Անցեք թեստը և ամեն բան իմացեք ձեր արատների մասին

Մեզանից յուրաքանչյուրի մեջ բնավորության ոչ միայն լուսավոր, այլև մութ կողմեր կան։ Եվ անգամ մենք ինքներս էլ հաճախ դրանց մասին չգիտենք։ Որպեսզի ավելի լավ ճանաչեք ձեր ներաշխարհը և հասկանաք, թե ինչ կարող եք սպասել ինքներդ ձեզանից կրիտիկական պահերին, անցեք այս պարզ հոգեբանական թեստը, որն այսօր ներկայացնում է EnterTrain-ը։

Ուշադիր նայեք նկարին և ընտրեք կենդանիներից մեկին։ Հենց նա էլ կօգնի ճանաչել ձեր մութ կողմերը։

Դելֆին

Դուք ստեղծագործ մարդ եք, միշտ փայլուն գաղափարներ եք գեներացնում, սակայն չեք շտապում դրանք կյանքի կոչել։ Իսկ ինչու՞։ Որովհետև ծուլանում եք։ Եվ որքան էլ որ արդարացումներ գտնեք, պատճառը մեկն է, դուք չեք կարողանում հաղթել ձեր ծուլությանը։

Փիղ

Փղի ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք հանգիստ և հավասարակշիռ մարդ եք։ Սակայն դուք էլ ունեք արատ։ Դա նախանձն է։ Դուք չեք կարողանում անկեղծորեն ուրախանալ ընկերների և հարազատների համար։

Կոլիբրի

Դուք բաց և դրական մարդ եք, ձեզ հետ շփվելը միշտ հաճելի է։ Բայց կա մի թերություն, որը խանգարում է ձեզ լուրջ հարաբերություններ կառուցել ձեր երկրորդ կեսի հետ։ Դուք չափազանց սիրառատ եք։ Սիրախաղ եք անում աջ ու ձախ, բոլորի հետ, իսկ դա դուր չի գալիս ձեր զուգընկերոջը։

Գայլ

Ձեր ուժեղ կողմը նվիրվածությունն է։ Ընկերները գնահատում են ձեր աջակցությունն ու հուսալիությունը։ Սակայն մի գիծ ունեք, որն ամեն բան կարող է փչացնել։ Դուք չեք կարողանում զսպել ձեր զայրույթը, իսկ զայրույթի պահին դուք ամեն բանի ընդունակ եք։

Կոալա

Ձեր էությամբ դուք հանգիստ մարդ եք։ Սիրում եք ամեն ինչին հիմնովին մոտենալ։ Ամեն բան նախօրոք եք հաշվարկու։ Ձեր արատը ժլատությունն է։ Ամենածիծաղելին այն է, որ դուք ինքներդ էլ դա չեք նկատում, ձեզ պարզապես խնայող մարդ համարելով։ Այ իսկ ձեր ընկերներն այլ կերպ են մտածում։

Ձի

Դուք շատ ջանասեր և աշխատասեր եք։ Ընկերները հարգում են ձեզ ձեր համառության համար։ Բայց մի բան կա, որ վանում է մարդկանց ձեզանից։ Դա ձեր մեծամտությունն է։ Մտածեք, թե ինչպես եք դուք վերաբերվում մարդկանց։ Դա խանգարում է ձեզ ընկերներ ունենալ և անգամ առաջ գնալ կարիերայում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Բազուկով շատ համեղ աղցաններ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ և համեղ սնվել
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Ինչպես պատրաստել համեղ իշլի քյուֆթա
Ինչպես պատրաստել հայկական ավանդական հորած պանիր

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում