Մոլորակի 5 արգելված վայրերը, որոնցից պետք է հնարավորինս հեռու մնալ

Այնպիսի տպավորություն է, որ մենք կարող են գնալ ամեն տեղ ցանկություն և գումար ունենալու պարագայում, սակայն կան այնպիսի վայրեր, որտեղ ոչ մի զբոսաշրջիկ չի կարող ոտք դնել։

Աշխարհի ամենախորհրդավոր և վտանգավոր 5 վայրերի ցանկը, որտեղ ոչ մի «հասարակ» մարդ չի կարող ոտք դնել։

 

 

 

Իլհա դա Քուեիմադա Գրանդե

2

Արգելքի պատճառը՝ թունավոր օձերի մեծ քանակ

Իլհա դա Քուեիմադա Գրանդեն, որը գտնվում է Բրազիլիայի ծովափից 35կմ հեռավորություն վրա, կարծես թե դրախտ լինի մոլորակի վրա։ Սակայն այս կղզի այցելությունը չափազանց վտանգավոր է կյանքի համար թունավոր օձերի պատճառով։ Լինելով ընդամենը 0.43 քառակուսի կմ մակերեսով կղզի՝ այն տուն է հանդիսանում ավելի քան 4000 թունավոր օձերի համար։ Դրանցից ամենավտանգավորը «բոթրոպս ինսուլարիս» կամ նիզակագլուխ իժ օձն է։ Դրա թույնը մոտ 5 անգամ ուժեղ է մնացած բոլոր իժերի թույնից, իսկ խայթոցի դեպքում մահը վրա է հասնում վայրկյանների ընթացքում։ Այդ իսկ պատճառով Բրազիլիայի իշխանությունները արգելում են գնալ Իլհա դա Քուեիմադա Գրանդե կամ, այլ կերպ ասած, «Օձերի կղզի»։

Հյուսիսայի Սենտինել կղզի

3

Արգելքի պատճառը՝ բնիկների ագրեսիան

Բենգալյան ծովածոցում գտնվող Անդամանյան կղզիներից մեկում բնակվում են չափազանց վտանգավոր ցեղեր, ովքեր ընդհանրապես չեն առնչվում ժամանակակից աշխարհի հետ և դաժանորեն պայքարում են բոլոր փորձերի դեմ։ Ըստ գիտնականների՝ այս ցեղերը մոտ 60.000 տարի անցկացրել են բուն քաղաքակրթությունից զատ։ Նրանք հարձակվում են բոլորի և ամեն ինչի վրա. 2004 թվականին նրանք նիզակներով հարձակվել են հնդկական իշխանություններին պատկանող ուղղաթիռի վրա, որը, գնալով ցունամիի հետքերով, նպատակ ուներ օգնություն ցույց տալ տուժած մարդկանց։ Շփման վերջին դեպքը գրանցվել է մի քանի տարի առաջ, երբ մի քանի ձկնորսներ մոլորվել են ծովում և հայտնվել այս կղզու վրա։ Նրանց բոլորին դաժանաբար սպանել են, ինչից հետո հնդկական իշխանությունները հորդորել են բոլորին հեռու մնալ այս կղզուց և դրա բնակիչներից։

Իզե Գրանդ սրբատեղի, Ճապոնիա

4

Արգելքի պատճառը՝ հասանելի է միայն էլիտար մարդկանց համար

Այս սրբատեղին ամենախիստ պահպանվողն է Ճապոնիայում։ Այնտեղ կարող են գնալ միայն հասարակության ամենաէլիտար խավի ներկայացուցիչները։ Տեղացիները հավատում են, որ եթե հասարակ մարդը ոտք դնի այնտեղ, ապա Ճապոնիան մեծ փորձանքի մեջ կհայտնվի։ Այդ իսկ պատճառով այնտեղ մուտքը խստիվ արգելված է թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։

Գրուինարդ կղզի

5

Արգելքի պատճառը՝ կենսաբանական զենքի փորձարկումներ

1942 թվականին Բրիտանական կառավարությունը գնել է շոտլանդական Գրուինարդ կղզին կենսաբանական զենքի, մասնավորապես՝ սիբիրախտի փորձարկումների համար։ Փորձերի արդյունքում պարզվել է, որ կենսաբանական զենքը երկարաժամկետ աղտոտվածության պատճառ է դարձել, ինչի արդյունքում մահացել է տեղացիների 95%-ը։ Մինչև 1980-ական թվականնեը այս կղզին աշխարհի ամենամահաբեր վայրերից մեկն էր։ Միայն 1986 թվականին գիտնականները սկսեցին մաքրել կղզու աղտոտվածությունը, և այն ապահով ճանաչվեց 1990 թվականին։ Սակայն մինչ օրս ոչ ոք բնակություն չի հաստատել այդ կղզում։ Մասնագետները պնդում են, որ սիբիրախտի արգասիքները դեռևս պահպանվել են կղզու հողի մեջ, ինչը նշանակում է, որ այն դեռ մի քանի հարյուր տարի պիտանի չի լինի բնակության համար։

Սուրտսի կղզի

1
Արգելքի պատճառը՝ գիտական փորձեր

1963 թվականին, Իսլանդիայի ջրային տարածքում ստորջրյա հրաբուխ է ժայթքել, ինչից կարճ ժամանակ անց այդ տարածքում ձևավորվել է 2.7 քառակուի կիլոմետր մակերեսով կղզի։ Այն միանգամից գրավել է շատ երկրների գիտնականների ուշադրությունը՝ որպես կղզու և նոր կյանքի ձևավորման վառ օրինակ։ Այդ ժամանակից սկսած՝ Սուրտսի կղզին հարթակ է բացառապես գիտնականների համար, և ոչ մի զբոսաշրջիկ իրավունք չունի ոտք դնել այնտեղ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան բաժանվում են. Օքսանայի հուզիչ գրառումը
Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային
Ինչ է մեզ իրականում ուսուցանում կորոնավիրուսը․ Բիլ Գեյթս
«Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին». Մկրտիչ Արզումանյան
Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը