Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն

Մեջքի ցավը լուրջ խնդիր է, որը միլիոնավոր մարդկանց համար խնդիր է աշխարհով մեկ։

Դրա պատճառը հիմնականում վնասվածքներն են, սխալ կեցվածքը կամ նստակյաց աշխատանքը։

Մեր ոտքերը շատ կարևոր դեր են խաղում մեր հավասարակշռության, շարժման և դիրքի մեջ, այդ պատճառով շատ կարևոր է դրանք մարզավիճակում պահելը։

Ոտքերի սխալ խնամքը կարող են խնդիրներ առաջացնել, որի արդյունքում էլ անխուսափելի են դառնում ողնաշարի խնդիրները։

Այսօր EnterTrain-ը ձեզ մի քանի պարզ վարժություն կներկայացնի, որոնք կպահեն մեջքի մկաններն ու կեցվածքը և կթեթևացնեն մեջքի ներքևի հատվածի ցավերը։

Մատները

Նստեք աթոռին և ձախ ոտքը դրեք աջ կոնքին։ Աջ ձեռքով վերցրեք մատները և թափահարեք բոլոր ուղղություններոբ և ձգեք մոտավորապես 10 վայրկյան դեպի կողքերը։ Կրկնեք երեք անգամ յուրաքանչյուր ոտքի համար։

Քայլք մատների վրա

Փորձեք քայլել ոտքի մատների վրա 20 վայրկյան՝ օրական հինգ անգամ. Դա կուժեղացնի ձեր մկանները և ոտքերի ջլերը և կթեթևացնի մեջքի ցավը։

Մատների սեղմում

Ոտքի մատներին սեղմելը կուժեղացնի արյան շրջանառությունը և կթուլացնի մեջքի ցավը։ Ծալեք ոտքերը կանգնած ժամանակ և փորձեք մատներով հասնել հատակին, որքան որ դա հնարավոր է։ Այդ դիրքով մնացեք երեք վայրկյան, հետո կրկնեք դա ևս 10 անգամ։ Վարժությունը կրկնեք օրական երեք անգամ։

Մատիտ կամ գրիչ ոտքերի համար

Կանգնեք և մի քիչ ծալեք ծնկները, հետո փորձեք գետնից բարձրացնել մատիտը։ Մատիտը 10 վայրկյան պահեք մատներով և կրկնեք դա հինգ անգամ՝ շաբաթական 2-3 անգամ։

Շրջաններ՝ կոճերով

Մահճակալին պառկեք մեջքի վրա, հետո ոտքը վերև բարձրացրեք և կոճը շուռ տվեք 10-15 վայրրկյան։ Հետո նույնը արեք հակառակ ուղղությամբ։ Նույնը կրկնեք մյուս ոտքով։ Այս վարժությունը կթեթևացնի կոճերի, ծնկների, կոնքազդրային համակարգի ցավերը։

Ձգեք կրունկի ջլերը

Դեմքով դեպի պատը կանգնեք և աջ ոտքը ձգեք ձեր առջև, հետո ծալեք աջ ծունկը և կոնքերը առաջ բերեք։ Այսպես պահեք 30 վայրկյան։ Նույնը կրկնեք մյուս ոտքով։

Կրունկի ձգում

Նստեք հատակին և ոտքերից մեկը դրեք ձեր առջև, հետո ծալեք մյուս դրեք կոնքի տակ։ Հիմա ձգվեք և բռնեք ոտքի մատները։ Կրկնեք դա մյուս ոտքի հետ էլ։

Ոտքերի մերսում

Թենիսի գնդակը դրեք ձեր ոտնաթաթի տակ և գնդակը հետ ու առաջ տարեք՝ ամեն օր, մի քանի րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով