Ինչպես պատրաստել վանիլային եղջյուրիկներ

 

 

 

 

 

 

Բաղադրիչներ

  • նուշ – 100 գր
  • ալյուր – 300 գր
  • կարագ – 200 գր
  • շաքարավազ – 50 գր
  • վանիլին – 2 թ/գդ
  • շաքարի փոշի – 100 գր

Պատրաստման եղանակ

Նուշի վրա տաք ջուր ենք լցնում և 10 րոպե հանգիստ թողնում, այնուհետև ջուրը թափում ենք և նուշը կեղևազրկում (կարող ենք այն ոչ թե կեղևազրկել, այլ դնել ջեռոցը և մի քիչ կարմրացնել, բայց այդ դեպքում ջուր լցնելու կարիք չի լինի):

vanilayin-yexjyurner-1

Նուշը լցնում ենք բլենդերի մեջ և փշրանքի վերածում:

vanilayin-yexjyurner-2

Սառը կարագն ալյուրի հետ խառնում ենք և տրորում, մինչև փշրանք ստանանք:

vanilayin-yexjyurner-3

Ավելացնում ենք նուշը, վանիլինի մի մասը և շաքարավազը: Պինդ խմոր ենք հունցում: 1 ժամով դնում ենք սառնարանը, իսկ հանելուց հետո, եթե շատ պինդ է ստացվել, պետք է մի քիչ թողնենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի աշխատելուց հեշտ լինի:

vanilayin-yexjyurner-4

Ձևավորում ենք եղջյուրիկներ: Դրա համար խմորից փոքր կտոր ենք վերցնում և ձեռքերի մեջ կամ տախտակի վրա գլորելով ձևավորում, բայց այնպես, որ եղջյուրիկների մեջտեղի հատվածն ավելի հաստ լինի, քան եզրերը:

vanilayin-yexjyurner-5
Դնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և 10-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում: Եղջյուրիկները պետք է բաց կրեմագույն դառնան:

Թխվածքաբլիթները փոքր-ինչ տապակի մեջ սառեցնում ենք և վրան շաքարի փոշի և վանիլին ցանում:

Թխվածքաբլիթներն անմիջապես տապակից չենք հանում, քանի որ, դրանք փխրուն են և հեշտությամբ կարող են կոտրվել:

vanilayin-yexjyurner-6

Ահա և վերջ:

vanilayin-yexjyurner-9

Ի դեպ, վանիլային եղջյուրիկները կարող ենք դնել փակ ապակյա տարայի մեջ և մի քանի շաբաթ պահել 🙂

Աղբյուր

Ամենակարդացված

Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Բազուկով շատ համեղ աղցաններ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ և համեղ սնվել
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Ինչպես պատրաստել համեղ իշլի քյուֆթա
Ինչպես պատրաստել հայկական ավանդական հորած պանիր

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում