մրցանակների։

Հոլիվուդյան ֆիլմերում իրենց ավանդն ունեն նաև հայերը, որոնցից հինգին այսօր կներկայացնի EnterTrain-ը։

Սթիվեն Սելիան

Հայկական ծագմամբ ամերիկացի կինոսցենարիստ սթիվեն Զելիանը ավարտել է Կալիֆորնիայի կինոարվեստի համալսարանը։ Նրա առաջին ինքնուրույն աշխատանքը եղել է «Բազե գործակալներն ու ձնե մարդը» ֆիլմը (1984թ.) Շոն Փենի և Թիմոթի Հաթոնի մասնակցությամբ։ Առաջաին հաջողություններից հետո, արդեն 1990 թվականին Զելիանը Օսկարի արժանացավ «Զարթոնք» ֆիլմի համար։ Զելիանի ամենահայտնի աշխատանքը «Շինդլերի ցուցակն է», որի համար նա Օսկար է ստացել, «Ոսկե գլոբուս» և այլ հեղինակավոր մրցանակներ։ Զելիանի սցենարներով են նկարահանվել նաև այնպիսի ֆիլմեր, ինչպես «Հանիբալը», «Փրկել շարքային Ռայանին», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Վիշապի աջվածքով աղջիկը»։

Էնդի Սերքիս

Հայկական ծագմամբ անգլիացի դերասան, ռեժիսոր, սցենարից Էնդի Սերքիսը ծնվել է 1964 թվականին Լոնդոնում՝ Կլիմենտ Սարգսյանի և անգլուհի Լիլի Վիչի ընտանիքում։ Որպես դերասան Սերքիսը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում («Մատանիների տիրակալ», «Կապիկների մոլորակի ապստամբություն», «Քինգ Քոնգ»)։ Որպես ռեժիսոր Սերքիսը նկարահանել է «Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն», «Շնչիր հանուն մեզ», «Մաուգլի» ֆիլմերը։

Հյուզ Եղբայրները

Երկվորյակ եղբայրներ Ալեն և Ալբերտ Հյուզերը ծնվել են 1972 թվականին, Դեթրոյթում, աֆրոամերիկացու և հայուհու ընտանիքում։ 1993 թվականին եղբայրների ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Սպառնալիք հասարակությունների համար» ցուցադրվել է Կաննի փառատոնի ժամանակ։ Դրանից հետո Հյուզերը ևս մի քանի ֆիլմ են նկարել, որոնցից ամենահայտնին դարձել է «Իլայի գիրքը»՝ Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ։ Նրանք հպարտությամբ են խոսում իրենց հայկական արմատների մասին և 2010-ին եղել են Հայաստանում։

Անժելա Սարաֆյան

Ամերիկյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը ծնվել է Երևանում և չորս տարեկանից ապրում է ԱՄՆ–ում։ Մեծ ակրանին Անժելա Սարաֆյանը նկարահանվել է երկրորդական դերերում այնպիսի ֆիլմերում, ինչպես «Աղջամուղջ։ Սագա. Լուսաբաց՝ Մաս 2», «Պարանոյա», «Ինֆորմատորները» և այլն։ Եղեռնի մասին պատմող «Խոստում» ֆիլմում նա խաղացել է Մարալ անունով հերոսուհիներից մեկին։

Ադամ Սևանի

Դերասան Ադամ Սևանին (Ադամ Մանուչարյան) ծնվել է Լոս–Անջելեսում 1992 թվականին, պարուսույց Գագիկ Մանուչարյանի և երաժիշտ Էդիտ Մանուչարյանի ընտանիքում։ Ադամի կինոկարիերան սկսվել է 2007 թվականին, երբ նրան դեր առաջարկվեց «Քայլ առաջ 2. փողոցներ» երաժշտական ֆիլմում։ Խաղալով Ռոբերտ Ալեքսանդր III-ի դերը Սևանին բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից։ Երիտասարդ դերասանը արժանացավ «Young Hollywood Award» մրցանակին, որ շնորհվում է կինոյի և հեռուստատեսության երիտասարդ դերասաններին։ Հետագայում նա նկարահնվել է «Քայլ առաջ» ֆիլմի հետագա սերիաներիում, ինչպես նաև Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի ռիմեյքում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով