Ինչպես մաքրել արդուկը

Մի շտապեք ազատվել ձեր արդուկից միայն նրա համար, որ այն այլևս այնքան լավ չի արդուկում, ինչպես սկզբում էր, քանի որ նրա տակ վառված շերտ է առաջացել։

Պարզապես պետք է իմանալ, թե ինչպես մաքրել արդուկը։

Դուք կզարմանաք, բայց դա շատ հեշտությամբ կարելի է անել անգամ առանց հատուկ դրա համար նախատեսված մատիտի կամ լուծույթների։

EnterTrain-ը այսօր կպատմի, թե ինչպես կարելի է մաքրել արդուկը ձեռքի տակ եղած միջոցներով նստվածքից և վառված շերտից։

Ինչպես արդուկը մաքրել ներսից

Ինչու ենք դա անում․ սովորական ջուրը փառ է առաջացնում արդուկի մեջ։ Այդ ժամանակ արդուկից դուրս եկող շագանակագույն հեղուկը փչացնում է հագուստը։ Ինչպե՞ս մաքրել արդուկն այդ նստվածքից։

• Միացրեք ջուրն ու սովորական քացախը 1։1 հարաբերությամբ։ Այս հեղուկը լցրեք արդուկի մեջ, ուղղահայաց դիրքով դրեք այն և միացրեք։ Թողեք 10 րոպե։ Արդուկը մի քանի անգամ կմիանա և կանջատվի։ Գոլորշին բաց թողեք և մաքուր հորած ջուր լցրեք, կրկնեք գործողությունը։

• Լիմոնի աղը լուծեք գոլ ջրի մեջ և կրկնեք նույն գործողությունը, որն արեցինք քացախի դեպքում։

• Արդուկի մեջ մինչև վերջ հանքային գազավորված ջուր լցրեք և կրկնեք վերը նկարագրված գործողությունը։

Ինչպես արդուկը մաքրել արտաքինից

• Սոդան և քացախը խառնեք մածուկի պնդության։ Ստացված խառնուրդը քսեք արդուկի տակի վառված հատվածին և շփեք մաքուր լաթով։

• Մաքրեք ատամի սպիտակ մածուկով․ մածուկը քսեք սևացած մասին և սրբեք մաքուր լաթով։

• Ջուրն ու քացախը խառնեք հավասարաչափ։ Արդուկը միացրեք նվազագույն հզորության վրա։ Օգտագործելով լուծույթում թրջած բամբակի փայտիկը մաքրեք բոլոր անցքերը։

• Փայլաթիթեղի վրա աղ լցրեք։ Արդուկը միացրեք ամենացածր հզորության վրա և արդուկեք աղը, մինչև արդուկը կմաքրվի։

• Ինչպես մաքրել տեֆլոնային ծածկույթը։ Արդդուկը նվազագույն հզորության վրա միացրեք։ Օճառ քսեք սևացած հատվածին և մաքուր լաթով լավ չորացրեք։

• Երբ մետաղյա հատվածի վրա այրված կտորի մասնիկներ են մնացել, դրանք կարող եք մաքրել ացետոնով։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Կդառնայի պարզապես ճաշ եփող կին.Անուշիկ Առաքելյանը՝ 22 տարեկանում ամուսնալուծվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով