«Պերեկիսի» օգտագործման անհավանական եղանակներ, որոնց մասին դու չգիտես

Ջրածնի պերեօքսիդը (перекис) համարվում է լիովին անվտանգ ու բնական հակասեպտիկ:

Այն շատ արդյունավետ միջոց է, որ ցանկալի է, որ լինի յուրաքանչյուր մարդու դեղատուփում:

Վերջինիս օգնությամբ հնարավոր է ոչ միայն մշակել վերքերը, այլ նաև այն օգտագործել ոչ ավանդական նպատակներով:

Օգտագործման ենթակա է միայն 3%-ոց ջրածնի պերօքսիդը, որը վաճառվում է ցանկացած դեղատանը:

1. Սպիտակեցնում է հագուստը

Հագուստի կամ սրբիչի սպիտակեցման համար, բավարար է անհրաժեշտ ջրի մեջ ավելացնել 1 բաժակ «պերեկիս» և հագուստը լվանալ այդ ջրում: Դա կօգնի իրերին նաև ժամանակի ընթացքում չդեղնել:
Այն նաև կօգնի մաքրել դժվարանցանելի կետերը:Անհրաժեշտ է միայն կեղտաբծի վրա ավելացնել մի փոքր այդ միջոցից, թողնել մեկ րոպե, լավ տրորել խոզանակով և լվանալ սառը ջրով:

2.Բուժում է ոտքերի սունկը

Խառնել ջրածնի պերեօքսիդը ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ և ամեն երեկո վնասված հատվածների վրա թրջոց դնել:

3. Ազատում է պարանոցի ցավերից

Այն շատ լավ օգնում է այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ նստում են անհարմար դիրքով: Պարանոցի մկանների լարվածության դեպքում կարելի է վերցնել կտորը, այն թրջել ջրածնի պերեօքսիդով ու դնել պարանոցի վրա: Վերևից դնել սրբիչ և այդպես թողնել 10-ից 20 րոպե:Այն շատ լավ տաքացնում է մկանները, չեզոքացնում ցավն ու թուլացնում լարվածությունը:

4. Օգնում է ազատվել մրսածությունից

Խառնել 1 ճ/գ ջրածնի պերեօքսիդը 1 ճ/գ չգազավորված հանքային ջրի հետ և այդ խառնուրդը օգտագործել որպես քթի ցողաշիթ:

5. Բերենի խոռոչի ողողման համար

Բերանում առաջացած վերքերից ու խոցերից ազատվելու համար, կարելի է բերանի մեջ լցնել 10 մլ ջրածնի պերեօքսիդ ու այն պահել 5 րոպե, սակայն կուլ չտալ: Այդ միջոցը օգնում է նաև սպիտակեցնել ատամներն ու նվազեցնել կարիեսի առաջացման հավանականությունը: Կարելի է այն օգտագործել որպես բերանի ողողման միջոց:

6. Կոնտակտային լինզաների ախտահանում

Երբեմն կարելի է կոնտակտային լինզաները ախտահանել նաև ջրածնի պերեօքսիդով: Այն քայքայում է լինզաների վրա կուտակված սպիտակուցները:

7. Այն թեթևացնում է տան մաքրելու գործընթացը

Ջրածնի պերեօքսիդն օգնում է ազատվել մանրէներից: Այն անհրաժեշտ է ավելացնել մաքրման համար օգտագործվող կտորի կամ մաքրող միջոցի մեջ: Այն շատ լավ մաքրում է ապակիներն ու հայելին: Կարելի է օգտագործել լոգասենյակի ախտահանման համար, քանի որ այն շատ լավ հեռացնում է բորբոսն ու կեղտագծերը:

8. Բուժում է կոկորդի ցավը

Որպեսզի հնարավոր լինի բուժել կոկորդի ցավը, անհրաժեշտ է խառնել ½ ճ/գ տաք ջուրը ¼ ճ/գ ջրածնի պերեօքսիդի հետ և ողողել կոկորդը: Այն նաև մրսածության հիվանդությունների հիանալի պրոֆիլակտիկ միջոց է, քանի որ ոչնչացնում է ախտածին բակտերիաներին:

9. Ականջները մաքրող միջոց

Խառնել մի քանի կաթիլ ջրածնի պերեօքսիդը ջրի հետ և այդ լուծույթով մաքրել ականջները: Այդ կերպ հնարավոր կլինի շատ հանգիստ մաքրել ականջների մեջ կուտակված զանգվածը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Բազուկով շատ համեղ աղցաններ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ և համեղ սնվել
Լվացվեք ԱՅՍ միջոցով, և ձեր դեմքը վայրկենաբար կերիտասարդանա
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Ինչպես բուժել հայմորիտը տնային պայմաններում

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում