Աշխարհի 10 ամենափոքր երկրները, որոնց մասին ձեզ դպրոցում չեն պատմել

EnterTrain-ը ներկայացնում է 10 շատ փոքր երկիր, որոնց բնակչությունը ոչ ամենամեծ քաղաքի բնակչությունից քիչ է:

 

 

 

 

 

Պալաու

Պալաու պետությունը բաղկացած է տարբեր չափի ավելի քան 300 կղզիներից: Պալաուի ջրային տարածքում ապրում է անհետացման եզրին գտնվող շնաձկների 130 տեսակ: Երկրի ամենահետաքրքիր տեսարժան վայրը լիճն է, որում 2 մլն մեդուզա է ապրում, որոնք էվոլյուցիայի ընթացքում կորցրին խայթելու կարողությունը:

Նիուե

Կղզի և պետություն է Օվկիանիայում: Ապրում է Նոր Զելանդիայի դոտացիաների հաշվին: Մայրաքաղաքում ապրում է ավելի քան 600 մարդ: Կղզում մեկ սուպերմարկետ կա:

Սենթ-Քիթս և Նևիս

Պետությունը բաղկացած է երկու կղզիներից՝ Սենթ-Քիթս և Նևիս: Պետության եկամտի հիմնական աղբյուրներից մեկը քաղաքացիության վաճառքն է, որը կարող է ձեռք բերել յուրաքանչյուրը, ով ունի առնվազն 250 000 դոլար տեղի շաքարի արդյունաբերության մեջ ներդրում անելու համար: Քաղաքացիություն ստանալու մյուս ձևը առնվազն 400 000 դոլար արժողությամբ ունեցվածք ձեռք բերելն է:

Հաթ-Ռիվեր իշխանապետություն

Վիրտուալ պետություն է, որը գտնվում է Ավստրալիայի համանուն մարզում: Դրա տարածքն ամբողջովին համընկնում է Քեսլի ընտանիքի ֆերմերային հողերի տարածքի հետ, քանի որ դրա անդամներից մեկը՝ Լեոնարդը, հիմնեց նոր, թեև չճանաչված երկիրը:

Տուվալու

Տուվալուն աշխարհի ամենափոքր և ամենաաղքատ երկրներից է: Երկիրը .tv ինտերնետ-դոմենի վաճառքից տարեկան միլիոնավոր դոլարներ է ստանում:

Նաուրու

Նաուրուն մոլորակի ամենափոքր անկախ հանրապետությունն է և ամենափոքր կղզի-պետությունը: Երկիրը չունի պաշտոնական մայրաքաղաք և հասարակական տրանսպորտ, 40 կմ ճանապարհներով տեղի բնակիչներն անձնական տրանսպորտային միջոցներով են երթևեկում: Զբոսաշրջությունն այնտեղ գործնականում զարգացած չէ: Այս երկրում ճարպակալմամբ տառապող բնակչության ամենամեծ տոկոսային հարաբերակցությունն է:

Սեբորգա իշխանապետություն

Իտալիայի քարտեզի վրա վիրտուալ պետություն է: Չճանաչված պետության բանակը 3 հոգուց է բաղկացած՝ պաշտպանության նախարարից և երկու սահմանապահներից:

Մոլոսիա հանրապետություն

ԱՄՆ Նևադա նահանգի տարածքում գտնվում է ոչ ոքի կողմից չճանաչված Մոլոսիա պետությունը, որի բնակչությունը կազմում են՝ Քևին Բոն, նրա ընտանիքը, 3 շները, 1 կատուն և 1 ճագարը: Մոլոսիան ունի հիմն, գերբ և դրոշ, Այնտեղ առանձնակի ծանր հանցագործությունների համար մահապատիժ է նախատեսվում: 2017 թ. մայիսին հանրապետությունը 40 տարեկան դարձավ, այն սեփական անձնագիր է տալիս և տիեզերական ծրագիր ունի:

Մալթայի միաբանություն

Գտնվում է Հռոմի տարածքում: Տարածքը 0,012 քկմ է, ընդգրկում է 3 շենք, որոնցից երկուսը գտնվում են Հռոմում, մեկը՝ Մալթա կղզում: Երկիրն ունի սեփական արժույթ, նամականիշներ, կայք, ավտոմեքենաների համարանիշներ և անձնագիր, որն առանց վիզայի մուտքի իրավունք է տալիս աշխարհի մի քանի տասնյակ երկիր:

Սիլենդ

Չճանաչված Սիլենդ պետությունը ջրային տարածք է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի ափերից 10 կմ հեռու: Սիլենդը կառավարում է ինքնահռչակ արքայազնը, ամեն ցանկացող մի քանի հարյուր անգլիական ֆունտով կարող է պետության կայքում ձեռք բերել կոմսի, բարոնի կամ դուքսի կոչում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով