
Այսօր EnterTrain-ը բազուկով աղցանի մի քանի շատ համեղ բաղադրատոմս է առաջարկում, որոնք հրաշալի տարբերակ են նաև նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։
Բազուկով, ընկույզով և սալորաչրով աղցան
Անհրաժեշտ բաղադրիչներն են
- 1 խաշած բազուկ
- 100 գրամ ընկույզ
- 2 սալորաչիր
- 2 պճեղ սխտոր
- 2 ճ․գ․ բուսայուղ
- Աղ՝ ըստ ճաշակի
Սև սալորաչիրը 30 րոպե թրջեք ջրի մեջ։ Բազուկը քերիչով անցկացրեք, կտրատեք սալորաչիրը, ավելացրեք ճզմած սխտորը, ընկույզը, բուսայուղը, աղը, լավ խառնեք բոլոր բաղադրիչները։
Բազուկով ֆիթնես-աղցան
- 2 բազուկ
- 1 խնձոր
- 1 փոքր գազար
- 1 միջին չափսի սոխ
- 250 գրամ թարմ կաղամբ
- 3 ճ․գ․ բուսայուղ
- 2 թ․գ․ խնձորի քացախ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Ցանկացած կանաչի
Բազուկը և գազարը մաքրեք, քերիչով անցկացրեք։ Քերեք նաև խնձորը։ Սոխը և կաղամբը ձողիկներով կտրատեք։ Այս ամենը խառնեք իրար։ Ավելացրեք քացախը, աղը, բուսայուղը և կանաչին։
Բազուկով և բրնձով կշտացնող աղցան
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 1 խաշած բազուկ
- 1 խաշած գազար
- 150 գրամ խաշած բրինձ
- 1 ճ․գ․ պահածոյացված եգիպտացորեն
- 8 զեյթուն
- 1 ճ․գ․ ձիթայուղ
- 1 թ․գ․ սոյայի սոուս
- ½ թ․գ․ խնձորի քացախ
- Թարմ կանաչի
Բազուկն ու գազարը քերիչով անցկացրեք։ Բրինձը խառնեք եգիպտացորենի հետ։ Առանձին-առանձին ափսերի մեջ դրեք բանջարեղենը, կանաչին, զեյթունն ու բրինձը։ Վրան լցրեք սոյայի սոուսը, քացախն ու բուսայուղը։ Ուտելուց անմիջապես առաջ բաղադրիչները խառնեք իրար։
Բազուկով և նեխուրի արմատներով աղցան
Բաղադրիչներ
- 1 բազուկ
- 1 գազար
- ½ նեխուրի արմատ
- ½ գլուխ կաղամբ
- 1 ճ․գ․ լիմոնի հյութ
- 2 ճ․գ․ քունջութի սերմ
- ½ նարինջ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Թարմ կանաչի
Կաղամբը բարակ կտրատեք և մի թեթև ձեռքերով սեղմեք։ Բազուկը, գազարն ու նեխուրը քերեք։ Նարինչը կտրատեք։ Այս ամենը խառնեք մանր կտրատած կանաչիով, քունջութով, լիմոնի հյութով և բուսայուղով։ Ըստ ճաշակի աղ արեք։
Տոնական աղցան «Տիրուհի»
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 1 խաշած բազուկ
- 120 գրամ ֆետա պանիր
- 1 մանդարին
- 1ճ․գ․ նռան հատիկ
- ¼ գլուխ կարմիր սոխ
- 1թ․գ․ ֆրանսիական մանանեխ
- 2 թ․գ․ բուսայուղ
- 1 ճ․գ․ ցանկացած տեսակի ընդեղեն
- Թարմ կանաչի
- Աղ՝ ըստ ճաշակի
Կաղամբը, բազուկն ու պանիրը խորանարդիկներով կտրատեք։ Սոխը բարակ կիսալուսնաձև կտրեք։ Ափսեի վրա շերտերով շարեք բազուկը, պանիրը, սոխը։ Զարդարեք նռան հատիկներով, մանդարինцм և կտրատած ընկույզով։ Մատուցելուց առաջ աղցանի վրա մանանեխի, աղի և բուսայուղի սոուս խառնուրդ լցրեք։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին